Ինչպե՞ս կարող եմ խնդրել, որ ինձ նորից ուղարկվի հաստատման կոդը՝ իմ FamilySearch հաշիվն ակտիվացնելու համար:

Երբ գրանցվում եք FamilySearch.org-ի հաշվի համար, կարող եք օգտագործել ձեր բջջային հեռախոսահամարը՝ ձեր ինքնությունը հաստատելու և ձեր հաշիվն ակտիվացնելու համար: FamilySearch-ը ձեզ տեքստային հաղորդագրություն է ուղարկում 6-նիշ հաստատման կոդով: Եթե դուք չեք ստանում կոդը, ստուգեք` արդյոք ձեր մուտքագրած բջջային հեռախոսահամարը ճիշտ է: Համարը ուղղելուց հետո կարող եք նոր հաստատման կոդ պահանջել։

Հաստատեք ձեր բջջային հեռախոսահամարը

  1. Մուտք գործեք FamilySearch.org. կայք:
  2. Վերևի աջ անկյունում սեղմեք ձեր անունը, ապա սեղմեք Կարգավորումներ:
  3. Ստուգեք՝ արդյոք բջջային հեռախոսահամարը ճիշտ է: Եթե սխալ է, սեղմեք Խմբագրել, և կատարեք անհրաժեշտ փոփոխությունները:
  4. Սեղմեք Պահպանել:

Նորից ուղարկել հաստատման կոդը

Եթե ձեր բջջային հեռախոսահամարը ճիշտ է, կարող եք պահանջել նոր հաստատման տեքստային հաղորդագրություն՝ ձեր հաշիվն ակտիվացնելու համար: Կոդն ուժի մեջ է 20 րոպե՝ այն ուղարկելու պահից:

Եթե դուք կարող եք մուտք գործել ձեր հաշիվ FamilySearch.org կայքում.

  1. Մուտք գործեք FamilySearch.org. կայք:
  2. Վերևի աջ անկյունում սեղմեք ձեր անունը, ապա սեղմեք Կարգավորումներ:
  3. Ձեր բջջային հեռախոսահամարի տակ սեղմեք Հաստատել այս հեռախոսահամարը:
  4. Երբ դուք ստանում եք նոր կոդը ձեր հեռախոսով, մուտքագրեք նոր հաստատման կոդը՝ Մուտքագրել հաստատման կոդը դաշտում: Նշում. Եթե ձեզ անհրաժեշտ է նորից ուղարկել կոդը, սեղմեք Կրկին ուղարկել կոդը:
  5. Սեղմեք Հաստատել:

Եթե չեք կարողանում մուտք գործել ձեր հաշիվ FamilySearch.org կայքում.

  1. Կապ հաստատեք FamilySearch Support-ի հետ:
  2. Մենք պետք է ստուգենք այն տեղեկությունները, որոնք դուք օգտագործել եք ձեր FamilySearch հաշիվը ստեղծելու համար:
  3. Մենք կրկին ուղարկում ենք 6-նիշ հաստատման կոդը՝ ձեր FamilySearch հաշիվն ակտիվացնելու համար:
  4. Գնացեք verify.fs.org:
  5. Մուտքագրեք 6-նիշ հաստատման կոդը էկրանի հաստատման կոդի դաշտում:
  6. Սեղմեք Պահպանել:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ անվճար FamilySearch հաշիվ ստեղծել:
Ինչպե՞ս կարող եմ նորից ուղարկել հաստատման է-հասցե՝ իմ FamilySearch հաշիվն ակտիվացնելու համար։

Արդյո՞ք սա օգտակար էր: