Կենսաբանական, խորթ, որդեգրած և խնամատար կապի տեսակները Տոհմածառում

Share

Կապի տեսակը բնութագրում է երեխայի կապը ծնողի հետ: Ներկայումս Տոհմածառը ապահովում է 5 կապի տեսակներ.

  • Որդեգրած
  • Կենսաբանական
  • Խնամակալություն
  • Խնամատար
  • Խորթ

Երբ երեխային կապում եք ծնողի հետ, Տոհմածառը ենթադրում է, որ կապը կենսաբանական է: Եթե այդպես չէ, կարող եք փոխել։

Քայլեր (կայք)

  1. Վերևի ցանկում սեղմեք Տոհմածառ, իսկ հետո սեղմեք Ծառ։
  2. Գտեք գրանցված կապ ունեցող երեխային, որի տվյալները ցանկանում եք խմբագրել:
  3. Սեղմեք երեխայի անվան վրա: Բացվող մանրամասներում կրկին սեղմեք երեխայի անվան վրա: Դուք կտեղափոխվեք այդ անձի էջ:
  4. Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
  5. Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
  6. «Ծնողներ և եղբայր-քույրեր» բաժնում գտեք երեխայի անունը և սեղմեք Խմբագրել պատկերակը:
    1. Եթե կապը ցույց է տալիս, սեղմեք Խմբագրել ծնողի համար: Ընտրությունները տեսնելու համար սեղմեք ներքևի սլաքը: Սեղմեք ճիշտ կապի վրա։ Բացատրեք փոփոխության պատճառը, այնուհետև սեղմեք Պահել։ Կարող եք նաև սեղմելՋնջել և հեռացնել կապի տեսակը:
    2. Երբ կապի տեսակ չեք տեսնում, սեղմեք Ավելացնել կապի տեսակ: Ընտրեք կապի տեսակը, բացատրեք ձեր փոփոխության պատճառը և սեղմեքՊահել:
    3. Երեխայի համար կապի բոլոր մանրամասների ամփոփումը տեսնելու համար սեղմեք Գործիքներ, ապա սեղմեք Տեսնել բոլոր փոփոխությունները:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Family Tree բջջային հավելվածում ուղղորդվեք դեպի սխալ կապի տեսակով երեխայի «Անձ» էջը։
  2. Սեղմեք Ծնողներ ներդիրի վրա:
  3. Գտեք երեխայի անունը և սեղմեք խմբագրել պատկերակը:
  4. Երկու ծնողի համար էլ սեղմեք կախվող սլաքը, որպեսզի տեսնեք, թե ինչպիսին է կապի ներկայիս տեսակը։ 
    • Որպեսզի փոխենք կապի ներկա տեսակը, սեղմեք Խմբագրել։
    • Ներկայիս կապի տեսակը հեռացնելու համար սեղմեք Ջնջել կապի տեսակը:
    • Կապի տեսակ մուտք անելու համար սեղմեք Ավելացնել կապի տեսակ:
  5. Սեղմեք ներևի սլաքը Կապի տեսակի համար: Սեղմեք ճիշտ կապի վրա:
  6. Բացատրեք փոփոխության պատճառը, այնուհետև սեղմեք Պահել։

Քայլեր (Family Tree Lite)

  1. Մուտք գործեք Family Tree Lite:
  2. Ուղղորդվեք երեխայի «Անձը» էջը, որտեղ սխալ ծնողներ կան:
  3. Անհատի անվան տակ սեղմեք Դիտել ընտանիքը։
  4. «Ծնողներ և եղբայր-քույրեր» բաժնում գտեք երեխայի անունը և սեղմեք Խմբագրել պատկերակը:
    • Որպեսզի փոխեք կապի ներկա տեսակը, սեղմեք այն: Սեղմեք Խմբագրել։ Սեղմեք ներքևի սլաքը, հետո սեղմեք կապի վրա։ Դուք կարող եք ավելացնել կապը ստեղծող իրադարձության ամսաթիվ: Բացատրեք փոփոխության պատճառը, այնուհետև սեղմեք Պահել։
    • Եթե դուք չեք տեսնում կապերը, սեղմեք Ավելացնել կապի տեսակ: Ընտրեք կապի տեսակը, բացատրեք ձեր փոփոխության պատճառը, այնուհետև սեղմեք Պահել:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ տեսնել, թե ինչ փոփոխություններ են կատարվել Տոհմածառում գտնվող անձի վերաբերյալ:
Ինչպե՞ս կարող եմ ավելացնել կամ փոխել ամուսնության մասին տեղեկությունները Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ հետարկել սխալ փոփոխությունը Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ Տոհմածառում երեխային ավելացնել խորթ, որդեգրած, կամ խնամատար ծնողներ։

Արդյո՞ք սա օգտակար էր: