Ապրող սերունդների ավելացումը ձեզ կապում է ձեր մահացած նախնիների հետ: Օրինակ՝ ձեր ապրող ծնողներին ավելացնելը ձեզ թույլ է տալիս նորից կապ հաստատել ձեր մահացած տատիկի ու պապիկի հետ։
Նախքան սկսելը
Ապրող հարազատների մասին տեղեկություն մուտքագրելիս խնդրում ենք հետևել այս ցուցումներին.
- Ապրող անհատների վերաբերյալ որևէ տեղեկություն մի մուտքագրեք առանց իրենց թույլտվության։
- Մի ընդգրեք որևէ տեղեկություն, որը կարող է զգայուն համարվել։ Այս ջանքերում ձեզ օգնելու համար մենք նաև ապաակտիվացրել ենք որոշակի դաշտեր, որոնք կարող էին զգայուն համարվել։ Կան քննարկումներ, ազգային նույնականացում, ռասսա, արտոնյալ անուն, տոհմի անուն, ցեղի անուն, Բար Միցվա, Բաթ Միցվա (հուդայականությունում հրեա տղայի կամ աղջկա կրոնական չափահասության տարիքին հասնելու վերաբերյալ կիրառվող եզրույթ), և կրոնական պատկանելությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք նաև FamilySearch-ի ներկայացման պայմանագիրը
Որտե՞ղ ավելացնել ապրող հարազատներին
Խորհուրդ ենք տալիս հետևյալը.
- անձնական տոհմածառ (FamilySearch տոհմածառ): Եթե անձնական տոհմածառ եք պահում, ապա ձեր ապրող ընտանիքից ավելացրեք բավականաչափ մարդկանց, որպեսզի կարողանաք կապ ստեղծել ձեր մահացած նախնիների հետ։ Ձեր անձնական տոհմածառի ապրող հարազատներին միայն դուք կարող եք տեսնել։
- Ընտանեկան խմբի տոհմածառ։ Եթե ցանկանում եք տեղեկություններ ավելացնել ձեր ընտանիքի ավելի շատ անդամների մասին, խորհուրդ ենք տալիս դա անել ընտանեկան խմբի տոհմածառի վրա: Այնտեղ դուք կարող եք ստեղծել ընտանեկան խումբ՝ տեղեկությունը կիսելու և ձեր ընտանիքի անդամների միջև համագործակցությունն ու կապը խթանելու համար:
Պահանջվող տվյալներ
Նոր անձի համար դուք պետք է մուտքագրեք առնվազն անուն կամ ազգանուն, նշեք անձի սեռը և նշեք մահացած կամ ապրող։
Քայլեր (վեբ կայք)
- Երբ մուտք եք գործել FamilySearch․org, սեղմեք Տոհմածառ և այնուհետև սեղմեք Ծառ:
- Անհրաժեշտության դեպքում օգտագործեք վերևի աջ կողմում վար բացվող կոճակը, որպեսզի ընտրեք ծառի դիտումը, որը ցանկանում եք օգտագործել։ Այնուհետև շարունակեք ստորև՝ ձեր ծառի տեսքին համապատասխան հատվածի քայլերով:
- Ընտանեկան խմբի տոհմածառերն այժմ չեն կարող ցուցադրվել՝ օգտագործելով Առաջին նախնու դիտումը, տոհմաճյուղի դիտումը կամ հովհարաձև դիտումը։
Հորիզոնական, հովհարաձև և տոհմաճյուղի դիտում
- Սեղմեք ընտանիքի անմիջական անդամի անունը:
- Բացվող մանրամասներում կրկին սեղմեք անձի անվան վրա:
- Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
- Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
- Սեղմեք համապատասխան հղումը (Ավելացնել կողակից, Ավելացնել երեխա կամ Ավելացնել ծնող):
- Օգտագործեք համապատասխան ներդիրը՝ նախնուն ավելացնելու համար․
- Ըստ անվան։ Մուտքագրեք մանրամասները, սեղմեք ապրող, ապա սեղմեք Հաջորդը: Ստուգեք տվյալները և սեղմեք՝ Ստեղծել անձ:
- FamilySearch տոհմածառից։ Սեղմեք այս ներդիրի վրա, որպեսզի պատճենեք որևէ մեկին ձեր անձնական տոհմածառից ընտանեկան խմբի տոհմածառում։ Ապա սեղմեք անձի անվան վրա: (Այս տարբերակը հասանելի է, երբ որևէ մեկին ավելացնում եք ընտանեկան խմբի տոհմածառում)։
- Ըստ նույնականացման համարի։ Եթե գիտեք անձի նույնականացման համարը, և եթե անձը ձեր անձնական տոհմածառում է կամ ընտանեկան խմբի տոհմածառում, որին դուք ևս պատկանում եք, ապա սեղմեք այս ներդիրը, մուտք գործեք նույնականացման համարը և սեղմեք Հաջորդը։
Ուղղաձիգ տեսք
- Օգտագործեք սլաքները՝ տոհմածառն ընդլայնելու համար՝ ցուցադրելու այն անձին, ում ընտանիքի անդամին ցանկանում եք ավելացնել։
- Բացեք ավելացման համապատասխան տարբերակը․
- Ծնողներ: Սեղմեք ^ պատկերակը՝ անձի կոչումի վերևում։ Ապա սեղմեք Ավելացնել հայր կամ ավելացնել մայր։
- Երեխա, ամուսին կամ կին, կամ քույր կամ եղբայր։ Սեղմեք +-ը, որը անձի նկարի վրա է և ընտրեք համապատասխան տարբերակը։ (Քույր կամ եղբայր ավելացնելու համար, անձը նախ պետք է որևէ ծնողի կցված լինի)։
- Սեղմեք համապատասխան ներդիրը՝ անձին ավելացնելու համար․
- Ըստ անվան։ Մուտքագրեք մանրամասները, սեղմեք Ապրող, ապա սեղմեք Հաջորդը: Ստուգեք տվյալները և սեղմեք՝ Ստեղծել անձ:
- FamilySearch տոհմածառից։ Սեղմեք այս ներդիրի վրա, որպեսզի պատճենեք որևէ մեկին ձեր անձնական տոհմածառից ընտանեկան խմբի տոհմածառում։ Ապա սեղմեք անձի անվան վրա: (Այս տարբերակը հասանելի է, երբ որևէ մեկին ավելացնում եք ընտանեկան խմբի տոհմածառում)։
- Ըստ նույնականացման համարի։ Եթե գիտեք անձի նույնականացման համարը, և եթե անձը ձեր անձնական տոհմածառում է կամ ընտանեկան խմբի տոհմածառում, որին դուք ևս պատկանում եք, ապա սեղմեք այս ներդիրը, մուտքագրեք նույնականացման համարը և սեղմեք Հաջորդը։
Առաջին նախնու դիտում
- Գտեք ընտանիքի ապրող անդամներ ունեցող անձին, ում ցանկանում եք ավելացնել:
- Անձի նկարի վերևում սեղմեք + պատկերակը.
- Երեխա ավելացնելու համար սեղմեք Ավելացնել երեխա:
- Կողակից ավելացնելու համար սեղմեք Ավելացնել կողակից:
- Ծնողին ավելացնելու համար սեղմեք Ավելացնել ծնող:
- Սեղմեք համապատասխան ներդիրը՝ անձին ավելացնելու համար․
- Ըստ անվան։ Մուտքագրեք մանրամասները, սեղմեք Ապրող, ապա սեղմեք Հաջորդը: Ստուգեք տվյալները և սեղմեք՝ Ստեղծել անձ:
- Ըստ նույնականացման համարի։ Եթե գիտեք անձի նույնականացման համարը, և եթե անձը ձեր անձնական տոհմածառում է կամ ընտանեկան խմբի տոհմածառում, որին դուք ևս պատկանում եք, ապա սեղմեք այս ներդիրը, մուտք գործեք նույնականացման համարը և սեղմեք Հաջորդը։
Քայլեր (բջջային հավելված)
- Բացեք Family Tree հեռախոսային հավելվածը։
- Անհրաժեշտության դեպքում անցեք այն ծառին որին ցանկանում եք անձին ավելացնել։
- Անցեք ապրող անհատի ընտանիքի անդամի Անձի էջ։
- Հպեք համապատասխան ներդիրին (Ամուսիններ՝ ամուսինների և երեխաների համար կամ Ծնողներ՝ ծնողների և քույր ու եղբայրների համար):
- Սեղմեք համապատասխան հղման վրա (Ավելացնել երեխա, Ավելացնել կողակից, Ավելացնել ծնող կամ Ավելացնել քույր կամ եղբայր):
- Մուտքագրեք տվյալներ անհատի մասին, այնուհետև սեղմեք Շարունակել։
- Նշեք, որ անձը Ապրում է:
- Մուտքագրեք ծննդյան մասին ցանկացած տեղեկություն, ապա սեղմեք Շարունակել:
- Սեղմեք Ավելացնել կամ Ավելացնել այս անձին:
Քայլեր (Family Tree Lite)
- Family Tree Lite հավելվածում անցեք ապրող անձի ընտանիքի անդամի Անձի էջ:
- Սեղմեք Դիտել ընտանիքը։
- Սեղմեք համապատասխան հղման վրա (Ավելացնել կողակից, Ավելացնել երեխա, Ավելացնել ծնող կամ Ավելացնել քույր կամ եղբայր):
- Մուտքագրեք տեղեկություններ անձի մասին: Նշեք, որ նա ապրում է:
- Սեղմեք Հաջորդը:
Առնչվող հոդվածներ
FamilySearch-ի գաղտնիության ծանուցում
Կարո՞ղ եմ տոհմածառում հիշողություններ ավելացնել իմ ապրող ազգականների մասին:
Ինչպե՞ս է տոհմածառը պաշտպանում ապրող մարդկանց գաղտնիությունը:
Ո՞վ կարող է տեսնել իմ ապրող հարազատներին Տոհմածառում:
Տոհմածառում ինչպե՞ս փոխել մահացածի կարգավիճակը և դարձնել ապրող։
Ինչպե՞ս միավորել հնարավոր կրկնօրինակները Տոհմածառում: