Քանի որ FamilySearch-ը շատ համագործակցային է, որոշ օգտատերեր սխալմամբ միավորում են երկու տարբեր մարդկանց անձնական էջերը մեկում: Սխալ միավորումները կարող են բազմաթիվ խնդիրներ առաջացնել ընտանեկան կապերում: Դրանք շտկելու լավագույն միջոցը միավորումը չեղարկելն է:
Եթե դուք չեղարկեք միավորումը FamilySearch կայքի միջոցով, կարող եք օգտագործել միավորման վերլուծության գործիքը՝ միավորումից առաջ և հետո անձնական էջերը համեմատելու համար: Միավորման վերլուծությունը հասանելի չէ Family Tree բջջային հավելվածում:
Նախքան միավորումը չեղարկելը, փնտրեք հուշումներ, որ իրականում երկու անձնական էջերը պատկանում են տարբեր մարդկանց։
- Մի հիմնվեք միայն անունների վրա։ Շատ մարդիկ ունեն նույն անունները՝ նույնիսկ նույն ընտանիքում:
- Փնտրեք տարբերություններ ծննդյան, մահվան և կյանքի այլ իրադարձությունների մեջ:
- Ուսումնասիրեք աղբյուրները՝ անհասկանալի տարբերությունների դեպքում:
- Համեմատեք հարազատների անունները և իրադարձությունների մասին տեղեկությունները: Գտեք տարիքային մեծ տարբերություններ կամ այլ անհասկանալի բաներ:
Քայլեր (կայք)
- Վերևի ցանկում սեղմեք Տոհմածառ, իսկ հետո սեղմեք Ծառ։
- Գտեք այն անձին, որի միավորումը պետք է չեղարկեք։
- Սեղմեք անձի անուն-ը:
- Կողքի ներդիրում սեղմեք Անձ:
- Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
- Գտեք Վերջին փոփոխություններ վանդակը:
- Սեղմեք Ցույց տալ բոլորը:
- Փնտրեք ամենաձախ սյունակում «Միավորել» պիտակով փոփոխությունը: Եթե ցանկը երկար է, սեղմեք Զտիչ և ընտրեք Միավորել։
- Սեղմեք Միավորման վերլուծություն։
- Համեմատեք առաջին երկու սյունակների տեղեկությունները` որոշելու, թե անձնական էջերը նու՞յն անձին են պատկանում, թե՞ տարբեր մարդկանց:
- Նայեք վերին ձախ անկյունում: Եթե Հետարկել միավորումը կոճակն ակտիվ է, նշանակում է, որ միավորված անձնական էջը չի փոփոխվել միավորման ավարտից հետո: Հետևեք այս քայլերին.
- Սեղմեք Հետարկել միավորումը:
- Բացվող վահանակում գրեք պատճառը՝ թե ինչու՞ եք չեղարկում միավորումը:
- Անհրաժեշտության դեպքում ապընտրեք հետևյալ նշումը․ «Նշել այս մարդկանց որպես չհամընկնող»։ Շատ դեպքերում դուք պետք է միացված թողնեք այս նշումը՝ թույլ չտալու համար, որ այս միավորումը սխալմամբ կրկնվի:
- Սեղմեք Ներկայացնել։
- Եթե Հետարկել միավորումը կոճակն ակտիվ չէ, նշանակում է, որ անձնական էջը փոխվել է միավորումից հետո: Հետևեք այս քայլերին, որպեսզի համոզվեք, որ յուրաքանչյուր անձնական էջ ունի ճիշտ տեղեկություններ։
- Սեղմեք առաջին սյունակում գտնվող անձի անունը, որը նշված է «Ջնջված անձը նախքան միավորումը»:
- Սեղմեք Անձ:
- Սեղմեք Վերականգնել անձին:
- Մուտքագրեք պատճառը։
- Սեղմեք Վերականգնել:
- Վերանայեք երկու գրանցումները: Համոզվեք, որ յուրաքանչյուրն ունի ճշգրիտ տեղեկատվություն: Երբեմն պետք է ջնջել տեղեկատվությունը մեկ գրանցումից և ավելացնել այն մյուսին:
Քայլեր (բջջային հավելված)
- Բացեք անհատի անձնական էջը, որը միավորվել է:
- Վերևի աջ մասում սեղմեք 3 կետերին:
- Android. սեղմեք Վերջին փոփոխություններ: Apple iOS. սեղմեքԱվելին, ապա Վերջին փոփոխություններ:
- Փնտրեք փոփոխություն, որն ուրվագծված է կանաչ (iOS) կամ կապույտ (Android): Փոփոխության վերևում գտեք «Միավորում» բառը:
- Սեղմեք Միավորման չեղարկում։ Եթե դուք չեք կարող հետարկել միավորումը, դուք չեք տեսնի Միավորման չեղարկում կոճակը:
- Բացատրեք՝ ինչո՞ւ և սեղմեք Միավորման չեղարկում:
- Վանդակն այժմ շագանակագույն է և գրված է «Միավորման չեղարկում»: Վերականգնված գրանցումների մասին տեղեկությունները վերանայելու համար սեղմեք անունը «Վերականգնված անձ»-ի ներքևում:
Քայլեր (Family Tree Lite)
Այս պահին Family Tree Lite-ը չի տրամադրում տարբերակ, որը թույլ կտա լուծել սխալ միավորումները:
Առնչվող հոդվածներ
Ինչպե՞ս Տոհմածառում ցույց տալ, որ կրկնօրինակները համընկնում չեն:
Ինչպե՞ս շտկել միավորումը, որն ունի Տոհմածառի բազմաթիվ մարդկանց տեղեկություններ: