Ռեսուրսներ FamilySearch կենտրոնի նոր համակարգողի համար

Share

Նախաբան

Բարի գալուստ ձեր նոր դեր` որպես FamilySearch կենտրոնի համակարգող։ Ձեր հիմնական պարտականությունն է օգնել ուրիշներին ունենալ տաճարային և ընտանեկան պատմության անհատական փորձառություններ: Ձեր երկրորդական դերը FamilySearch կենտրոնի կառավարումն է: Հետևյալ տեղեկությունը օգտակար է ձեր նոր կոչման համար:

Այս հոդվածի վերջում կան կապուղիներ՝ FamilySearch.org կայքի Օգնություն և ուսումնառության կենտրոն բաժնից` լրացուցիչ օգտակար տեղեկությունների համար։

Գրանցվեք որպես FamilySearch կենտրոնի նոր համակարգող

  1. Եթե դուք Եկեղեցու հաշիվ չունեք, ստեղծեք այն https://account.churchofjesuschrist.org/register կայքում։
  2. Կապվեք FamilySearch-ի հետ և գրանցեք ձեր նոր կոչումը։

Անձնակազմ և ուսուցում

Խորհրդակցեք ձեր ցցի բարձրագույն խորհրդականի հետ ընտանեկան պատմության վերաբերյալ: Նա կօգնի ձեզ հասկանալ ձեր կոչումն ու կաջակցի հետևյալ հարցերում․

  • Տրամադրել խորհուրդ և ուղղորդում:
  • Կանոնավոր ժամանակ հաստատեք՝ կենտրոնի գործունեությունը քննարկելու համար:
  • Քննարկեք մանրամասներ, ինչպիսիք են՝ կենտրոնի ժամերը, անձնակազմը, վերապատրաստման կարիքները և անդամների ներգրավումը:
  • «Ղեկավարի և գործավարի ռեսուրսներ»-ում «Կոչումների կառավարում» բաժնում մուտքագրեք ձեր անունը և ստանդարտ կոչումը՝ որպես ցցի FamilySearch կենտրոնի համակարգող։ Սա կհավաստի, որ ձեր տարածքի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուն տեղյակ է ձեր կոչման մասին:

Հնարավորության դեպքում հանդիպեք FamilySearch կենտրոնի հին համակարգողի հետ։ Նախորդ խորհրդատուն կարող է օգնել հետևյալ եղանակներով.

  • Տրամադրել տեղեկատվություն կենտրոնի մասին, օրինակ՝ ընթացիկ ժամերի և անձնակազմի:
  • Տեղեկացնել ձեզ անձնակազմի հետ կապված ցանկացած մտահոգությունների կամ այլ հարցերի մասին:
  • Տալ ձեզ կենտրոնի բանալիները:
  • Տրամադրել ձեզ համակարգիչների ադմինիստրատորի գաղտնաբառը:
  • Խոսել հիմնական պարտականությունների մասին։
  • Տրամադրել գույքի պատասխանատուի և ցցի տեխնոլոգիաների մասնագետի կոնտակտային տվյալները։

Մուտք գործեք FamilySearch Համայնք։ Միացեք հետևյալ խմբերին․

  • Տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ
  • FamilySearch կենտրոնի աջակցություն համակարգողների և անձնակազմի համար

Օգտագործեք Համայնքի խմբերը՝ հարցեր տալու, գաղափարներով կիսվելու և օգնություն ստանալու համար: Մուտք գործել FamilySearch համայնք՝ այստեղ։

Համայնքի խմբերին միանալու համար․

  1. Մուտք գործեք ձեր անդամության հաշիվ (Եկեղեցու կամ FamilySearch-ի), որը կապված է ձեր Եկեղեցու գրանցման համարին
  2. Ընտրել Խմբեր։
  3. Այն դաշտում, որտեղ ասվում է Փնտրել խմբեր մտեք․ Տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ և սեղմեք Մուտք գործել։
  4. Արդյունքում սեղմեք տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ խումբը։
  5. Սեղմեք Միանալ:
  6. Էկրանի վերևում, որտեղ ասվում է․ Գլխավոր էջ > Խմբեր > տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ, ընտրեք Խմբեր, որպեսզի վերադառնաք Խմբերի էկրանին։
  7. Այն դաշտում, որտեղ ասվում է Փնտրել խմբեր մտեք․ FamilySearch կենտրոնի աջակցություն համակարգողների և անձնակազմի համար և սեղմեք Մուտք գործել։
  8. Արդյունքում սեղմեք FamilySearch կենտրոնի աջակցություն համակարգողների և անձնակազմի համար խմբի վրա։
  9. Սեղմեք Միանալ:

    Հետագայում, ձեր խմբերին վերադառնալու համար, երբ արդեն մուտք եք գործել Համայնքի կայքը, էկրանի վերևում ընտրեք Խմբեր, ապա ընտրեք Իմ խմբերը, որպեսզի տեսնեք այն խմբերը, որոնց դուք միացել եք։

Եթե ձեր ցցից ոչ ոք չի կարող ձեզ համար ուսուցում ապահովել, խորհրդակցեք ձեր ցցի նախագահության անդամի հետ: Նա կարող է տրամադրել ձեզ ձեր տարածքի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուի կոնտակտային տվյալները։ Եթե ձեր ներկայիս անձնակազմի անդամները չգիտեն, թե ինչպես անհատապես աշխատել ձեր այցելուների հետ, խնդրում ենք ուսուցանել նրանց: Եթե դուք զգում եք, որ բավականաչափ գիտելիք չունեք ձեր անձնակազմին ուսուցանելու համար, խորհրդակցեք ձեր քահանայության ղեկավարների հետ:
Ռեսուրսները և ուսումնական նյութերը գտնվում են FamilySearch կենտրոնի ռեսուրսներ էջում։

Անձնակազմի լրացուցիչ կարիքներ

Եթե ձեզ հարկավոր են անձնակազմի ավելի շատ անդամներ, հանդիպեք ձեր քահանայության ղեկավարների հետ և քննարկեք ձեր կարիքները։ Անձնակազմը կարող է ներառել ծխի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուներ, ինչպես նաև համայնքի և անդամների կամավորներ: Լրացուցիչ օգնություն կարող եք գտնել այստեղ կամ FamilySearch Community էջի միջոցով։

Ամսական հաշվետվություններ

Հետևյալ վայրերի կենտրոնի միջոցառումների ամսական հաշվետվությունները կարող են ձեռք բերվել այստեղ

Նշում․ Կենտրոնական Եվրոպայում, այս թվերը ներկայացնելը ներկայումս անհրաժեշտ չէ։

  • Եվրոպա
  • Արևելյան Եվրոպա
  • Լատինական Ամերիկա

Լրացրեք հաշվետվությունը՝ անելով հետևյալը․

  1. Վար բացվող ցանկից ընտրեք լեզուն։
  2. Մուտքագրեք ձեր օգտանունը և գաղտնաբառը։
  3. Սեղմեք Մուտք:
  4. Լրացնել հաշվետվությունը։
  5. Սեղմեք Ներկայացնել։

Հետևյալ վայրերի կենտրոնի միջոցառումների ամսական հաշվետվությունները կարող են ձեռք բերվել այստեղ։

  • Հյուսիսային Ամերիկա
  • Աֆրիկա
  • Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
  • Ֆիլիպիններ

Լրացրեք հաշվետվությունը՝ անելով հետևյալը․

  1. Մուտքագրեք ձեր FamilySearch-ի կենտրոնի միավորի համարը։
  2. Սեղմեք Շարունակել:
  3. Լրացնել հաշվետվությունը։
  4. Սեղմեք Ներկայացնել։

Ամսական հաշվետվությունը ներառում է կենտրոնի աշխատանքային ժամերի քանակը, անդամների և այլ այցելուների այցելությունների քանակը և այլ կետեր: Ամսական հաշվետվություններն ուղղակիորեն ազդում են նրա վրա, թե արդյոք ձեր կենտրոնը սարքավորումների փոխարինման կարիք ունի։ Խորհուրդ է տրվում էջանշել ձեր տարածքի կայքը։
Ձեր ամսական հաշվետվությունը ներկայացնելուց հետո ձեր ներկայացրած տեղեկությամբ նամակ է գալիս ձեր FamilyHistoryMail-ի հաշվին։ Այս հաշվետվությունը կարող եք փոխանցել ձեր քահանայության ղեկավարներին:

FamilySearch կենտրոնի գործառույթների ուղեցույց

FamilySearch կենտրոնի գործառույթների ուղեցույցը FamilySearch կենտրոնի գործառույթների հիմնական ձեռնարկն է։ Հետևյալ թեմաների վերաբերյալ տեղեկությունը գտնվում է գործառույթների ուղեցույցում․

Եկեղեցու Կազմակերպությունների և Ղեկավարների Տեղեկատու (CDOL-ԵԿՂՏ)
FamilySearch կենտրոն և փոխկապակցված գրադարանի տեղակայման քարտեզ
FamilyHistoryMail
Համակարգիչներ, տպիչներ և ծրագրային ապահովում
Միկրոֆիլմ և միկրոֆիշ
Կենտրոնների գործիքներ
Գույքի կառավարում

Եթե վստահ չեք, որ գործառույթների ուղեցույցում որևէ բան արդիական է, ապա աջակցության համար դիմեք FamilySearch Աջակցություն։

FamilySearch կենտրոնի պորտալ

FamilySearch կենտրոնի պորտալը մեկնարկային կետն է՝ մուտք գործելու FamilySearch վեբկայքեր և այլ ծառայություններ, որոնք հասանելի են FamilySearch կենտրոնի այցելուներին: Պորտալը դարձրեք կենտրոնի յուրաքանչյուր համակարգչի զննիչի գլխավոր էջը: FamilySearch կենտրոնի ծառայությունների պորտալի մուտքը գտնվում է https://www.familysearch.org/centers/portal կայքում։ Պահանջվող զննիչի ընդլայնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տես FamilySearch կենտրոնի պրեմիում բովանդակության դիտարկիչի ընդլայնում անվանումով հոդվածը։

FamilySearch օգնության և ուսումնառության կենտրոն

FamilySearch-ի Օգնության և ուսումնառություն բաժինն ունի հոդվածներ և այլ ռեսուրսներ, որոնք կօգնեն ձեզ ձեր կոչումում: Օգնության և ուսումնառության կենտրոն մուտք գործելու համար մուտք գործեք FamilySearch.org կայքը։ Սեղմեք Հարցական նշանը (՞)՝ էկրանի վերևի աջ անկյունում։ Օգնության ցանկի փնտրման դաշտում գրեք փնտրման չափանիշները, կամ սեղմեք Օգնություն և ուսումնառություն կապուղին։

Ժամակարգիչ

Ժամակարգիչն օգնում է ձեզ օգնել ուրիշներին: Դուք կարող եք անդամներ ավելացնել ժամակարգիչին, որպեսզի կարողանաք դիտել նրանց ծառի մասին տեղեկությունները և պլանավորել ընտանեկան պատմության անհատականացված փորձառություններ նրանց համար: Ժամակարգիչ (Planner) մուտք գործելու համար բացեք հարցական նշան պատկերակը, ապա՝ Օգնող ռեսուրսներ։

Առնչվող հոդվածներ

FamilySearch կենտրոններում հին համակարգչային տեխնիկայի հեռացում
Ինչպե՞ս օգտագործել FamilySearch կենտրոնի ծառայությունների պորտալը
FamilySearch կենտրոնի պրեմիում բովանդակության դիտարկիչի ընդլայնում
FamilySearch կենտրոնի ծառայությունների պորտալը դարձնել հիմնական էջ
FamilyHistoryMail-ի գաղտնաբառի փոփոխություն
FamilyHistoryMail-ի հաշիվն արգելափակված է
FamilyHistoryMail հաշվի մուտքի և գաղտնաբառի հետ կապված խնդիրներ
FamilySearch կենտրոնի տեղեկատվության թարմացում CDOL-ում
FamilySearch կենտրոնի մուտքը CDOL
Անպետք միկրոֆիլմ կամ միկրոֆիշ FamilySearch կենտրոնում
Ինչպե՞ս պատրաստեմ դասը Ժամակարգիչում (Planner)
Առցանց ռեսուրսներ FamilySearch կենտրոնների համար
FamilySearch կենտրոնի գործառույթների ուղեցույց
Թարմացնել FamilySearch կենտրոնի համակարգողի տվյալները

Արդյո՞ք սա օգտակար էր: