Քանի՞ ընտանեկան անուն կարող եմ ամրագրել: Կա՞ ամրագրման սահմանափակում:

Share

Ձեր տաճարի ընտանեկան անունների ցուցակը ունի 300 տող մուտքագրումների ամրագրման սահմանափակում: Գրանցումը ներառում է նախնու անունը և ձեր ամրագրած արարողությունները:

Երբ ձեր ցուցակը հասնում է այս սահմանաչափին, դուք չեք կարող ամրագրել լրացուցիչ արարողություններ, քանի դեռ ցուցակում նշված թիվը չի իջնում չի սահմանաչափից:

Ամրագրումների սահմանաչափն առաջին անգամ կիրառվել է 2021 թվականին։ Հետևյալ հարցերն ու պատասխանները ավելի մանրամասնորեն են բացատրում սահմանաչափը:

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ է ամրագրման սահմանափակում դրվել

2012 թվականի հոկտեմբերի 8-ի նամակում Առաջին Նախագահությունը խրախուսեց մեծ ցուցակներով անդամներին «ամրագրումներից հանել այս անունները ժամանակին, որպեսզի անհրաժեշտ արարողությունները կատարվեն»: Մեր ընտանիքի մահացած անդամներից շատերը սպասում են փոխարինող արարողությունների օրհնությունները ստանալու հնարավորությանը: Շատ անդամներ ծառայում են տաճարներում ամբողջ աշխարհում՝ օգնելով այս աշխատանքի կատարմանը:

300 ամրագրումների նոր սահմանաչափը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ կառավարել ձեր ամրագրումների ցուցակը: Փոփոխությունը թույլ է տալիս Եկեղեցու անդամներին ավելի հեշտ գտնել տաճարային հնարավորությունները: Բացի այդ, այն օգնում է, որ մեր նախնիների համար ժամանակին կատարվեն արարողությունները:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և այլ ժամանակակից մարգարեներ ընդգծել են Իսրայելը հավաքելու Տիրոջ աշխատանքի արագացման կարևորությունը: Մեր սուրբ պարտականությունն է՝ ապահովել փոխարինող արարողությունները մեր իսկ նախնիների համար: Որպես համաշխարհային Եկեղեցի և մեկ մեծ մարդկային ընտանիքի անդամներ, մենք կարող ենք օգնել միմյանց կատարել այս սուրբ պարտականությունը:

Ահա այն քայլերը, որոնք կարող եք կատարել, եթե տաճարային շատ հնարավորություններ ունեք, որոնք պետք է արագ կատարեք.

Դուք չեք կարող կիսվել արարողություններով, որոնք ամրագրել եք տաճարի համօգատգործվող անվանացուցակից: Երբ փորձեք, դուք կտեսնեք հետևյալ հաղորդագրությունը․ «Նախկինում տաճարի հետ կիսված արարողություններով նորից հնարավոր չէ կիսվել տաճարի հետ»։ Դուք կարող եք չեղարկել այս արարողությունների ամրագրումը: Երբ դուք այս անունների ամրագրումը չեղարկում եք, նրանք վերադառնում են այն անձի կիսված ցուցակը, որը սկզբում դրանցով կիսվել է տաճարի հետ:
Երբ ձեր ամրագրումների ցուցակը սահմանաչափից պակաս է, դուք կարող եք չեղարկել այն ամրագրման համօգտագործումը, որով նախկինում կիսվել էիք:

Դուք չեք կարող չեղարկել արարողությունների համօգտագործումը հետևյալ հանգամանքներում.

  • Արարողությունները կատարված են
  • Տպագրված տաճարային քարտեր
  • Ուրիշ մարդ է արարողությունները ամրագրել 120-օրյա ժամկետով

Ի՞նչն է ընդգրկված ամրագրման սահմանաչափի մեջ

Ձեր ամրագրումների ցուցակի յուրաքանչյուր տող հաշվվում է մեկ անգամ, նույնիսկ այն դեպքում, երբ տողը ներկայացնում է բազմաթիվ արարողություններ: Ձեր թիվը տեսնելու համար նայեք ձախ կողագոտին: «Իմ ամրագրումներից» հետո երևացող թիվը ձեր ընդհանուրն է:

Անձի համար մկրտությունները, հաստատումները, նախնական արարողությունները, օժտումները և ծնողների կնքումը ցուցադրվում են մեկ շարքում և համարվում են մեկ ամրագրում: Ամուսիններին կնքելու արարողությունը երևում է առանձին ամրագրման շարքում և համարվում է առանձին ամրագրում:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ իմ ամրագրումների ցուցակն արդեն գերազանցում է սահմանաչափը

Եթե ձեր ցուցակում արդեն կա ամրագրումների թույլատրելի քանակից ավելին, դրանք մնում են ձեր ցուցակում մինչև ժամկետի ավարտը: Երբ ամրագրման վավերականության ժամկետը լրանում է, արարողությունները կիսվում են տաճարի հետ: Ազգականները կարող են գտնել և ամրագրել դրանք Տոհմածառում կամ «Պատրաստ արարողություններ» գործառույթում:

Եթե ձեր ամրագրումների ցուցակը սահմանաչափից պակաս է, և ոչ ոք չի տպել կամ կատարել աշխատանքը, կարող եք չեղարկել անվան համօգտագործումը:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք իմ ամրագրումների ցուցակը հասել է սահմանաչափին

Ձեր ամրագրումների ցուցակները դիտելու համար մուտք գործեք FamilySearch.org և սեղմեք Տաճար: Բացեք Իմ ամրագրումները: Ձախ կողմում «Իմ ամրագրումները» ցույց են տալիս, թե քանի ամրագրում ունեք: Կիսված տվյալների թիվը չի տարածվում ձեր սահմանաչափի վրա:

Եթե սահմանաչափին հասնելուց հետո փորձեք ամրագրել արարողություն, կտեսնեք ծանուցում, որ հասել եք սահմանաչափին:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ ես հասնում եմ ամրագրման սահմանաչափին

Երբ հասնեք սահմանաչափին, դուք չեք կարող լրացուցիչ ընտանեկան անուններ ամրագրել: Ձեր ցուցակում տեղ ազատելու համար կարող եք տաճարի հետ կիսվել առկա ամրագրումներով: Եկեղեցու մյուս անդամները կարող են օգտագործել Պատրաստ արարողություններ բաժինը և օգնել ձեզ ավարտին հասցնել արարողությունները: Աշխատանքն ավարտվելուց հետո դուք ծանուցում եք ստանում FamilySearch ծանուցումների բաժնում:

Դուք կարող եք առբերել կիսատ մնացած համօգտագործված անունները այն ժամանակ, երբ ձեր ամրագրման ցուցակում ավելի շատ տեղ ազատվի: Եթե կիսված ամրագրումը ներառում է տպված կամ ավարտված արարողություններ, ապա այդ արարողությունները համօգտագործումից չեն կարող հանվել:

Արդյո՞ք ընտանեկան անունները տաճարի հետ կիսվելիս իմ սահմանաչափը նվազում է

Երբ դուք ընտանեկան անունով կիսվում եք տաճարի հետ, ամրագրումը չի նվազեցնում ձեր սահմանաչափը:

Արդյո՞ք անունները Ընտանեկան խմբերի հետ կիսվելիս իմ սահմանաչափը նվազում է

Երբ ընտանեկան անունով կիսվում եք ընտանեկան խմբի հետ, ամրագրումը նվազեցնում է ձեր սահմանաչափը: Սովորական վավերականության ժամկետները կկիրառվեն այն բանից հետո, երբ տաճարները լիովին վերաբացվեն 4-րդ փուլում:

Ինչպե՞ս է ազգականի կամ Եկեղեցու մեկ այլ անդամի հետ ընտանեկան անուններով կիսվելիս իմ սահմանաչափը նվազում

Դուք կարող եք ընտանեկան անուններով կիսվել հարազատների կամ ընկերների հետ է-փոստով կամ FamilySearch հաղորդագրությունների միջոցով: Է-փոստը կամ FamilySearch հաղորդագրությունը ցույց է տալիս անուններն ու անհրաժեշտ արարողությունները: Եթե նրանք ընդունում են ամրագրումները, ապա դրանք տեղափոխվում են իրենց ամրագրումների ցուցակ: Ամրագրումն այլևս չի երևում ձեր ցուցակում և չի ընդգրկվում ձեր սահմանաչափի մեջ:

Եթե ես ընտանեկան անուններով կիսվում եմ տաճարի հետ, որքա՞ն ժամանակ պետք է սպասեմ, որ դրանց աշխատանքը կատարվի

Դժվար է կանխատեսել, թե որքան արագ կավարտվի տաճարի հետ կիսված անունների արարողության աշխատանքը: Գործոնները ներառում են արարողությունների թիվը, որոնցով ուրիշները կիսվում են, նաև տաճարի այցելուների թիվը: Ներկայումս տղամարդկանց օժտումներն ամենաերկարն են տևում։ Տղամարդկանց և կանանց մյուս արարողությունները (մկրտություն, հաստատում և նախնական արարողություն) սովորաբար այդքան երկար չեն տևում:

Պատրաստ արարողություններ գործառույթի միջոցով ընտանիքի անդամները և Եկեղեցու անդամները ամբողջ աշխարհում կարող են ավելի հեշտությամբ գտնել և ավարտել այն անունները, որոնցով կիսվել են տաճարի հետ և կատարել նրանց արարողությունները: Քանի որ ավելի շատ տաճարներ են կառուցվում ամբողջ աշխարհում, ավելի շատ անդամներ կարող են նաև արարողություն կատարել մահացածների համար։ Համօգտագործման և բաշխման գործընթացների շարունակական բարելավվումները նույնպես կօգնեն կրճատել ավարտի ժամանակը:

Ես նախընտրում եմ ընտանիքի անդամների հետ կիսվել ընտանեկան տպված անվանաքարտերով Կարո՞ղ է ինձ համար ամրագրման սահմանաչափի բացառություն արվել

Ամրագրման սահմանաչափը գործում է բոլոր օգտատերերի համար:

Կարող եք ընտանեկան անուններով կիսվել ձեր ազգականների հետ՝ օգտագործելով ընտանեկան խմբի նոր գործառույթը: Ընտանեկան խմբում ազգականները կարող են տպել քարտը, երբ պատրաստ կլինեն այցելելու տաճար: Անունները, որոնցով դուք կիսվում եք ընտանեկան խմբի հետ, կընդգրկվեն ձեր սահմանաչափի մեջ: Բայց դուք կարող եք տեսնել ձեր ցուցակի արարողությունները և ով է դրանք տպել: Դուք կարող եք առցանց հետևել առաջընթացին և ստանալ ծանուցումներ, երբ արարողությունները կատարվում են:

Եթե ես որոշ նախնիների համար նախատեսված արարողությունների ամրագրումներով կիսվում եմ, ինչպե՞ս են իմ ունեցած արարողությունները ընդգրկվում սահմանաչափի մեջ

Ձեր ամրագրման ցուցակի յուրաքանչյուր տող հաշվվում է մեկ անգամ, նույնիսկ, երբ այն ներառում է մի քանի արարողություններ: Նույնը վերաբերում է, եթե դուք այդ ամրագրման մի մասով կիսվում եք ուրիշների հետ:

Անձի համար ամուսնու/կնոջ հետ կնքման արարողությունը ընդգրկվում է առանձին շարքում և միշտ հաշվվում է առանձին: Անձի համար նախատեսված բոլոր այլ արարողությունները միավորված են մեկ ամրագրման տողում: Մեկ անձի համար ամրագրումը, որը ներառում է բոլոր արարողությունները, կհամարվի որպես երկու ամրագրում:

Ի՞նչ կպատահի, եթե ես է-փոստով կամ հաղորդագրությունների միջոցով կիսվեմ իմ ընտանեկան անունով ուրիշների հետ, բայց այն գերազանցի ստացողի սահմանաչափը

Յուրաքանչյուր անձի ամրագրման ցուցակն ունի նույն սահմանաչափը։ Անդամները կարող են ընդունել կիսված անունները, երբ նրանց ցուցակը սահմանաչափից պակաս է:

Եթե ստացողի ցուցակը լրացել է, անունները մնում են ձեր ցուցակում: Դուք կարող եք ամրագրումով կիսվել տաճարի կամ ընտանեկան խմբի հետ:

Եթե ես արարողությունները ամրագրելու համար օգտագործեմ մեկ այլ ծրագիր, արդյո՞ք նորից կկիրառվի սահմանաչափ

Երրորդ կողմի որոշ ծրագրեր աշխատում են FamilySearch-ի հետ՝ օգնելու անդամներին ամրագրել ընտանեկան անունները: Ծրագրերն աշխատում են FamilySearch Տոհմածառի հետ և ունեն նույն սահմանաչափը:

Սահմանաչափը լրանալուց հետո ինչպե՞ս կարող եմ ստուգել ընտանեկան այն անունները, որոնք ես ուզում եմ ավելի ուշ ամրագրել

Օգտագործեք ձեր «Հետևում եմ» ցուցակը՝ այն նախնիներին էջանշելու համար, որոնց արարողությունները ցանկանում եք ապագայում ամրագրել: Ցուցակում դրանք հեշտ գտնելու համար կարող եք ավելացնել տաճարի ամրագրման պիտակը:

Ինչո՞ւ է տաճարը պահում իմ ընտանեկան քարտը, երբ ես կատարում եմ տվյալ նախնու որևէ արարողություն 

Ընտանեկան քարտերը տաճարում մնալով՝ տաճարի աշխատողներին թույլ է տալիս համոզվել, որ արարողությունը կրկնակի չի կատարվում, և որ արարողությունները ճշգրիտ են գրանցվում: Դա նաև օգնում է կանխել մանրէների տարածումը և վերացնում է տաճար այցելությունից հետո սպասման ժամանակը:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ ընտանեկան անուններով կիսվել տաճարի հետ
Ինչպե՞ս կարող եմ իմ ընտանեկան անուններով կիսվել ընտանիքի և ընկերների հետ է-փոստով
Ինչպե՞ս կարող եմ ամրագրել կամ չեղարկել ընտանեկան անունների ամրագրումը իմ տաճարային ցուցակից
Տաճարային արարողության ամրագրման ժամանակային սահմանաչափ
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել տոհմածառի «Հետևում եմ» ցուցակը՝ ստուգելու այն նախնիներին, որոնք տաճարային արարողությունների կարիք ունեն
FamilySearch բլոգ
Ինչպե՞ս կարող եմ FamilySearch հաղորդագրությունների միջոցով կիսվել ընտանեկան անուններով
Ինչպե՞ս կարող եմ արարողություններով կիսվել ընտանեկան խմբի հետ

    Արդյո՞ք սա օգտակար էր: