Ներգրավվեք

Ներգրավվեք

Կարող եք կատարել այս գործողությունը, որը կօգնի աշխարհի տարբեր երկրների հետազոտողներին։

Ի՞նչ է ցուցիչավորումը (indexing):

Ցուցիչավորումը կամավորական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս առցանց որոնել պատմական գրանցումների նկարները, ինչպիսիք են մար��ահամարի տվյալները կամ մահախոսականները: Դա ծագումնաբանական համայնքին փոխհատուցելու և ընտանեկան բացահայտումները հնարավոր դարձնելու հիանալի միջոց է:

Ինչպե՞ս է այն աշխատում

Պատմական գրանցումների ցուցիչավորում չանցած նկարը հնարավոր չէ գտնել որոնման մեջ: Դրա հետ կապված հիմնաբառեր չկան, որը հնարավոր կդարձներ որոնումը։

Կամավոր ցուցիչավորողը (indexer) նայում է ցուցիչավորման ծրագրում առկա գրանցումներին և մուտքագրում է կարևոր տեղեկատվությունը, օրինակ՝ անունները, ամսաթվերը և վայրերը: Ստացված ցուցիչավորված պատկերն ավելացվում է FamilySearch-ում անվճար որոնվող գրանցումներին:

Ցուցիչավորումը հովանավորվում և պահվում է FamilySearch-ի կողմից, մի ծառայություն, որը տրամադրվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:

Փորձեք

Այցելեք Ցուցիչավորման գլխավոր էջը՝ FamilySearch մուտք գործելու համար և ցուցիչավորելու համար ընտրեք պատկերների «խմբաքանակ»: Կան տարբեր լեզուների համար հասանելի նախագծեր։ Ծախսեք այնքան ժամանակ, որքան ունեք: Հարցերին պատասխանելու համար համակարգում կան ներքին օգնության ռեսուրսներ: