Ինչպե՞ս կարող եմ ծնող ավելացնել տոհմածառում:

Ծնողներ ավելացնելու ամենահեշտ եղանակներից մեկը նրանց կապելն է արդեն ձեր ծառի մեջ գտնվող երեխայի հետ: Դուք կարող եք նաև ծնողներ ավելացնել անմիջապես Առաջին նախնու տեսքից:

Քայլեր (կայք)

Հորիզոնական, ուղղաձիգ, հովհարաձև աղյուսակ և Տոհմաճյուղի տեսք

  1. Վերևի ընտրացանկում սեղմեք Տոհմածառ, այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք այն ծնողի երեխային, որը ցանկանում եք ավելացնել:
  3. Սեղմեք երեխայի անվան վրա: Բացվող մանրամասներում կրկին սեղմեք երեխայի անվան վրա: Դուք կտեղափոխվեք այդ անձի էջ:
  4. Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
  5. Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
  6. Ծնողներ և քույր ու եղբայրներ բաժնի ներքևում սեղմեք Ավելացնել ծնող:
  7. Մուտքագրեք տեղեկատվությունը ծնողի մասին և սեղմեք Հաջորդը, որը հասանելի է, երբ սեղմում եք Մահացած: (Եթե գիտեք ծնողի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
  8. Եթե Տոհմածառը գտել է մարդկանց, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը, այն թվարկում է նրանց: Նշեք, թե արդյոք անհրաժեշտ է ավելացնել համապատասխան անձին կամ ստեղծել նորը.
    • Եթե մարդն արդեն Տոհմածառում է, սեղմեք Ավելացնել համընկնումը:
    • Եթե անձը չկա Տոհմածառում, սեղմեք Ստեղծել անձ:
    • Ձեր որոնումը կարգավորելու համար սեղմեք Զտել որոնումը:

Առաջին նախնու տեսքը

  1. Երբ մուտք եք գործել FamilySearch․org, սեղմեք Տոհմածառ և այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Բացեք այն ծնողի երեխային, որը ցանկանում եք ավելացնել:
  3. Անձի նկարի վերևում սեղմեք + պատկերակը։
  4. Սեղմեք Ավելացնել ծնող։
  5. Մուտքագրեք տեղեկատվությունը ծնողի մասին և սեղմեք Հաջորդը, որը հասանելի է, երբ սեղմում եք Մահացած: (Եթե գիտեք ծնողի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
  6. Եթե Տոհմածառը գտել է մարդկանց, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը, այն թվարկում է նրանց: Նշեք, թե արդյոք անհրաժեշտ է ավելացնել համապատասխան անձին կամ ստեղծել նորը.
    • Եթե մարդն արդեն Տոհմածառում է, սեղմեք Ավելացնել համընկնումը:
    • Եթե անձը չկա Տոհմածառում, սեղմեք Ստեղծել անձ:
    • Ձեր որոնումը կարգավորելու համար սեղմեք Զտել որոնումը:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Տոհմածառի բջջային հավելվածում անցեք այն երեխայի Անձի էջ, ում ծնողին ցանկանում եք ավելացնել։
  2. Հպեք Ծնողներ ներդիրին:
  3. Հպեք Ավելացնել ծնող։
  4. Մուտքագրեք տեղեկություններ ծնողի մասին և հպեք Շարունակել։ (Եթե գիտեք ID-ն, հպեք Ավելացնել ID-ով կամ Գտնել ID-ով:)
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ ծնողին, սեղմեք Ավելացնել համընկում:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Համընկնում չկա:
  7. Դիտեք ձեր գրառումը և հպեք Ավելացնել կամ Ավելացնել այս անձին, որպեսզի ավելացնեք նոր գրառում։

Քայլեր (Family Tree Lite)

  1. Երբ մուտք գործեք Family Tree Lite, անցեք այն երեխայի Անձի էջ, ումծնողին ցանկանում եք ավելացնել:
  2. Սեղմեք Դիտել ընտանիքը։
  3. Ծնողներ և քույր ու եղբայրներ բաժնի ներքևում սեղմեք Ավելացնել ծնող կամ Ավելացնել մեկ այլ ծնող:
  4. Մուտքագրեք տեղեկություններ ծնողի մասին և սեղմեք Հաջորդը: (Եթե գիտեք ծնողի ID-ն, սեղմեք Գտնել ըստ ID համարի։)
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ ծնողին, սեղմեք Ավելացնել անձին: Եթե գտնում եք և՛ մորը և՛հորը, սեղմեք Ավելացնել զույգին:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել անձ:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ երեխային ավելացնել Տոհմածառին:
Տոհմածառում գտնվող անձը սխալ կողակից ունի
Ինչպե՞ս կարող եմ Տոհմածառում նշել կենսաբանական, խորթ, որդեգրված և խնամակալ կապերը:
Ինչպե՞ս վերականգնել ջնջված կապերը տոհմածառում:
Ինչպե՞ս փոխեմ ծնողի կամ կողակցի դիրքերը՝ Տոհմածառում ընտանեկան տողերի ցուցադրումը փոխելու համար:

Արդյո՞ք սա օգտակար էր: