Ինչպե՞ս կարող եմ արարողություններ պատվիրել մի նախնու համար, որը ծնվել է վերջին 110 տարում։

Share

Երբ արարողություններ եք ամրագրում ձեր նախնիների համար, կարող եք հանդիպել այսպիսի նախազգուշացնող հաղորդագրության՝ «Պահանջվում է թույլտվություն»: Հաղորդագրությունը նշանակում է, որ նախնին ծնվել է վերջին 110 տարվա ընթացքում։ Դուք պետք է թույլտվություն ստանաք նրա ապրող մոտ ազգականից, նախքան անունը կամրագրեք տաճարային աշխատանքի համար: Բանավոր թույլտվությունն ընդունելի է։

Ապրող մոտ ազգականը կարող է լինել չամուսնալուծված ամուսինը/կինը, չափահաս երեխան, ծնողը կամ քույր ու եղբայրը:

FamilySearch-ը անհատապես դիտարկում է խորթ կապերի դեպքում արված հայտերից յուրաքանչյուրը։

Եթե թույլտվություն տրամադրելու համար ապրող մոտ ազգականներ չկան, դուք դեռ կարող եք թույլտվություն խնդրել արարողությունները կատարելու համար: Խնդրում ենք ապացույցներ ներկայացնել, որ ապրող մոտ ազգականներ չկան: 

Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես Եկեղեցու Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 28.1:

Թոռները կարող են պատվիրել արարողություններ իրենց մահացած տատիկների և պապիկների համար: Թոռներին, միևնույն է, պետք է թույլտվություն ապրող մոտ ազգականից։ Թոռները չեն լրացնում թույլտվության թերթիկը։

Նախքան սկսելը

  • Թույլտվություն խնդրելու համար ձեզ հարկավոր է ունենալ թույլտվություն տվող ապրող մոտ ազգականի է-փոստի հասցեն և հեռախոսահամարը: 
  • Աշխատեք, որ թույլտվություն տվող անձը նշված լինի Տոհմածառում՝ որպես մահացած անձի ապրող մոտ ազգական:
  • Եթե մոտ ազգականները ողջ չեն, համոզվեք, որ Տոհմածառը պարունակում է նրանց մահվան մասին տեղեկությունները: Որպես ապացույց կցեք սկզբնաղբյուրներ: 

Քայլեր (կայք)

  1. FamilySearch.org կայքի Տոհմածառում բացեք այն ազգականի էջը, որի արարողությունները ցանկանում եք պատվիրել: 
  2. Անձի էջում անմիջապես ազգականի անվան տակ հայտնվում են մի շարք ներդիրներ: Սեղմեք Արարողություններ:
  3. Սեղմեք Պատվիրել (Պահանջվում է թույլտվություն):
  4. Պահանջվում է թույլտվություն վանդակում սեղմեք Ես ունեմ թույլտվություն:
  5. Պատասխանեք «Արդյո՞ք ամուսինը/կինը ողջ է» հարցին:
  6. Լրացրեք տեղեկատվությունը և սեղմեք Ուղարկել:
  7. Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ դուք ուղարկել եք հարցումը։ 

Քայլեր (բջջային հավելված)

  1. Տոհմածառի բջջային հավելվածում անցեք այն ազգականի էջը, որի արարողությունները ցանկանում եք պատվիրել։ 
  2. Անվան պաստառի տակ հպեք Արարողություններ։
  3. Հպեք Հայցել թույլտվություն։ 
  4. Քաղաքականության հայտարարության տակ մուտքագրեք ձեր է-փոստի հասցեն և հեռախոսահամարը: 
  5. Մուտքագրեք ձեր կապն այս անձի հետ, ներառյալ ձեր պատվերի պատճառը: 
  6. Մուտքագրեք այն անձի անունը, ով ձեզ թույլտվություն է տվել: 
  7. Նշեք թույլտվություն տված անձի և մահացած ազգականի կապը: 
  8. Մուտքագրեք թույլտվություն տված անձի կոնտակտային տվյալները: 
  9. Էկրանի վերին աջ մասում սեղմեք Ուղարկել։ 

Քայլեր (Family Tree Lite)

Դուք չեք կարող թույլտվություն խնդրել Family Tree Lite-ում:

Ավարտելուց հետո

Դուք էլ-նամակ կստանաք ձեր հարցման վերաբերյալ, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի: FamilySearch Աջակցության բաժինը աշխատում է ժամանակին պատասխանել: Համոզվեք, որ ստուգել եք ձեր անպետք նամակների թղթապանակը, երբ փնտրում եք այս նամակը։

  • FamilySearch-ը հաստատում է ձեր հարցումը: Համակարգն ընտանեկան անունը ինքնաբերաբար ավելացնում է ընտանեկան անունների ձեր ցանկին: Այնտեղից կարող եք տպել ընտանեկան անվանաքարտը: Եթե անունը չի հայտնվում ձեր ընտանեկան անունների ցուցակում, պատասխանեք ձեր ստացած հաստատման նամակին:
  • Ձեր հարցումը լրացուցիչ տեղեկություններ է պահանջում: Խնդրում ենք պատասխանել` ուղարկելով լրացուցիչ տեղեկությունը։
  • FamilySearch-ը մերժում է ձեր հարցումը: Դուք չեք կարող կրկնել հարցման գործընթացը: Փոխարենը, դուք կարող եք պատասխանել ձեր ստացած նամակին:

Առնչվող հոդվածներ

Ես չեմ կարող գտնել ապրող մոտ ազգական, որը թույլտվություն կտա արարողությունների համար
Արդյո՞ք ինձ թույլտվություն է անհրաժեշտ ապրող ամենամոտ ազգականից` արարողությունները կատարելու համար
Կարո՞ղ եմ տաճարային փոխարինող արարողություններ պատվիրել ընկերոջ համար:
Մարդիկ, որոնց համար ես կարող եմ պատվիրել տաճարային արարողություններ
Կատարել տաճարային աշխատանք ինձ հետ ազգակցական կապ չունեցող մարդկանց համար

Արդյո՞ք սա օգտակար էր: