Ինչպե՞ս կարող եմ իմ տոհմագրության մեջ ավելացնել մի նախնի, որն արդեն Տոհմածառում է:

Հնարավոր է, որ ձեր նախնին արդեն գոյություն ունի FamilySearch-ի տվյալների բազայում: Ահա, թե ինչպես ավելացնել գոյություն ունեցող գրառումը Տոհմածառի ձեր մասում:

Քայլեր (կայք)

Հորիզոնական, ուղղաձիգ, հովհարաձև աղյուսակ և Տոհմաճյուղի տեսք

  1. Վերևի ընտրացանկում սեղմեք Տոհմածառ, այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք ծառի վրա այն մարդուն, որին ցանկանում եք ավելացնել:
  3. Սեղմեք անձի անվան վրա: Բացվող մանրամասներում կրկին սեղմեք անձի անվան վրա: Դուք կտեղափոխվեք այդ անձի էջ:
  4. Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
  5. Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
  6. Դուք կարող եք ավելացնել և կապել գոյություն ունեցող անձին Տոհմածառում՝ օգտագործելով հետևյալ գործառույթներից մեկը․
    • Սեղմեք Ավելացնել ծնող։
    • Սեղմեք Ավելացնել երեխա։
    • Սեղմեք Ավելացնել կողակից։
  7. Մուտքագրեք տեղեկություններ ձեր նախնու մասին և սեղմեք Հաջորդը: Եթե գիտեք անձի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի:
    • Տեղեկություններ մուտքագրելիս պետք է ներառեք առնվազն ազգանունը, նշեք անձի սեռը և նշեք «Մահացած»:
  8. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ մարդուն, սեղմեք Ավելացնել անձին:
  9. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել նորը:

Առաջին նախնու տեսքը

  1. Երբ մուտք եք գործել FamilySearch, սեղմեք Տոհմածառ և այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք այն մարդու հարազատին, ում ցանկանում եք ավելացնել:
  3. Սեղմեք + պատկերակը վերևի աջ մասում:
  4. Սեղմեք հետևյալ տարբերակներից մեկի վրա.
    • Ավելացնել երեխա
    • Ավելացնել ամուսին
    • Ավելացնել ծնողին
  5. Մուտքագրեք տեղեկություններ ձեր նախնու մասին և սեղմեք Հաջորդը: Եթե գիտեք անձի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի:
    • Տեղեկություններ մուտքագրելիս պետք է ներառեք առնվազն ազգանունը, նշեք անձի սեռը և նշեք «Մահացած»:
  6. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ մարդուն, սեղմեք Ավելացնել անձին:
  7. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել նորը:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Տոհմածառ (Family Tree) հավելվածում հպեք այն անձի անվան վրա, ում ցանկանում եք ազգական ավելացնել:
  2. Դուք կարող եք ավելացնել և կապել գոյություն ունեցող անձին Տոհմածառում՝ օգտագործելով այս 2 ներդիրներից մեկը․
    • Ամուսին կամ երեխա ավելացնելու համար հպեք Կողակիցներ:
    • Ծնող կամ քույր ու եղբայր ավելացնելու համար հպեք Ծնողներ:
  3. Մուտքագրեք տեղեկություններ ձեր նախնու մասին և հպեք Շարունակել։ Եթե գիտեք անձի ID-ն, հպեք Ավելացնել ID-ով կամ Գտնել ID-ով:
  4. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ մարդուն, սեղմեք Ավելացնել համընկում:
  5. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Համընկնում չկա
  6. Դիտեք ձեր գրառումը և հպեք Ավելացնել կամ Ավելացնել այս անձին:

Քայլեր (Family Tree Lite)

  1. Երբ դուք մուտք գործեք Family Tree Lite, սեղմեք այն անձի անվան վրա, ում ցանկանում եք ուղղակի կապ ավելացնել:
  2. Սեղմեք Դիտել ընտանիքը։
  3. Դուք կարող եք ավելացնել և կապել գոյություն ունեցող անձին Տոհմածառում՝ օգտագործելով հետևյալ 3 գործառույթներից մեկը․
    • Սեղմեք Ավելացնել ծնող։
    • Սեղմեք Ավելացնել երեխա։
    • Սեղմեք Ավելացնել կողակից։
  4. Մուտքագրեք տեղեկություններ ձեր նախնու մասին և սեղմեք Հաջորդը: Եթե գիտեք անձի ID-ն, սեղմեք Գտնել ըստ ID համարի:
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ մարդուն, սեղմեք Ավելացնել անձին:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել անձին:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ տոհմածառում ազգականներ ավելացնել անձին:
Ինչպե՞ս կարող եմ ընտանիքի անդամ ավելացնել Տոհմածառի տոհմագրությանը:
Ինչպե՞ս վերականգնել ջնջված կապերը տոհմածառում:

Արդյո՞ք սա օգտակար էր: