Նույնասեռ կապերը FamilySearch-ում. ՀՏՀ

FamilySearch-ը ծագումնաբանության տվյալների աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկն է, որը վերցված է քաղաքացիական, եկեղեցական և այլ սկզբնաղբյուրներից և որոնք պետք է յուրաքանչյուր հետազոտողի կողմից գնահատվեն իրենց ծագումնաբանական արժեքով: FamilySearch-ի տոհմածառն այժմ օգտատերերին հնարավորություն է տալիս փաստաթղթավորել ընտանեկան նույնասեռ կապերը:   

Համաձայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետության՝ միայն հակառակ սեռի մարդկանց միջև ամուսնությունները կարող են հանդիսավոր լինել կամ կնքվել տաճարում:

Հարց ու պատասխանի թարմացումներ FamilySearch-ի Տոհմածառի կապերի համար

1. Ինչո՞ւ է FamilySearch-ն այդպես անում:

FamilySearch տոհմածառը նախագծված է խրախուսելու ծագումնաբանության ճշգրտությունը՝ հիմնված սկզբնական սկզբնաղբյուրի գրառումների վրա: Տոհմածառը հնարավորություն է տալիս օգտատերերին փաստաթղթավորել բոլոր ընտանեկան կապերը, ներառյալ նույնասեռ ամուսնությունները և նույնասեռ որդեգրումները: 

2. Արդյո՞ք սա փոփոխություն է Եկեղեցու վարդապետության մեջ:

Ոչ: FamilySearch-ը ձգտում է թվային եղանակով պահպանել և ապահովել ծագումնաբանական և պատմական գրառումները, և դա մարդկային ընտանիքը ճշգրիտ փաստագրելու նրա ջանքերի մի մասն է: Եկեղեցին ամուսնությունները պաշտոնականացնում է կամ կնքում միայն հակառակ սեռի մարդկանց միջև: 

3. Կարո՞ղ են նույնասեռ զույգերը կնքվել միմյանց հետ:

Ոչ: Եկեղեցու վարդապետության համաձայն՝ նույնասեռ զույգերը կնքված չեն միմյանց հետ, նույնիսկ, եթե նրանք օրինական ամուսնացած են եղել: Մահացած անհատը, ով ապրել է նույնասեռական հարաբերություններում կամ ով եղել է նույնասեռ ամուսնության կողմնակից, կարող է ստանալ բոլոր հասանելի կրոնական ծեսերը տաճարում, որի համար նա իրավասու է: 

4. Նույնասեռ զույգերի երեխաները կարո՞ղ են կնքվել իրենց ծնողների հետ:

Ոչ: Եկեղեցու վարդապետության համաձայն՝ երեխաները չեն կնքվում նույնասեռ զույգերի հետ, նույնիսկ եթե զույգերը օրինական ամուսնացած են եղել: 

5. Արդյո՞ք FamilySearch-ն առաջին ծագումնաբանական կայքն է, որը թույլ է տալիս գրանցել նույնասեռ կապերը:

Ոչ: FamilySearch-ը ծագումնաբանական առաջին կայքը չէ, որը թույլ է տալիս գրանցել նույնասեռ կապերը։  

6. Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Տոհմածառում:

Ամուսին կամ ծնող ավելացնելիս օգտվողն այժմ կարող է ավելացնել նույն սեռի կողակից կամ ծնող:  

7. Ի՞նչ էր պահանջվում այդ գործառույթն ավելացնելու համար:

Տոհմածառին հարակից որոշ, օրինակ՝ Ծառը և գրառումների որոնումը, պետք է զգալիորեն վերանախագծվեին, որպեսզի թույլ տային նույնասեռ կապերի, նախքան Տոհմածառը կարողանար թողարկել այս գործառույթը:  

8. Արդյո՞ք այն աշխատում է Family Tree բջջային հավելվածում:

Այո: Այն կաշխատի բջջային հավելվածում, երբ օգտատերը տեղադրի անհրաժեշտ թարմացումները: 

9. Կարո՞ղ եմ ուղարկել հիշողություններ (լուսանկարներ, պատմություններ, փաստաթղթեր), որոնք առնչվում են նույնասեռ կապերին:

Հիշողություններ (լուսանկարներ, պատմություններ, փաստաթղթեր) ուղարկելու չափանիշները նույնն են բոլոր օգտատերերի համար և ենթակա են FamilySearch վերբեռնման ուղեցույցներին և քաղաքականությանը։

Առնչվող հոդվածներ

FamilySearch-ի Տոհմածառը հնարավորություն է տալիս փաստաթղթավորել բոլոր ընտանեկան կապերը (FamilySearch նորությունների էջ)
Ինչպե՞ս կարող եմ կողակից կամ զուգընկեր ավելացնել Տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ ծնող ավելացնել տոհմածառում:

Արդյո՞ք սա օգտակար էր: