Ինչպե՞ս կարող եմ կողակից կամ զուգընկեր ավելացնել Տոհմածառում:

Դուք կարող եք մեկ կամ մի քանի ամուսիններ ավելացնել անմիջապես ձեր ազգականի կամ նախնու էջից: Դուք կարող եք նաև կողակից կամ զուգընկեր ավելացնել անմիջապես Առաջին նախնու տեսքից:

Քայլեր (կայք)

Հորիզոնական, ուղղաձիգ, հովհարաձև աղյուսակ և Տոհմաճյուղի տեսք

  1. Վերևի ընտրացանկում սեղմեք Տոհմածառ, այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք տոհմածառի վրա այն մարդուն, որի կողակցին ցանկանում եք ավելացնել
  3. Սեղմեք անձի անվան վրա: Բացվող մանրամասներում կրկին սեղմեք անձի անվան վրա: Դուք կտեղափոխվեք այդ անձի էջ:
  4. Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
  5. Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
  6. Ծնողներ և երեխաներ բաժնի ներքևում սեղմեք Ավելացնել կողակից:
  7. Մուտքագրեք տեղեկատվությունը կողակցի մասին և սեղմեք Հաջորդը, որը հասանելի է, երբ սեղմում եք Մահացած: (Եթե գիտեք ամուսնու ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
    • «Ավելացնել կողակից» ցանկի ներքևի մասում գտնվող «Որոնելու լրացուցիչ տարբերակը» հնարավորություն է տալիս կողակցին փնտրել իր ծնողների կամ, եթե կիրառելի է, նախկին կողակիցների հետ: Այս լրացուցիչ տեղեկատվությունը կարող է հեշտացնել համընկման որոնումը Տոհմածառի շրջանակներում:
  8. Եթե Տոհմածառը գտել է մարդկանց, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը, այն թվարկում է նրանց: Նշեք, թե արդյոք անհրաժեշտ է ավելացնել համապատասխան անձին կամ ստեղծել նորը.
    • Եթե մարդն արդեն Տոհմածառում է, սեղմեք Ավելացնել համընկնումը:
    • Եթե անձը դեռևս չկա Տոհմածառում, սեղմեք Ստեղծել անձ:
    • Ձեր որոնումը կարգավորելու համար սեղմեք Զտել որոնումը:

Առաջին նախնու տեսքը

  1. Մուտք գործեք FamilySearch, ապա սեղմեք Տոհմածառ և այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Բաք այն անձին, ում ամուսնուն ցանկանում եք ավելացնել:
  3. Անձի նկարի վերևում սեղմեք + պատկերակը։
  4. Սեղմեք Ավելացնել կողակից։
  5. Մուտքագրեք տեղեկատվությունը կողակցի մասին և սեղմեք Հաջորդը, որը հասանելի է, երբ սեղմում եք Մահացած: (Եթե գիտեք ամուսնու ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
    • «Ավելացնել կողակից» ցանկի ներքևի մասում գտնվող «Որոնելու լրացուցիչ տարբերակը» հնարավորություն է տալիս կողակցին փնտրել իր ծնողների կամ, եթե կիրառելի է, նախկին կողակիցների հետ: Այս լրացուցիչ տեղեկատվությունը կարող է հեշտացնել համընկման որոնումը Տոհմածառի շրջանակներում:
  6. Եթե Տոհմածառը գտել է մարդկանց, որոնք համապատասխանում են ձեր որոնմանը, այն թվարկում է նրանց: Նշեք, թե արդյոք անհրաժեշտ է ավելացնել համապատասխան անձին կամ ստեղծել նորը.
    • Եթե մարդն արդեն Տոհմածառում է, սեղմեք Ավելացնել համընկնումը:
    • Եթե անձը դեռևս չկա Տոհմածառում, սեղմեք Ստեղծել անձ:
    • Ձեր որոնումը կարգավորելու համար սեղմեք Զտել որոնումը:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Տոհմածառի բջջային հավելվածում անցեք այն անհատի Անձի էջ, ում կողակցին ցանկանում եք ավելացնել։
  2. Հպեք Կողակիցներ ներդիրին:
  3. Հպեք Ավելացնել կողակից։
  4. Մուտքագրեք տեղեկություններ կողակցի մասին և հպեք Շարունակել։ (Եթե գիտեք կողակցի ID-ն, հպեք Ավելացնել ID-ով կամ Գտնել ID-ով:)
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ կողակցին, սեղմեք Ավելացնել համընկում:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Համընկնում չկա
  7. Դիտեք ձեր գրառումը և հպեք Ավելացնել կամ Ավելացնել այս անձին, որպեսզի ավելացնեք նոր գրառում։

Քայլեր (Family Tree Lite)

  1. Մուտք գործեք Տոհմածառի բջջային հավելված, ապա անցեք այն անհատի Անձի էջ, ում կողակցին ցանկանում եք ավելացնել։
  2. Սեղմեք Դիտել ընտանիքը։
  3. Կողակիցներ և երեխաներ բաժնի ներքևում սեղմեք Ավելացնել կողակից կամ Ավելացնել մեկ այլ կողակից:
  4. Մուտքագրեք տեղեկություններ կողակցի մասին և սեղմեք Հաջորդը: (Եթե գիտեք կողակցի ID-ն, սեղմեք Գտնել ըստ ID համարի։)
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ կողակցին, սեղմեք Ավելացնել անձին:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել անձին:

Առնչվող հոդվածներ

Տոհմածառում գտնվող անձը սխալ կողակից ունի
Ինչպե՞ս վերականգնել ջնջված կապերը տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ տոհմածառում ազգականներ ավելացնել անձին:
Ինչպե՞ս կարող եմ Տոհմածառում նշել կենսաբանական, խորթ, որդեգրված և խնամակալ կապերը:
Ինչպե՞ս փոխեմ ծնողի կամ կողակցի դիրքերը՝ Տոհմածառում ընտանեկան տողերի ցուցադրումը փոխելու համար:

moduleTitle