Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2024 թ․ հոկտեմբերի գերագույն համաժողովի իր ելույթում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 17 նոր տաճարների մասին և հորդորեց մեզ վերանվիրել մեր կյանքը Հիսուս Քրիստոսին: Նա հայտարարեց, որ տաճարների կառուցման աննախադեպ տեմպը սահմանվել է Տիրոջ կողմից, և խոսեց այն մասին, թե ինչպես են տաճարային օրհնությունները նախապատրաստում մեզ և ամբողջ աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին:
Համաժողովի ընթացքում առաքյալները, բարձրագույն իշխանությունները և Եկեղեցու բարձրագույն պաշտոնյաները նույնպես ուսուցանեցին օրհնությունների, զորության, սրբության և ուխտի կապի մասին, որոնք մենք կարող ենք գտնել, երբ հաճախ ենք գնում Տիրոջ տուն:
Ինչպես նախորդ համաժողովների ժամանակ, մենք հավաքել ենք տաճարի և ընտանեկան պատմության մասին ուսմունքներ, որոնցով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Հուսով ենք, որ այս մեջբերումները կոգեշնչեն և կբարձրացնեն ձեզ, և հրավիրում ենք ձեզ պատճենել կամ ներբեռնել դրանք և կիսվել ձեր ընտանիքի անդամների ու ընկերների հետ:
Հույսի հաղթանակը։ Երեց Նիլ Լ. Անդերսեն
Մեզ դուր է գալիս երեց Նիլ Լ. Անդերսենի խոստումը՝ որ հույսը գալիս է, երբ մենք մեծացնում ենք հավատքն առ Տերը: Նա նշել է, որ երկրպագությունը Տիրոջ տանը հավատքի և հույսի մեծացման ուղիներից մեկն է։
«Չկա . . . որևէ բան, որ կարող է մթագնել մեր հույսը, երբ մենք հավատում ենք և ամուր կառչած ենք Տիրոջ տանը Աստծո հետ կապած մեր ուխտերից: Դա լույսի տուն է, հույսի տուն է»։ Երեց Նիլ Լ. Անդերսեն
Իմացեք ավելին ուխտերի մասին այստեղ։
Ապրեք ձեր արտոնությունների համաձայն։ Նախագահ Էմիլի Բել Ֆրիմեն
Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Էմիլի Բել Ֆրիմենը ուսուցանեց, որ արարողություններն ու ուխտի խոստումները հասանելի են դարձնում Աստծո զորությունը մեր կյանքում:
«Սովորեք, թե քահանայության արարողությունները և ուխտի խոստումները ինչպես թույլ կտան Աստծո զորությանը ավելի արդյունավետորեն հոսել ձեր կյանք՝ գործելով ձեր մեջ և ձեր միջոցով, որպեսզի զորացնեն ու զինեն ձեզ, որ հասնեք ձեր լիարժեք նպատակին ու ներուժին»։ Նախագահ Էմիլի Բել Ֆրիմեն
Իմացեք ավելին արարողությունների մասին այստեղ։
«Ամեն շաբաթ հացից և ջրից ճաշակելը հիշեցում է Նրա զորության մասին, որը գործում է ձեր մեջ՝ օգնելու ձեզ հաղթահարել կյանքի դժվարությունները: Սուրբ քահանայության հանդերձները, որ կրում ենք, առօրյա հիշեցում է Նրա զորության պարգևի մասին, որը գործում է ձեր մեջ՝ օգնելու ձեզ դառնալ այն մարդը, որը կարող եք դառնալ»։ Նախագահ Էմիլի Բել Ֆրիմեն
Իմացեք ավելին տաճարային սուրբ հագուստի մասին այստեղ, և գտեք հաճախ տրվող հարցերի պատասխանները:
«Աստծո զորության պարգևը հասանելի է բոլորիս։ Ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը: Ամեն անգամ, երբ մենք անցնում ենք տաճարի շեմը: Սա Հանգստության օրվա կարևորագույն պահն է ինձ համար: Ահա թե ինչու եմ ես փայփայում իմ տաճարային երաշխավորագիրը։ «Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»։ Նախագահ Էմիլի Բել Ֆրիմեն
Աստծո սիրելին։ Երեց Կարլ Դ. Հըրսթ
Բարձրագույն իշխանություն յոթանասունական երեց Կարլ Դ. Հըրսթը խոսեց մեր հանդեպ ունեցած Աստծո սիրո մասին․ սեր, որը միշտ մեզ հետ է, նույնիսկ, երբ այն հեռու է թվում: Նա առաջարկեց ուղիներ, թե ինչպես կարող ենք ավելի խոր ընկղմվել Աստծո սիրո մեջ, և դրանց թվում է՝ տաճար այցելելը:
«Տիրոջ տունը մեր ամենաթանկ ուխտերի տունն է, մի վայր, որտեղ մենք բոլորս նահանջում ենք և խորասուզվում մեր հանդեպ մեր Հոր սիրո ապացույցների մեջ»։ Երեց Կարլ Դ. Հըրսթ
Հետևել Քրիստոսին։ Նախագահ Դալլին Հ. Օուքս
Նախագահ Դալլին Հ. Օուքսը հորդորեց մեզ հետևել Քրիստոսին։ Նա օգտագործեց օդապարուկ թռցնելու նմանությունը՝ ուսուցանելու Աստծո պատվիրաններին հետևելու և մեր ուխտերը պահելու մասին:
«Եթե մենք բաց թողնենք թելը, օդապարուկը ավելի բարձր չի թռչի: Այն կքշվի այս քամիներից և անխուսափելիորեն ցած կընկնի։ Այդ կարևոր թելը ներկայացնում է այն ուխտերը, որոնք կապում են մեզ Աստծո՝ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ: Երբ մենք պատվում ենք այդ ուխտերը՝ պահելով Նրանց պատվիրանները և հետևելով Նրանց փրկագնման ծրագրին, Նրանց խոստացած օրհնությունները մեզ հնարավորություն են տալիս սավառնել դեպի սելեստիալ բարձունքներ»։ Նախագահ Դալլին Հ. Օուքս
Կապված լինելով Հիսուս Քրիստոսի հետ՝ դառնալ երկրի աղը։ Երեց Հոսե Ա. Թեքսեյրա
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը աղի հետ համեմատելով՝ երեց Հոսե Ա. Թեքսեյրան, ով բարձրագույն իշխանություն յոթանասունական է, հրավիրեց մեզ ամրապնդել մեր հավատքը տաճարային երկրպագության միջոցով, մարդկանց քաջալերելով, որ ապրեն ըստ ավետարանի, Եկեղեցում ծառայելով և թվային սարքերով դրականորեն հաղորդակցվելով:
«Մեր երիտասարդները ցուցաբերում են նշանակալից քաջություն և նվիրվածություն: Նրանք մեծ ոգևորությամբ են զբաղվում ընտանեկան պատմության աշխատանքով, և նրանց հաճախակի այցելությունները Տիրոջ տուն վկայում են նրանց նվիրվածության մասին»։ Երեց Հոսե Ա. Թեքսեյրա
«Այժմ, երբ տաճարներն ավելի մոտ են, քան երբևէ, Տիրոջ տանը կանոնավոր երկրպագությանը առաջնահերթություն տալը կօգնի մեզ կենտրոնանալ ամենակարևորի վրա և մեր կյանքը կենտրոնացնել Քրիստոսի վրա»։ Երեց Հոսե Ա. Թեքսեյրա
«Տաճարում մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի հիմքը և Նրա հանդեպ մեր նվիրվածության ոգին»։ Երեց Հոսե Ա. Թեքսեյրա
Հավասարեցնել մեր կամքը Նրա կամքին։ Երեց Ուլիսես Սոարես
Երեց Ուլիսես Սոարեսը վկայեց, որ ամենաթանկ մարգարիտը երկնքի արքայությունն է, որը մենք կարող ենք ձեռք բերել, երբ հետևենք Տիրոջ կամքին և հավատարիմ մնանք մեր ուխտերին:
«Եթե մենք ձգտենք հավատարիմ լինել մեր կապած յուրաքանչյուր ուխտին, և ապրենք «ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում», մենք պաշտպանված կլինենք և զոհը չենք դառնա աշխարհի մեղքերի ու սխալների, փիլիսոփայական և վարդապետական սխալների, որոնք մեզ հեռու կտանեն այդ ամենաթանկ մարգարիտներից»։ Երեց Ուլիսես Սոարես
Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում։ Երեց Գերիթ Վ. Գոնգ
Երեց Գերիթ Վ. Գոնգը կիսվեց Եկեղեցու աշխարհասփյուռ անդամների պատմություններով, որոնք օրհնություններ են ստացել՝ ընտրելով սրբություն Տիրոջը առօրյա կյանքում։
«Մի քույր գործադրում է լավագույն ջանքերն ամեն օր, երբ նրա անհավատարիմ ամուսինը լքում է իրեն և երեխաներին: Ես խորապես հիանում եմ նրանով և նրա նման ուրիշներով: Մի օր լվացքը ծալելիս նա ձեռքը դրեց տաճարային հագուստի կույտի վրա, և հառաչելով ասաց ինքն իրեն. «Ի՞նչ իմաստ ունի»: Նա զգաց, որ մի մեղմ ձայն վստահեցրեց իրեն. «Քո ուխտերն ինձ հետ են»։ Երեց Գերիթ Վ. Գոնգ
Իմացեք ավելին տաճարային սուրբ հագուստի մասին այստեղ, և գտեք հաճախակի տրվող հարցերի պատասխանները:
Երեց Գոնգը պատմեց մի երիտասարդ կնոջ մասին, որն ավելի սերտ հարաբերություններ էր փնտրում իր հոր հետ մոր մահից հետո: Նա ոգեշնչված զգաց, որ պետք է հոր հետ ամեն շաբաթ տաճար հաճախի։ Երիտասարդ կինն ասել է․
«Տիրոջ տանը ժամանակ անցկացնելը մեզ բժշկեց: Մայրս չէր կարող մեզ օգնել երկրի վրա: Հարկավոր էր, որ նա վարագույրի մյուս կողմում լիներ, որպեսզի օգներ շտկել կոտրվածը: Տաճարը ավարտեց մեր ճանապարհորդությունը դեպի ամբողջականություն՝ որպես հավերժական ընտանիք»։ Երեց Գերիթ Վ. Գոնգ
Իմացեք ավելին մահից հետո կյանքի մասին այստեղ.
«Սրբություն Տիրոջը ներառում է ավելի հաճախ Տիրոջ մոտ գալը՝ Նրա սուրբ տանը»։ Երեց Գերիթ Վ. Գոնգ
«Չորս սուրբ բառերով մեր տաճարները հրավիրում և հռչակում են. «Սրբություն Տիրոջը: Տիրոջ Տունը»։ Երեց Գերիթ Վ. Գոնգ
Մեր փրկագնման ուրախությունը։ Քույր Քրիստին Մ․ Յի
Քույր Քրիստին Մ․ Յին՝ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, վկայեց մի քանի բաների մասին, որոնք վերաբերում էին փրկագնմանը և Աստծո ուխտի փոխհարաբերություններին մեզ հետ:
«Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությունը մեր ուխտերի ամենամեծ խոստացված օրհնություններից է։ Մտածեք դրա մասին, երբ մասնակցում եք սրբազան արարողություններին։ Առանց դրա մենք չենք կարող վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն և դառնալ Նրա նման»։ Քույր Քրիստին Մ․ Յի
«Եթե պայքարում եք մի իրավիճակի դեմ, որը կարծում եք, որ մինչ այժմ պետք է հաղթահարեիք, մի հանձնվեք։ Համբերատար եղեք ձեր հանդեպ, պահեք ձեր ուխտերը, հաճախ ապաշխարեք, անհրաժեշտության դեպքում փնտրեք ձեր ղեկավարների օգնությունը և հնարավորինս կանոնավոր կերպով գնացեք Տիրոջ տուն: Լսեք և ուշադրություն դարձրեք հուշումներին, որոնք Նա ուղարկում է ձեզ: Նա չի հրաժարվի ձեզ հետ ունեցած Իր ուխտի հարաբերություններից»։ Քույր Քրիստին Մ․ Յի
Մարդը, ով տեսավ Եհովային։ Երեց Քայլ Ս. Մակքեյ
Բարձրագույն իշխանություն յոթանասունական երեց Քայլ Ս. Մակքեյը վկայեց Հիսուս Քրիստոսի կողմից Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ավետարանի լրիվության մասին, որը ներառում է տաճարային արարողությունները:
«Քրիստոսը միշտ պատվիրում է իր ժողովրդին տաճարներ կառուցել, որտեղ Նա կհայտնվի իր ժողովրդին և բարձրից զորությամբ կօժտի»։ Երեց Քայլ Ս. Մակքեյ
Ընդունենք Տիրոջ ապաշխարության պարգևը Երեց Խորխե Մ․ Ալվարադո
Բարձրագույն իշխանություն յոթանասունական երեց Խորխե Մ․ Ալվարադոն ուսուցանեց Քրիստոսի դերի մասին՝ որպես Բժշկող Տեր: Տիրոջ տունը ոգեշնչում է մեզ բարձրացնել անձնական սրբությունը Քրիստոսի վարդապետության միջոցով, որը ներառում է ապաշխարությունը:
«Ինչ արդար շարժառիթ է՝ մաքրվել ու արժանի լինել մեր Երկնային Հոր և Իր Որդու կողմից հնարավոր դարձած օրհնությունների լրիվությանը տաճարային սրբազան ուխտերի միջոցով»։ Երեց Խորխե Մ․ Ալվարադո
«Մինչ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը, ի վերջո անկեղծ ապաշխարության մեր ուղին կառաջնորդի մեզ դեպի Փրկչի սուրբ տաճար»։ Երեց Խորխե Մ․ Ալվարադո
«Պարբերաբար ծառայելով Տիրոջ տանը և ձգտելով պահել սրբազան ուխտերը, որ մենք կապում ենք այնտեղ, կմեծացնենք և մեր ցանկությունը, և մեր կարողությունը՝ զգալու սրտի, զորության, մտքի և հոգու փոփոխությունը, որն անհրաժեշտ է մեզ՝ մեր Փրկչին ավելի նմանվելու համար»։ Երեց Խորխե Մ․ Ալվարադո
«Տիրոջ տունը, Նրա սուրբ գրությունները, Նրա սուրբ մարգարեներն ու առաքյալները ոգեշնչում են մեզ ձգտել դեպի անձնական սրբություն՝ Քրիստոսի վարդապետության միջոցով»։ Երեց Խորխե Մ․ Ալվարադո
«Ես եմ»։ Նախագահ Ջեֆրի Ռ․ Հոլլանդ
Նախագահ Ջեֆրի Ռ․ Հոլլանդը խոսեց Հիսուս Քրիստոսի աստվածային գթության մասին։ Նա խոսեց նաև Տիրոջ տանը ստացած օրհնությունների մասին:
«Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և Տիրոջ տանը մեր սուրբ օրհնությունների ստացումը ուրիշներին ներկայացնելը՝ սրանք են հիմնական «սկզբունքներն ու արարողությունները», որոնք բացահայտում են մեր սերը Աստծո ու մերձավորի հանդեպ և բնութագրում են Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին:
Փնտրենք հոգևոր հարցերի պատասխանները։ Քույր Թրեյսի Յ․ Բրաունինգ
Քույր Թրեյսի Յ․ Բրաունինգը՝ Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, վկայեց ավետարանի վերաբերյալ Աստծուն անկեղծ հարցեր ուղղելու զորության մասին: Տիրոջ տունը սուրբ վայր է, որտեղ մենք կարող ենք գտնել այդ անկեղծ հարցերի պատասխանները:
«[Հայր Աստված և Նրա Որդին] խրախուսում են մեզ կանոնավոր կերպով ժամանակ հատկացնել՝ երկրպագելու Տիրոջ տանը և ծնկի գալ աղոթքով՝ «երկնքից տեղեկություններ ստանալու համար»։ Քույր Թրեյսի Յ․ Բրաունինգ
Մահկանացու կյանքն արդյունավետ է։ Երեց Բրուք Պ. Հեյլս
Բարձրագույն իշխանություն յոթանասունական երեց Բրուք Պ. Հեյլսը հավաստիացրեց, որ չնայած մահկանացու կյանքի դժվարություններին, մենք կարող ենք վստահել Տիրոջը:
«Ես վկայում եմ, որ երբ մենք ստանում ենք ավետարանի արարողությունները, ուխտեր ենք կապում Աստծո հետ և հետո պահում այդ ուխտերը, ապաշխարում ենք, ծառայում ուրիշներին և համբերում ենք մինչև վերջ, մենք նույնպես կարող ենք լիակատար վստահություն ունենալ Տիրոջ հանդեպ և հավաստիանալ, որ մահկանացու կյանքն արդյունավետ է»։ Երեց Բրուք Պ. Հեյլս
Փնտրեք Նրան ձեր ամբողջ սրտով։ Եպիսկոպոս Լ․ Թոդ Բադջ
Նախագահող եպիսկոպոսության երկրորդ խորհրդական, եպիսկոպոս Լ․ Թոդ Բադջը վկայեց, որ երբ մենք հաճախ ենք դիմում Քրիստոսին հանգստության օրվա երկրպագության, տաճար հաճախելու, աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով, մենք կարող ենք ամրապնդել մեր ուխտի կապը:
«Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ հնարավորություն է տալիս հաճախակի վերադառնալ դեպի Նա: Այս հնարավորությունները ներառում են ամենօրյա աղոթքները, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, հաղորդության արարողությունը, հանգստության օրը և տաճարային երկրպագությունը»։ Եպիսկոպոս Լ․ Թոդ Բադջ
«Ի՞նչ կլիներ, եթե մեր տաճարային երկրպագության ժամանակ մենք ավելի կարգապահ և կենտրոնացված ջանքեր գործադրեինք՝ ուշադրություն դարձնելու համար կամ մի փոքր երկար մնայինք սելեստիալ սենյակում՝ հանգիստ խորհրդածելով: Երբ մենք ավելի քիչ ուշադրություն դարձնենք ընթացքին, և ավելի շատ՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտի կապն ամրապնդելուն, ես վկայում եմ, որ այս սուրբ պահերից յուրաքանչյուրը կբարելավվի, և մենք կստանանք մեր անձնական կյանքում անհրաժեշտ առաջնորդությունը»։ Եպիսկոպոս Լ․ Թոդ Բադջ
Անմոռանալի օրեր։ Երեց Գարի Ի. Սթիվենսոն
Իր ելույթում երեց Գարի Ի. Սթիվենսոնը խոսեց Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը կիսելու աննախադեպ հնարավորություններով լի գալիք տասնամյակի մասին:
«Մտածեք տաճարների բաց դռների և նվիրագործումների աննախադեպ թվի մասին, որոնք նախատեսված են հաջորդ տասնամյակի ընթացքում . . . Անշուշտ դրանք անմոռանալի օրեր կլինեն»։ Երեց Գարի Ի. Սթիվենսոն
«Երբ ես այցելում եմ տաճարներ ամբողջ աշխարհում, ես հիանում եմ մկրտարաններում սպասող երիտասարդների ամբոխով և որպես արարողությունների աշխատողներ ծառայող չափահաս երիտասարդների աճող թվով»։ Երեց Գարի Ի. Սթիվենսոն
«Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, ովքեր աճող սերնդից են . . . ես հորդորում եմ ձեզ զբաղվել ընտանեկան պատմությամբ, ժամանակ անցկացնել տաճարում և պատշաճ պատրաստվել՝ լինելու այնպիսի տղամարդ կամ կին, որը պատրաստ է ամուսնանալ տաճարում նույնքան արժանի ուղեկցի հետ»։ Երեց Գարի Ի. Սթիվենսոն
Այժմ ձեր կյանքում մի օրինաչափություն մշակեք՝ տաճարը ձեր կյանքի կանոնավոր մասը դարձնելու համար»։ Երեց Գարի Ի. Սթիվենսոն
Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության։ Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքսը՝ Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, դիմեց Աստծո ուխտի զավակներին, հատկապես աճող սերնդին, և հայտարարեց, որ Փրկիչը վստահում է մեզ՝ կատարելու Իր աշխատանքը, և որ մենք ծնվել ենք աշխարհը փոխելու և Նրա բոլոր զավակներին տուն բերելու համար:
«Ուխտեր կապելու և պահելու ձեր որոշման շնորհիվ Աստված տալիս է ձեզ Իր վստահությունը: Նա վստահում է, որ դուք կլինեք տարբերվող, սեփական, առանձնացված՝ այն կարևոր գործի համար, որը Նա վստահում է ձեզ»։ Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
«Մտածեք այդ մասին։ Երկրագնդի բոլոր մարդկանցից Աստված վստահում է ձեզ՝ ուխտի զավակներին, իր անձնակազմի անդամներին, որպեսզի օգնեք՝ Իր բոլոր զավակներին ապահով տուն բերելու Իր աշխատանքում»։ Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
«Դուք ձեռք ձեռքի տված աշխատում եք Հիսուս Քրիստոսի հետ։ Յուրաքանչյուր նոր ուխտի և Նրա հետ ձեր հարաբերությունների խորացման արդյունքում դուք ավելի ու ավելի ամուր եք պահում միմյանց, մինչև որ ամուր գրկում եք միմյանց»։ Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
«Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ուխտի հարաբերությունը վստահության հարաբերություն է, որում ձեզ հասանելի է Նրանց շնորհի ավելի մեծ չափաբաժինը՝ Նրանց աստվածային օգնությունը, ուժի օժտումը և արտոնող զորությունը»։ Եղբայր Բրեդլի Ռ. Վիլկոքս
Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն։ Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ
Մենք սիրում ենք երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի այս հիշեցումը, որ մենք կգտնենք Փրկչին Նրա արարողություններում:
«Եթե դուք ավելի իմաստալից փորձառություն եք փնտրում Եկեղեցու ժողովներում կամ տաճարում, փորձեք փնտրել Փրկչին սուրբ արարողություններում, որոնք մենք ստանում ենք այնտեղ: Գտեք Տիրոջը Նրա սուրբ տանը»։ Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ
«Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»։ Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ
Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը պատմեց Մանթի (Յուտա) տաճարի վերանվիրագործման փորձառության մասին, որին մասնակցել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ։ Իր ելույթում նա նաև մեջբերեց նախագահ Նելսոնի վերջին մի քանի տարիների ուսմունքները տաճարների մասին։ Ահա երեց Ռասբանդի կողմից հիշատակված՝ նախագահ Նելսոնի մեր սիրելի մեջբերումներից մի քանիսը:
2020
«Այդ տաճարների շինարարությունը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում կատարած ձեր ծառայությունը՝ անշուշտ կարող է»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն («Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին», Լիահոնա)
2021
«Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են։ Այն ամենը, ինչ ուսուցանվում է տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրացնող զորությամբ»։ Ռասսել Մ․ Նելսոն (2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով)
Իմացեք ավելին քահանայության մասին այստեղ։
«Այսօր մենք շրջապատված ենք հրեշտակներով։ Նախագահ Նելսոնն ասել է․ «[Տաճարում] դուք կսովորեք, թե ինչպես բաժանել երկնքի ու երկրի միջև եղած վարագույրը, ինչպես խնդրեք Աստծո հրեշտակներին, որ աջակցեն ձեզ»։ Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ և նախագահ Ռասսել Մ. Նելսոն (2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով)
2024
«Բոլորը, ովքեր երկրպագում են տաճարում, կունենան Աստծո զորությունը և հրեշտակները պիտի «պահպանեն նրանց»։ Որքանո՞վ է մեծանում ձեր վստահությունը, երբ գիտեք, որ որպես օժտում ստացած կին կամ տղամարդ, զինված Աստծո զորությամբ, ստիպված չեք լինի միայնակ դիմակայել կյանքին։ Ինչպե՞ս եք քաջություն ստանում այն գիտելիքից, որ հրեշտակները իսկապես կօգնեն ձեզ»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն (2024 թվականի ապրիլի գերագույն համաժողով)
«[Մանթի (Յուտա) տաճարի] վերանվիրագործման աղոթքում նախագահ Նելսոնը խնդրեց Տիրոջը, որ Իր սուրբ տունը, ըստ էության, բարձրացներ բոլորին, ովքեր մտան տաճար, «որ նրանք սուրբ օրհնություններ ստանան և մնան արժանավոր և հավատարիմ իրենց ուխտերին … որ սա լինի խաղաղության տուն, մխիթարության տուն և անձնական հայտնության տուն նրանց համար, ովքեր արժանիորեն ներս կմտնեն այս դռներից»։ Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ և նախագահ Ռասսել Մ. Նելսոն (Մանթի տաճարի նվիրագործման աղոթք)
«Մենք տաճարներ ենք կառուցում Տիրոջը պատվելու համար։ Դրանք կառուցված են պաշտամունքի և ոչ թե ցուցադրության համար։ Մենք հավերժական նշանակության սուրբ ուխտեր ենք կապում այս սուրբ պատերի ներսում»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն (Մանթի տաճարի նվիրագործում)
Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահը, սկսեց 2024 թվականի հոկտեմբերի համաժողովի իր ելույթը՝ հայտարարելով 17 նոր տաճարների մասին և խոստացավ, որ յուրաքանչյուր անկեղծ փնտրող կգտնի Քրիստոսին տաճարում:
17 նոր տաճարները
Ահա 17 նոր տաճարները, որոնք հայտարարեց նախագահ Նելսոնն իր ելույթի ժամանակ.
- Յուչիտան դե Սարագոսա (Մեքսիկա)
- Սանտա Անա (Սալվադոր)
- Մեդելին (Կոլումբիա)
- Սանտյագո (Դոմինիկյան Հանրապետություն)
- Պուերտո Մոնտ (Չիլի)
- Դուբլին (Իռլանդիա)
- Միլան (Իտալիա)
- Աբուջա (Նիգերիա)
- Կամպալա (Ուգանդա)
- Մապուտու (Մոզամբիկ)
- Քյոր դ’Ալեն (Այդահո)
- Քվին Քրիկ (Արիզոնա)
- Էլ Պասո (Տեխաս)
- Հանթսվիլ (Ալաբամա)
- Միլուոքի (Վիսկոնսին)
- Սամմիտ (Նյու Ջերսի)
- Պրայս (Յուտա)
Տաճարների այս նոր վայրերը հայտարարելուց անմիջապես հետո նախագահ Նելսոնը հայտարարեց.
«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ։ Ես աղոթում եմ, որ մենք բաց չթողնենք այս պահի վեհությունը: Տերն իսկապես արագացնում է Իր աշխատանքը»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Մարգարեի ուղերձները տաճարի մասին
Նախագահ Նելսոնի ելույթը լի էր առաջնորդությամբ և խոստումներով մեր կյանքի համար։ Մենք չկարողացանք տաճարների և ուխտերի մասին յուրաքանչյուր մեջբերումը ներառել այս հոդվածում, ուստի մենք հորդորում ենք ձեզ կարդալ ամբողջ ելույթը՝ ավելի մեծ ոգեշնչում ստանալու համար:
«Ինչո՞ւ ենք մենք տաճարներ կառուցում նման աննախադեպ արագությամբ: Ինչո՞ւ: Քանի որ Տերն է պատվիրել մեզ դա անել: Տաճարի օրհնությունները օգնում են հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում: Այս օրհնությունները նաև օգնում են պատրաստել մի ժողովուրդ, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Տաճարում կանոնավոր երկրպագությունը կօգնի մեզ»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Տիրոջ տանը մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա: Մենք սովորում ենք Նրա մասին: Մենք ուխտեր ենք կապում՝ հետևելու Նրան: Մենք աստիճանաբար ավելի լավ ենք ճանաչում Նրան»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Երբ պահում ենք մեր տաճարային ուխտերը, Տիրոջ ամրապնդող զորությունն ավելի հասանելի է դառնում մեզ»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Տաճարում մենք պաշտպանություն ենք ստանում աշխարհի հարվածներից: Մենք առատորեն զգում ենք Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր մաքուր սերը: Մենք խաղաղություն և հոգևոր հանգստություն ենք զգում՝ հակառակ աշխարհի խառնաշփոթի»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Ահա իմ խոստումը ձեզ. յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում: Դուք կզգաք Նրա ողորմությունը: Դուք կգտնեք ձեր ամենատանջող հարցերի պատասխանները: Դուք ավելի լավ կհասկանաք Նրա ավետարանի ուրախությունը»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Եթե դուք Հիսուս Քրիստոսին հետևելու համար ուխտեր կապեք և պահեք, ապա կտեսնեք, որ ձեր կյանքի ցավալի պահերը ժամանակավոր են։ Ձեր չարչարանքները «կուլ [կգնան] Քրիստոսի ուրախության մեջ»։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Երկրպագությունը տաճարում
Տաճարային հանդիպում նշանակելու կամ մոտակա տաճարի մասին տեղեկություններ ստանալու համար այցելեք ստորև նշված հղումները.
Պատրաստվեք տաճարի համար
Տեղական ղեկավարները, օրինակ՝ ձեր եպիսկոպոսը, կարող են օգնել ձեզ ստանալ երաշխավորագիր՝ Տիրոջ տանը երկրպագելու համար։ Ծանոթացեք այս հոդվածին, որը ձեր տաճարային երկրպագությունն ավելի անհատական և իմաստալից դարձնելու մասին է:
Նոր գործիքը՝ «Family Name Assist»-ը, հրաշալի միջոց է, որով ղեկավարները և խորհրդատուները կօգնեն նոր անդամներին, վերադարձողներին, ինչպես նաև երիտասարդներին՝ պատրաստել և տպել ընտանիքի անվանաքարտերը, իրենց հետ առաջին անգամ տաճար տանելու համար: Իմացեք ավելին Family Name Assist-ի մասին այստեղ:
Ընտանեկան անունները պատրաստելու և գտնելու հարցում այլ օգնության համար փորձեք սեղմել ստորև նշված հղումները.
Ներբեռնել և կիսվել այս հոդվածի մեջբերումներով
Այս հոդվածի մեջբերումները կարող են պատճենվել և տարածվել անվճար:
Մեջբերման պատկերները աշխատասեղանի համակարգչում ներբեռնելու և համօգտագործելու համար սեղմեք պատկերի վրա՝ այն ընտրելու համար, այնուհետև աջ սեղմեք (Windows-ի համար) կամ սեղմեք Control, մինչ սեղմում եք (Mac-ի համար)՝ տեսնելու Պահպանել և Ներբեռնել տարբերակները: Պատկերը պահելուց հետո կարող եք այն վերբեռնել ձեր սիրելի սոցիալական մեդիայի կայք կամ ուղարկել ընկերոջը:
Եթե ցանկանում եք պատկերներով կիսվել կամ պահպանել դրանք ձեր շարժական սարքում, սեղմեք պատկերը՝ այն բացելու համար, այնուհետև պահեք ձեր մատը, մինչև հայտնվի ընտրացանկը, որպեսզի կարողանաք ներբեռնել կամ կիսվել:
Բացի այդ՝ դուք կարող եք միանգամից ներբեռնել բոլոր մեջբերումները zip արված պանակում՝ օգտագործելով այս կոճակը.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2024 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի տեսանյութերի, ձայնային և տեքստային սղագրությունները գտնելու համար այցելեք ChurchofJesusChrist.org:
FamilySearch-ում մենք մտածում ենք Ձեզ ձեր ընտանիքի հետ կապելու մասին, և մենք տրամադրում ենք անվճար հետազոտական հետաքրքիր փորձառություններ և ընտանեկան պատմության ծառայություններ։ Ինչո՞ւ: Որովհետև մենք փայփայում ենք ընտանիքը և հավատում ենք, որ սերունդների կապը կարող է բարելավել մեր կյանքը այսօր և հավերժ։ FamilySearch-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից հովանավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հավատքի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։