FamilySearch զրուցարանը հաղորդագրությունների նոր համակարգ է FamilySearch.org-ում: Այն փոխարինում է FamilySearch-ի հաղորդագրությունների հին համակարգին, և այլ հարթակներում օգտագործվող զրուցարանի գործիքների նման FamilySearch զրուցարանը հնարավորություն է տալիս իրական ժամանակում զրուցել FamilySearch-ի բոլոր այն օգտատերերի հետ, որոնք մուտք են գործել ձեզ հետ միաժամանակ: Եթե մարդիկ, որոնց հաղորդագրություն եք ուղարկում, մուտք չեն գործել հաղորդագրությունն ուղարկելիս, կտեսնեն ձեր հաղորդագրությունը հաջորդ անգամ, երբ մուտք գործեն և բացեն զրուցարան գործիքը:
2022 և 2023 թվականների ձեր մուտքի արկղում գտնվող բոլոր հաղորդագրությունները պետք է ավտոմատ կերպով փոխանցվեն FamilySearch զրուցարանի ձեր զրույցների ցանկին և դեռ հասանելի կլինեն FamilySearch կայքում:
Նոր զրուցարանի համակարգը թույլ կտա ավելի լավ հաղորդակցվել և համագործակցել FamilySearch կայքում: Իմացեք, թե ինչպես օգտագործել այն, ինչպես նաև ծանոթացեք ստորև ներկայացված նոր հետաքրքիր հնարավորություններին:
Զրուցեք կայքում, որտեղ էլ որ լինեք, կամ օգտագործեք հավելվածը
FamilySearch զրուցարանի միջոցով դուք ստիպված չեք լինի հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար ընդհատել այն, ինչ անում եք: Երբ զրուցարանի գործառույթը հասանելի լինի կայքում, պարզապես սեղմեք զրուցարանի պատկերակը այն էջի վերևի աջ անկյունում, որտեղ դուք գտնվում եք, և զրուցարանի պատուհանը կհայտնվի որպես բացվող պատուհան:

Բացվող ձևաչափը նշանակում է, որ դուք կարող եք դիտել FamilySearch էջը միաժամանակ ընկերոջ կամ ազգականի հետ և միասին լուծել ձեր ուսումնասիրության հարցերը: Դա նաև նշանակում է, որ դուք կարող եք հեշտությամբ պատճենել և տեղադրել տեղեկատվությունը զրուցարանի հաղորդագրության մեջ, որտեղ էլ որ գտնվեք:

Եթե զրուցարանի պատուհանը ծածկում է որևէ կարևոր տվյալ, պարզապես մկնիկով սեղմեք պատուհանի վերևի գունավոր գծին և զրուցարանի պատուհանը տեղափոխեք էկրանի այլ տարածք: Կարող եք նաև հեշտությամբ չափափոխել զրուցարանի պատուհանը՝ սեղմելով ցանկացած եզրի կամ անկյունի վրա և քաշելով փոխել պատուհանի չափը:
Փորձեք զրուցել հիմա՝ սեղմելով զրուցարանի պատկերակը ձեր վերնագրի տողում: Դուք կարող եք բացել զրուցարանի պատուհանը՝ առանց ձեր տեղը կորցնելու այս հոդվածում։
Բջջային հավելվածի տարբերակ և ծանուցումներ
Նոր FamilySearch զրուցարանը հասանելի կլինի նաև Family Tree հավելվածում, նույն տեղում, որտեղ նախկինում եղել են հաղորդագրությունները: Այն գտնելու համար բացեք հավելվածը ձեր iOS կամ Android սարքի վրա և գտեք ու սեղմեք Ավելին կամ 3 տող մենյուն: Փնտրեք և սեղմեք Զրուցարան տարբերակը՝ զրուցարանի նոր գործառույթներն ուսումնասիրելու համար:
Բջջային հավելվածում «զրուցարան» գործառույթը հնարավորություն է տալիս ստանալ ակնթարթային բջջային ծանուցումներ, երբ ստանում եք նոր հաղորդագրություններ, նույնիսկ, երբ Family Tree հավելվածը փակ է: Եթե դուք արդեն միացրել եք Family Tree հավելվածի ծանուցումները, կարող եք անմիջապես տեսնել զրուցարանի ծանուցումները:
Դուք կարող եք նշել, թե ինչպես եք ցանկանում ստանալ ծանուցումները և ինչ Family Tree ծանուցումներ եք ուզում ցուցադրել ձեր բջջային սարքում՝ այցելելով ձեր հեռախոսի կամ պլանշետի Կարգավորումներ ընտրացանկը: Այնտեղից գտեք և սեղմեք Ծանուցումներ և փնտրեք Տոհմածառ հավելվածը՝ ծանուցումների կարգավորումները փոխելու համար:
Նշում. Բջջային հավելվածը նախկինում ուներ FamilySearch հաղորդագրությունները և օգտատերերի հաղորդագրությունները՝ միավորված «Հաղորդագրություններ» ընտրանքի տակ: Զրուցարանի նոր համակարգով FamilySearch-ից ստացվող հաղորդագրություններն այժմ իրենց ընտրանքի տակ են: Դրանք տեսնելու համար Family Tree հավելվածում կրկին բացեքԱվելին ընտրացանկը և գտեք ու սեղմեքԾանուցումներ:
Դեռ չունե՞ք Family Tree հավելվածը: Ներբեռնեք այն այստեղ:
Խնդրեք ձեր ընկերներին և ընտանիքին օգնել ձեզ
Զրուցարանի նոր համակարգով ավելի հեշտ է հաղորդագրություններ ուղարկել և ստանալ մեկից ավելի օգտատերերից: Հաջորդ անգամ, երբ ձեր ուսումնասիրության ընթացքում օգնության կարիք ունենաք, կարող եք օգնություն խնդրել հարազատներից կամ ընկերներից: Դուք կարող եք ավելացնել մինչև 10 հասցեատեր զրուցարանի պատուհանում:
Որպես այլընտրանք՝ կարող եք ուղարկել ձեր հաղորդագրությունը ցանկացած FamilySearch խմբի, որին պատկանում եք: Այս դեպքերում հաղորդագրությունը ուղարկվում է խմբի բոլոր անդամներին:

Գտնել այլ մարդկանց զրուցարանում և ավելացնել ձեզ տեղեկատուի մեջ

Երբ առաջին անգամ բացեք FamilySearch զրուցարանը, ձեզ հարց կտրվի այն մասին, թե արդյոք ցանկանում եք, որ ձեր պրոֆիլի անունը հայտնվի զրուցարանի տեղեկատուի մեջ: Եթե սեղմեք Այո, ձեր ազգականներն ու ընկերները կկարողանան գտնել ձեզ, երբ ցանկանան ձեզ հաղորդագրություն ուղարկել:
Եթե սեղմեք Ոչ, այլ մարդիկ չեն կարողանա ձեզ հաղորդագրություն ուղարկել, մինչև չպատասխանեն ձեր ուղարկած հաղորդագրությանը կամ չգտնեն ձեր անունը՝ որպես տոհմածառի մասնակից (այս թեմայի մասին ավելին տես ստորև):
Դուք կարող եք ցանկացած ժամանակ թարմացնել տեղեկատուի վերաբերյալ ձեր որոշումը՝ բացելով Թույլտվություններ ներդիրը ձեր FamilySearch-ի կարգավորումներում: (Տես այս հոդվածը՝ ավելի մանրամասն հրահանգների համար:)
Եվս մեկ կարևոր մանրուք, որը պետք է հիշել. երբ ընկերներն ու ընտանիքի անդամները փնտրում են ձեզ զրուցարանի պատուհանում, նրանք կարող են օգտագործել ձեր պրոֆիլի լուսանկարը (եթե ունեք այդպիսին) և ձեր պրոֆիլի անունը, որը կօգնի նրանց իմանալ, որ հաղորդագրությունն ուղարկում են ճիշտ մարդու: Պրոֆիլի եզակի անունը և վերջերս արված լուսանկարը կհեշտացնեն այդ վավերացումը: Ձեր պրոֆիլի անունը խմբագրելու և լուսանկար ավելացնելու համար բացեք ձեր հաշվի կարգավորումները և փնտրեք Պրոֆիլ ներդիրի տակ:

Նշում. Ձեր պրոֆիլի անունը և կոնտակտային ID-ն տեսանելի են հանրությանը և փոխկապակցված չեն ձեր օգտահաշվի անվան և այլ տվյալների հետ՝ ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար: (Իմացեք ավելին, թե ինչպես խմբագրել ձեր կոնտակտային տվյալները այստեղ:)
Սկսել նոր զրուցարան
FamilySearch.org-ում զրուցարանի գործառույթը բացելուց հետո սեղմեք պատուհանի վերևում գտնվող գրելու պատկերակը, որպեսզի նոր զրույց սկսեք որևէ մարդու կամ միանգամից մի քանի մարդկանց հետ:
Մուտքագրեք այն մարդու անունը կամ կոնտակտային ID-ն, որի հետ ցանկանում եք կապ հաստատել և սկսեք տպել ձեր հաղորդագրությունը` հաղորդագրության վանդակում:

Նշում. Եթե տվյալ անձը չի ցանկանում լինել զրուցարանի տեղեկատուի մեջ, դուք պետք է օգտագործեք տվյալ անձի ճշգրիտ FamilySearch կոնտակտային ID-ն՝ տվյալ անձին հաղորդագրություն ուղարկելու համար (նման է էլ-փոստի հասցե մուտքագրելուն): Եթե մուտքագրեք որևէ անուն, որն ըստ ձեզ չի աշխատում, Ընդլայնված որոնումը կարող է օգնել: Բացի այդ, FamilySearch զրուցարանը հնարավորություն է տալիս հրավեր ուղարկել ուրիշներին՝ միանալու տեղեկատուին, որպեսզի դուք կարողանաք զրուցել նրանց հետ: Հրավեր ուղարկելու համար նայեք ձեր ընդլայնված որոնման արդյունքների ներքևում և սեղմեք Հրավիրել ուրիշներին։
Երբ ավարտեք ձեր հաղորդագրության մուտքագրումը, սեղմեք ուղարկել պատկերակը:
Զրուցեք մեկի հետ, ով ներդրում է ունեցել ձեր տոհմածառում
FamilySearch կայքում հաճախ հանդիպելու եք տարբեր օգտատերերի կոնտակտային ID-ին, որոնք տեղեկություններ են տրամադրել ձեր նախնիների կամ տոհմածառի այլ մարդկանց մասին: ID-ն սեղմելիս բացվում է կոնտակտային քարտը, որը հնարավորություն է տալիս հաղորդագրություն ուղարկել այս մարդկանց անմիջապես զրուցարանի գործիքում: Կախված նրանից, թե արդյոք այդ օգտատերը ներդրել է սկզբնաաղբյուր, հիշողություն կամ որևէ մանրամաս՝ նախնիների էջում, զրուցարանն ավտոմատ ներառում է տրամադրված նյութի հղումը, ինչը թույլ կտա հանգիստ շնորհակալություն հայտնել դիմացինին, հարցեր տալ ավելացվածի մասին կամ այլ կերպ քննարկել ներդրումը:
Չընթերցված և անձնական հաղորդագրություններ, թեմաներ և իրադարձությունների զրուցարաններ
Զրուցարանի պատուհանի ձախ կողագոտում կարող եք գտնել նոր զրույցներ, որոնք սպասում են ձեզ, ինչպես նաև հին զրույցները, որոնց ցանկանում եք վերադառնալ: Չընթերցված բաժինը ձեզ տեղեկացնում է բոլոր նոր հաղորդագրությունների մասին: Թեմաներ, Անձնական և FamilySearch խմբեր բաժիններն օգնում են ձեզ ավելի հեշտությամբ գտնել այս տեսակի զրույցներից յուրաքանչյուրը:
Թեմա է ստեղծվում հենց որ սեղմում եք պատասխանել ինչ-որ մեկի հաղորդագրությանը հանրային կամ անձնական զրույցի ընթացքում: Թեմաներն օգնում են ձեզ հետևել կողմնակի խոսակցություններին, որոնք կարող եք ունենալ ավելի մեծ զրույցներում: Յուրաքանչյուր թեմա հայտնվում է կողագոտու Թեմաներ բաժնում, սակայն ցանկացած պահի կարող եք վերադառնալ ավելի մեծ զրույցի քննարկմանը` սեղմելով թեմայի հետադարձման սլաքը:
Անձնական զրուցարանի բաժինը նախատեսված է՝ ինչպես անհատական, այնպես էլ բազմակի օգտատերերի զրույցների համար: Այս զրուցարանը կարող են տեսնել միայն այն մարդիկ, որոնց դուք կամ մյուսները հրավիրել եք զրույցին մասնակցելու համար: Եթե դուք FamilySearch.org-ում ընտանեկան խմբիանդամ եք, ձեր խմբային զրուցարանները կհայտնվեն FamilySearch խմբեր բաժնում: Ընտանեկան խմբերը կազմակերպված խմբեր են, որոնցում կարող է լինել մինչև 100 մարդ, և զրուցարանի գործառույթը թույլ է տալիս հեշտությամբ զրուցել ձեր ընտանեկան խմբերի հետ FamilySearch կայքի ցանկացած բաժնից:
Սովորեք հետազոտելով
FamilySearch զրուցարանում ձեզ հասանելի շատ գործողություններ բավականին կռահողական են: Օրինակ՝ ձեր հաղորդագրությունը գրելու դաշտը ներառում է երեք հարմար պատկերակ՝ ձեր մեկնաբանությունն ընդլայնելու և հարստացնելու համար՝ տոհմածառի պատկերակը, լուսանկարի պատկերակը և էմոջիի պատկերակը:

Տոհմածառի պատկերակը թույլ է տալիս ձեր FamilySearch հուշադարանից հիշողություն ներմուծել անմիջապես զրույցի մեջ՝ համօգտագործելու համար: Լուսանկարի պատկերակը նույնպես թույլ է տալիս ներմուծել լուսանկար ձեր անձնական ֆայլերից: Եվ էմոջիի պատկերակը նախատեսված է էմոջիներ տեղադրելու համար: 😊 Յուրաքանչյուր առաջադրանք կամ գործողություն կատարելու համար պահանջվում է ընդամենը մեկ կամ երկու սեղմում:
Եթե FamilySearch ID համարը տեղադրեք FamilySearch.org-ի հաղորդագրության դաշտում, ապա կտեսնեք, որ հղումն ավտոմատ կերպով ավելացվում է այդ ID-ին, ինչը թույլ է տալիս որևէ մեկին արագ մուտք գործել այդ նախնիի էջ FamilySearch կայքում:
Զրուցարանի պատուհանի վերևում գտնվող ընտրացանկը նույնպես ունի մի քանի հեշտ օգտագործվող գործիքներ՝ ձեր զրույցները կառավարելու համար․ կարող է անջատել ձեր զրուցարանի ծանուցումների ձայնը, արգելափակել որոշակի օգտատիրոջ՝ ձեզ հաղորդագրություններ ուղարկել, և դիտել այն մարդկանց հանրային պրոֆիլը, որոնց հետ զրուցում եք:
Շնորհակալություն, որ ժամանակ հատկացրիք FamilySearch զրուցարանին ծանոթանալու համար: Մենք հուսով ենք, որ դա կհեշտացնի ուրիշների հետ համօգտագործումն ու համագործակցումը, և կհանգեցնի ընտանեկան պատմության բազմաթիվ նոր ու հետաքրքիր բացահայտումների:
FamilySearch-ում մենք մտածում ենք Ձեզ ձեր ընտանիքի հետ կապելու մասին, և մենք տրամադրում ենք անվճար հետազոտական հետաքրքիր փորձառություններ և ընտանեկան պատմության ծառայություններ։ Ինչո՞ւ: Որովհետև մենք փայփայում ենք ընտանիքը և հավատում ենք, որ սերունդների կապը կարող է բարելավել մեր կյանքը այսօր և հավերժ։ FamilySearch-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից հովանավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հավատքի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։