Ի՞նչ են նշանակում տաճարի տարբեր պատկերակները և կարգավիճակները:

Share

Տոհմածառում տարբեր պատկերակներ ներկայացնում են տվյալ անձի տաճարային արարողությունների կարգավիճակը:

ՊատկերակՆշանակություն

Family Tree Temple Icon 120-Day Reservation
Արարողությունները համօգտագործվել են տաճարի հետ, կամ ընտանեկան խմբի հետ, որի անդամն եք դուք: Դուք կարող եք ամրագրել այս արարողությունները, այնուհետև 120 օրվա ընթացքում կատարել դրանք։

Family Tree Temple Icon 2-Year Reservation

Անձը ազգակից է ձեզ և արարողությունը կարելի է ամրագրել։ Դուք ունեք 2 տարի՝ արարողությունները կատարելու համար:

Եթե անձը ծնվել է վերջին 110 տարվա ընթացքում, ապա նախքան արարողությունը կատարելը դուք պետք է թույլտվություն ստանաք ապրող մոտ ազգականից։ Խնդրում ենք նրբանկատ լինել այլ մարդկանց զգացմունքների հանդեպ: Կա՞ ձեզնից ավելի մոտ ազգակցական կապ ունեցող մարդ, որը կարող է կատարել այս նույն աշխատանքը: Գուցե դուք կարողանաք հրավիրել նրան մասնակցելու։

Family Tree Temple Icon--Reserved

Արարողությունը ամրագրվել է։ Պատկերակին հաջորդում է կարճ պիտակ՝ լրացուցիչ տեղեկություններով.

Չտպված։ Ամրագրված է, բայց անվանաքարտը դեռ տպված չէ։ Դուք կարող եք փորձել կապվել այն անձի հետ, ով պատվիրել է արարողությունը և խնդրել նրան, որ համօգտագործի այն ձեզ հետ:

Տպված։ Անվանաքարտը տպվել է այս հատուկ արարողության համար։ Եթե դուք որոշեք կիսվել արարողությամբ, խնդրում ենք ոչնչացնել անվանաքարտը: Քարտերի ոչնչացումը կկանխի արարողության կրկնությունը:

Համօգտագործված/կիսված։ Դուք ամրագրել եք այս արարողությունը, բայց հետո համօգտագործել եք այն մեկ ուրիշի կամ գուցե տաճարի հետ: Դուք կարող եք չեղարկել համօգտագործումը, եթե տաճարը դեռ չի տպել անվանաքարտը կամ մեկ ուրիշը չի ամրագրել։

Սպասման մեջ։ Տաճարային արարողությունները կատարեք ճիշտ հերթականությամբ: «Ընթացքի մեջ» նշանակում է, որ տաճարային այլ արարողությունները պետք է ավարտվեն, նախքան դուք կարողանաք կատարել ձեզ հետաքրքրող արարողությունը:

Family Tree Temple Icon--Needs More Information

Այս արարողություններն անհասանելի են: Պատկերակից բացի փնտրեք մի կարճ պիտակ, որը է բացատրում է.

Լրացուցիչ տեղեկությունների կարիք կա։ Ինչ-որ բան պակասում է: Տեղեկատվություն պետք է ավելացվի կամ շտկվի այս անձի գրանցման մեջ՝ նախքան արարողության կատարումը:

Պատրաստ չէ։ Նշված անձի մահվան օրվանից 30 օր չի անցել։ Տաճարային արարողությունները դեռ չեն կարող կատարվել:

Family Tree Temple Icon--Completed
Այս արարողությունը կատարվել է կամ հարկավոր չէ։
Family Tree Temple Icon--Not Related

Այս անձի արարողության կարգավիճակը հասանելի չէ, կամ դուք ազգակցական կապ չունեք նրա հետ։

Որոշ դեպքերում նախնին ապրել է մինչև մ․թ․ 200 թ․: Կամ գաղտնիության քաղաքականությունը թույլ չի տալիս FamilySearch-ին՝ ցուցադրելու տեղեկատվությունը: Տաճարային կնքման համար, հավանաբար, նախնին չունի Տոհմածառում նշված կողակից կամ ծնող, կամ նրա ամուսինը/կինը դեռ ապրում է:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ արարողություններ պատվիրել մի նախնու համար, որը ծնվել է վերջին 110 տարում:
Ինչպե՞ս կարող եմ ընտանեկան անուններով կիսվել տաճարի հետ
Ինչպե՞ս կարող եմ իմ ընտանեկան անուններով կիսվել ընտանիքի և ընկերների հետ է-փոստով
Ի՞նչ հանգամանքներում է երեխան համարվում «ուխտի մեջ ծնված» (BIC)
Ի՞նչ է նշանակում արարողությունների «Պատրաստ չէ» կարգավիճակը:
Տոհմածառում ի՞նչ է նշանակում «Լրացուցիչ տեղեկությունների կարիք կա»
Տաճարային աշխատանք մահածին երեխայի համար

Արդյո՞ք սա օգտակար էր: