Հուսով ենք, որ ձեզ դուր կգա Գերեզմանների որոնման գործառույթը։ Խնդրում ենք նկատի ունենալ, ար այս գործառույթը փորձնական է և ունի սահմանափակ աջակցություն։
Գերեզմանների որոնում
FamilySearch-ն ունի միջազգային գերեզմանոցների անընդհատ աճող տվյալների բազա՝ կապակցված աշխարհի ամենամեծ առցանց տոհմածառի հետ: Որոնեք ըստ գտնվելու վայրի կամ գերեզմանատան անունով՝ գտնելու համար մահացած ընտանիքի անդամների կամ այլ հետաքրքրություն ներկայացնող անձի վերջնական հանգստավայրը:
Այցելություն գերեզմանոցներ
Գերեզմանոցները ակնածանքի և ոգեկոչման վայր են․ վայր՝ հարգանքի տուրք մատուցելու մահացածներին, և գնահատելու այն, թե ինչ ազդեցություն են նրանք ունեցել մեր կյանքի վրա: Թաղման վայրերը, դիակիզման վայրերը և այլ հուշահամալիրները հնարավորություն են տալիս ավելին իմանալու մեր նախնիների և նրանց պատմությունների մասին:
Ինչպես օգտվել այս կայքից
Որոնեք կամ թերթեք ձեզ հետաքրքրող գերեզմանները գտնելու համար: Գերեզմանոցի յուրաքանչյուր էջում դուք կկարողանաք փնտրել ձեր նախնիներին կամ այլ մարդկանց, որոնք կարող են թաղված կամ մեծարված լինել այնտեղ: Դուք կգտնեք նաև ընդհանուր տեղեկություններ գերեզմանոցի մասին, օրինակ՝ ժամերը և հասցեն, ինչպես նաև հղումներ դեպի գերեզմանոցի գլխավոր էջ՝ առաջարկվող ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար: