Խմբի մասնակիցները կարող են մարդկանց ավելացնել ընտանեկան խմբի տոհմածառում՝ կամ մուտքագրելով հայր, մայր, ամուսին, կամ երեխա անմիջապես տոհմածառում, կամ պատճենելով նրանց անձնական ցուցակից։
Ընտանեկան խմբի տոհմածառերը ներկայումս թույլ չեն տալիս GEDCOM-ի ներմուծումը և երրորդ կողմի հավելվածները, ինչպիսիք են տվյալների փոխանցումը Ancestry.com-ից կամ այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են RootsMagic, Legacy կամ Ancestral Quest:
Խմբի բոլոր մասնակիցները պետք է տեղյակ լինեն և հետևեն գաղտնիության ուղեցույցներին, FamilySearch-ի օգտագործման պայմաններին և խմբի վարքագծի կանոններին։
Մասնակիցները պատասխանատվություն են կրում համոզվելու, որ նրանք իրավունք և թույլտվություն ունեն խմբում տեղեկություններ տարածելու, ներառյալ այլ կենդանի անհատների անձնական տվյալները:
Առնչվող հոդվածներ
Ինչպե՞ս կարող եմ ծնող ավելացնել Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ կողակից կամ զուգընկեր ավելացնել Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ երեխա ավելացնել Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ մարդկանց պատճենել իմ անձնական տոհմածառից ընտանեկան խմբի տոհմածառում։