Օգնեք նախնիներին ստանալ սուրբ արարողությունները. Պատրաստեք ընտանիքի անդամների անունները

famiglia tempio fogli delle ordinanze giovani donne
Mark Romesser
Միսիոները օգնում է նոր անդամին իմանալ իր նախնիների մասին:

«Ընտանեկան կապերը պահելու մեր բնածին ձգտումն իրականանում է, երբ մենք կապվում ենք մեր նախնիների հետ տաճարային սուրբ արարողությունների միջոցով»:

(Ռասսել Մ. Նելսոն, “Generations Linked in Love,” Ensign and Liahona, May 2010, 92)։

Հիսուսն ուսուցանել է, որ բոլոր մարդիկ պետք է մկրտվեն՝ երկնքի արքայություն վերադառնալու համար: Մկրտվելով դուք ուխտ եք կապում Աստծո հետ՝ հետևելու Քրիստոսի ուսմունքներին և օրինակին: Ձեր մկրտությունից հետո դուք կարող եք օգնել ձեր նախնիներին նույնպես՝ սուրբ ուխտեր կապել:

Այս հոդվածը կառաջնորդի ձեզ, երբ աղոթքով հավաքում եք ձեր ազգականների մասին անհրաժեշտ տեղեկությունները և գնում եք տաճար՝ մկրտվելու նրանց համար:

Պատրաստեք անհրաժեշտ տվյալները

FamilySearch.org-ի օգնությամբ հավաքեք ձեր ազգականների մասին անհրաժեշտ տվյալները և հայտ ներկայացրեք՝ կատարելու նրանց մկրտությունները։

Նկարում պատկերված է, թե ինչպես ստեղծել հաշիվ, ավելացնել ընտանիքի անդամներին և տպել տաճարի քարտերը:

1. Ստեղծեք անվճար FamilySearch հաշիվ:

Ստեղծեք հաշիվ՝ FamilySearch.org-ի կամ Family Tree app-ի միջոցով։ Ուշադիր եղեք, որ նշեք, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք։ FamilySearch-ը կհարցնի ձեր Եկեղեցու գրանցման համարը։ Դուք կարող եք գտնել այդ համարը՝ ձեր տաճարային երաշխավորագրի վրա, հարցնելով ձեր ծխի գործավարին կամ ձեր եպիսկոպոսության անդամներից մեկին։

2. Ընտանիքի անդամների անունները ավելացրեք Տոհմածառին:

FamilySearch-ը Տոհմածառի միջոցով կօգնի, որ հետևեք՝ թե ազգականներից ովքեր են ստացել իրենց արարողությունները, և ովքեր՝ չեն ստացել։

Տոհմածառում ավելացրեք ձեր և այն հարազատի միջև եղած սերունդների հիմնական տեղեկատվությունը, ում համար ցանկանում եք ծառայություն անել տաճարում։ Օրինակ, եթե ցանկանում եք արարողություններ կատարել տատիկի կամ պապիկի համար, նախ ավելացրեք ձեր ծնողի անունը, հետո՝ տատիկին կամ պապիկին: Ինչ-որ մեկի համար արարողության հայտ ներկայացնելու համար, դուք պետք է լրացնեք անձի անուն, ազգանունը, սեռը և ամսաթիվն ու վայրը առնվազն մեկ իրադարձության համար, օրինակ՝ ծննդյան, ամուսնության կամ մահվան:

FamilySearch Տոհմածառում սերունդներ ավելացնելու վերաբերյալ սքրինշոթ։

Մահացած նախնիին ավելացնելիս FamilySearch-ը ձեզ ցույց կտա հնարավոր համընկումները, քանի որ ձեր ազգականը հնարավոր է արդեն լինի Տոհմածառում: Այդ հնարավոր համընկումները կօգնեն ձեզ տեսնել, եթե արարողություններն արդեն կատարված են տվյալ անձի համար:

3. Պատվիրեք ընտանիքի անդամի անվանաքարտը

Ընտանիքի անդամների անվանաքարտերն օգտագործվում են ցույց տալու համար, թե որ անձի համար եք դուք արարողություններ կատարում տաճարում: Ձեր ազգականին Տոհմածառին ավելացնելուց հետո օգտագործեք Արարողություններ ներդիրը անձի էջում՝ արարողության հայտ ներկայացնելու և ամրագրելու համար։ (Հետևեք ստորև տրված օրինակին):

Ինչպես արարողությունների հայտ ներկայացնել FamilySearch-ում։

Եթե ազգականը մահացել է վերջին 110 տարվա ընթացքում, ապա նրա անվանաքարտը պատրաստելուց առաջ թույլտվություն ստացեք անձի ամենամոտ ընտանիքի անդամից։ (Կարդացեք այստեղ, թե ինչպես ստանալ հատուկ թույլտվություն:)

Նշում. Կարևոր է հարգել ընտանիքի մյուս կենդանի անդամների ցանկությունները, երբ ծառայում եք ազգականին, ով նաև մյուս անդամների ազգականն է: Երբ թույլտվություն եք խնդրում, դա կօգնի բացատրել, որ ուրիշների համար տաճարային ծառայությունը կատարվում է սիրով, և որ նրանք, ովքեր մահացել են, կարող են ընտրել՝ ընդունել արարողությունը, թե՝ ոչ։

Երկու կին ծառայում են իրենց նախնիներին տաճարում:

Ընտանիքի անդամի համար հայտ ներկայացնելուց հետո FamilySearch-ը ձեզ կհուշի, թե ինչպես ինքնուրույն տպել անվանաքարտը, կամ տվյալները տրամադրել տաճարին, եթե ցանկանում եք այնտեղ տպել:

Ծառայեք տաճարում

Երբ դուք ծառայում եք ձեր ընտանիքին տաճարում, կարող եք ստանալ որոշ օրհնություններ, որոնք խոստացել են ժամանակակից առաքյալները.

«Ձեր սերն ու երախտագիտությունը ձեր նախնիների հանդեպ կմեծանան: Փրկչի մասին ձեր վկայությունը և դարձի ընթացքը կդառնան ավելի խորը ու հաստատուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պահպանված կլինեք հակառակորդի ուժգնացող ազդեցությունից»:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Զավակների սրտերը կդառնան,» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26-27)։

Հեղինակի մասին