Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ հայտարարվեց 20 նոր տաճարների կառուցման մասին, պատմվեցին հավատքով լի պատմություններ անհատների և ընտանիքների մասին, որոնք զոհաբերություններ էին կատարում՝ տաճարային ուխտեր կապելու համար, և արդյունքում համաժողովը դարձավ հոգևոր խնջույք:
Այս համաժողովից մենք հավաքել ենք մեջբերումներ տաճարի մասին, որոնցով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Հուսով ենք, որ այս մեջբերումները կոգեշնչեն և կբարձրացնեն ձեզ, ուստի մենք հրավիրում ենք ձեզ պատճենել կամ ներբեռնել մեջբերումները և կիսվել այն ամենով, ինչը դուր է գալիս ձեզ, ձեր ընտանիքին և ընկերներին:
Կնքման զորությունը. Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոն
Խնդրում ենք վայելել այս ներբեռնվող մեմերը և երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ամբողջական տեքստային մեջբերումները՝ հավերժական ընտանիքների, տաճարների և կնքման զորության մասին:
«Քահանայության բոլոր արարողությունները վավերացնելու և երկրի վրա ու երկնքում դրանք կապելու զորությունը՝ կնքման զորությունը, կարևոր է վարագույրի երկու կողմերում գտնվող ուխտի ժողովրդին հավաքելու և պատրաստելու համար»:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
«Մենք հակված ենք կարծելու, որ կնքման իշխանությունը վերաբերում է միայն տաճարային որոշակի արարողություններին, բայց այդ իշխանությունն անհրաժեշտ է՝ ցանկացած արարողություն մահից հետո վավեր և կապող դարձնելու համար»:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
«Վավերականությունը, որը կնքման զորությունը տալիս է քահանայության արարողություններին, ներառում է փոխարինող արարողություններ, որոնք կատարվում են Տիրոջ կողմից նշանակված վայրում՝ Նրա տաճարում: Այստեղ է երևում կնքող զորության վեհությունն ու սրբությունը. այն անձնական փրկությունը և ընտանեկան վեհացումը դարձնում է համընդհանուր հասանելի Աստծո զավակներին, որտեղ էլ որ նրանք ապրել են երկրի վրա: Ոչ մի այլ աստվածաբանություն, փիլիսոփայություն կամ իշխանություն չի կարող համեմատվել նման համապարփակ հնարավորության հետ: Կնքման այդ զորությունը Աստծո արդարության, ողորմության և սիրո կատարյալ դրսևորումն է»:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
«Կնքման զորության շնորհիվ մեր սրտերը բնականից դառնում են դեպի այն մարդիկ, որոնք նախկինում ապրել են: Ուխտի շնորհիվ վերջին օրերի հավաքը ներառում է վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց։ Աստծո կատարյալ կարգի համաձայն՝ ապրողները չեն կարող ամբողջությամբ հավերժական կյանք ունենալ առանց «հայրերի»՝ մեր նախնիների հետ հարատև կապեր ստեղծելու: Նմանապես, նրանց առաջընթացը, ովքեր արդեն գտնվում են վարագույրի մյուս կողմում կամ կանցնեն մահվան վարագույրի մյուս կողմն առանց կնքման, կիսատ է այնքան ժամանակ, քանի դեռ փոխարինող արարողությունները չեն կապում նրանց մեզ՝ իրենց ժառանգների հետ, իսկ մեզ չեն կապում նրանց՝ աստվածային կարգով»։
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
null«Կնքման զորության ամենաբարձր և սուրբ դրսևորումը տղամարդու և կնոջ հավերժական միության՝ ամուսնության մեջ է, և մարդկանց իրենց բոլոր սերունդներին կապելու մեջ»:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
Փառքի արքայությունները. Դալլին Հ. Օուքս
Ահա մի քանի ոգեշնչող մեջբերումներ նախագահ Դալլին Հ. Օուքսից՝ Աստծո ծրագրի, կնքված հարաբերությունների և տաճարային ամուսնության մասին:
«Աստծո ծրագիրը, որը հիմնված է հավերժական ճշմարտության վրա, պահանջում է, որ վեհացումը ձեռք բերվի միայն տղամարդու և կնոջ միջև՝ հավերժական ամուսնության ուխտերին հավատարմության միջոցով, և այդ ամուսնությունն, ի վերջո, հասանելի կլինի բոլոր հավատարիմներին»:
Նախագահ Դալլին Հ. Օուքս
«Պատվիրանները, ավետարանի արարողություններն ու ուխտերը այն ներդրումների ցուցակը չեն, որոնք պետք է մուտքագրենք երկնային հաշվեհամարին։ Հիսուս Քրիստոսի ավետարանը ծրագիր է, որը ցույց է տալիս, թե ինչպես դառնանք այն, ինչ մեր Երկնային Հայրն է ցանկանում, որ դառնանք»:
Նախագահ Դալլին Հ. Օուքս
«Կնքման միջոցով ստեղծված այդ հարաբերությունների օրհնությունները երաշխավորված են բոլոր նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը, բայց երբեք կնքումը չեն պարտադրի մեկ այլ անձի, որն անարժան է կամ չի ցանկանում»:
Նախագահ Դալլին Հ. Օուքս
Այս համաժողովի ժամանակ նախագահ Օուքսը և երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայակոչեցին նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրաշալի մեջբերումը ընտանիքների և վեհացման մասին:
«Աստծո հավերժական ծրագրում փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է»:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Այս մեջբերումն ի սկզբանե հրապարակվել է հետևյալ ելույթում՝ Փրկություն և վեհացում, 2008 թվականի ապրիլի գերագույն համաժողով:
Տասանորդը բացում է երկնքի պատուհանները. Երեց Նիլ Լ. Անդերսեն
Մեզ նաև դուր է գալիս երեց Նիլ Լ. Անդերսենի այս մեջբերումը մեր անձնական ներդրումների մասին, որոնք օգնում են տաճարներ կառուցել ամբողջ աշխարհում:
«Ձեր տասանորդները հնարավորություն են տալիս, որ տաճարի օրհնությունները հասանելի լինեն այն վայրերում, որոնք միայն Տերը կարող է կանխատեսել»։
Երեց Նիլ Լ. Անդերսեն
Հոգու հուշումները. Երեց Գարի Ի. Սթիվենսոն
Իր ելույթում երեց Գարի Ի. Սթիվենսոնը խոսեց տաճարների, մեր տների և Սուրբ Հոգու մասին:
«Եթե հույս ունեք զգալու Հոգուն, շփվեք մարդկանց հետ, որոնց միջավայրում կարող է բնակվել Հոգին։
Մեր տաճարներն ու տները ամենից սուրբն են այդ նվիրագործված վայրերից»։
Երեց Գարի Ի. Սթիվենսոն
Խոնարհ՝ ընդունելու և հետևելու համար. Երեց Ջոնի Լ. Քոչ
Երեց Ջոնի Լ. Քոչը խոսեց կանոնավորապես տաճար հաճախելու մասին:
«Կանոնավոր մասնակցությունը շաբաթական հաղորդության ժողովներին և տաճարային երկրպագությանը՝ արարողություններին մասնակցելու, ուխտերը ստանալու և նորոգելու համար, նշան է, որ մենք գիտակցում ենք մեր կախվածությունը Երկնային Հորից և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսից»:
Երեց Ջոնի Լ. Քոչ
Եղբայրներ և քույրեր Քրիստոսում. Երեց Ուլիսես Սոարես
Երեց Ուլիսես Սոարեսի ելույթը ներառում էր մի գեղեցիկ մեջբերում Աստծո զավակների մասին, որոնք նպատակով միավորված տաճար էին հաճախում և տեսնում միմյանց նոր աչքերով:
«Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է դրսևորվում մարդկային արժանապատվության և հավասարության նկատմամբ հարգանքի սկզբունքը Տիրոջ տանը՝ մեր հագուստի պարզ ոճի միջոցով: Մենք բոլորս գալիս ենք տաճար՝ միավորված մեկ նպատակով և լցված Նրա սուրբ ներկայության մեջ մաքուր ու սուրբ լինելու ցանկությամբ: Սպիտակ հագնված՝ մենք բոլորս ընդունվում ենք Տիրոջ կողմից, որպես Իր սիրելի զավակներ, տղամարդիկ և կանայք՝ Քրիստոսի սերունդ: Մենք արտոնություն ունենք կատարելու նույն արարողությունները, կապելու նույն ուխտերը, պարտավորվելով ապրել ավելի բարձր և սուրբ կյանքով և ստանալ նույն հավերժական խոստումները: Նպատակով միավորված՝ մենք տեսնում ենք միմյանց նոր աչքերով և մեր միասնության մեջ նշում ենք մեր տարբերությունները՝ որպես Աստծո աստվածային զավակներ»:
Երեց Ուլիսես Սոարես
Քայլել Քրիստոսի հետ ուխտի հարաբերությունների մեջ. Նախագահ Էմիլի Բել Ֆրիման:
Նախագահ Էմիլի Բել Ֆրիմանը ծառայում է որպես Երիտասարդ կանանց գերագույն նախագահ: Տաճարային ուխտերի մասին նա ասել է հետևյալը.
«Տերը կպատասխանի մեզանից յուրաքանչյուրին մեր նեղության օրը, եթե մենք ընտրենք կապել մեր կյանքը Նրա հետ: Նա խոստացել է քայլել մեզ հետ այդ ճանապարհով։
«Մենք դա անվանում ենք՝ քայլել ուխտի ճանապարհով. ճանապարհ, որը սկսվում է մկրտության ուխտից և տանում դեպի ավելի խոր ուխտեր, որոնք մենք կապում ենք տաճարում»:
Նախագահ Էմիլի Բել Ֆրիման
Ավելին քան հերոս. Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադել
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադելը հերոսների մասին իր ելույթում խոսում է Հիսուս Քրիստոսին ընտրելու տարբեր ուղիների, ինչպես նաև տաճարի մասին.
«Մենք ընտրում ենք Նրան, երբ ընտրում ենք ունենալ տաճարային երաշխավորագիր և ապրել դրա օգտագործման համար արժանավոր կյանքով:
Եպիսկոպոս Վ. Քրիստոֆեր Վադել
Հիսուս Քրիստոսն է գանձը. Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
Երեց Դեյլ Գ. Ռենլանդի այս խոսքերը ամրացնում են մեր հոգևոր հիմքը, առաջնահերթություն են դարձնում տաճարային երկրպագությունը և օրհնությունները, որոնք գալիս են տաճարից:
«Մեր հոգևոր հիմքն ամրապնդվում է ապաշխարության միջոցով, նաև հաղորդությանը բարեխղճորեն պատրաստվելու և այն արժանիորեն ընդունելու միջոցով: . . .
Երբ Սուրբ Հոգին մեզ հետ է, մենք կոգեշնչվենք և կառաջնորդվենք՝ կապելու և պահելու այլ ուխտեր, ինչպիսիք են տաճարներում կապվող ուխտերը: Այդպիսով խորանում է մեր հարաբերությունը Աստծո հետ»։
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
«Դուք երևի նկատել եք, որ վերջին տարիներին շատ նոր տաճարների մասին է հայտարարվել, այդպիսով, տաճարներն ավելի են մոտենում անդամներին: Տարօրինակ կերպով, երբ տաճարներն ավելի հասանելի են դառնում, մենք ավելի սովորական ենք վերաբերում տաճար հաճախելուն։ Երբ տաճարները հեռու են, մենք ծրագրում ենք մեր ժամանակն ու միջոցները՝ տաճար մեկնելու և այնտեղ երկրպագելու համար։ Այդ ուղևորությունները առաջնահերթ են մեզ համար»։
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
«Երբ տաճարը մոտ է, ավելի հեշտ է թույլ տալ, որ փոքր բաները խանգարեն հաճախելուն՝ ասելով. «Դե լավ, մի ուրիշ անգամ կգնամ»: Տաճարին մոտ ապրելն ավելի մեծ ճկունություն է տալիս տաճարում անցկացվող ժամանակի ծրագրման հարցում, բայց հենց այդ ճկունության պատճառով տաճարը գուցե դիտվի որպես սովորական վայր։ Այդ դեպքում մենք «կորցնում ենք նշանակետը»՝ թերագնահատելով Փրկչին Իր սուրբ տանը մոտենալու հնարավորությունը։ Տաճար հաճախելու մեր հանձնառությունը պետք է նույնքան ուժեղ լինի մոտիկ գտնվող տաճարի դեպքում, որքան՝ հեռավորի դեպքում է»:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
«Գնահատեք ապաշխարելու հնարավորությունը, հաղորդությունը ճաշակելու արտոնությունը, տաճարային ուխտերը կապելու և պահելու օրհնությունը, տաճարում երկրպագելու բերկրանքը և ապրող մարգարե ունենալու ուրախությունը»:
Երեց Դեյլ Գ. Ռենլանդ
Աստվածային ծնողավարման դասեր. Երեց Վալերի Վ․ Քորդոն
Երեց Վալերի Վ. Քորդոնի ելույթն ընդգրկում էր շատ գաղափարներ ծնողավարության մասին, ներառյալ տաճարային ուխտերի մասին այս հզոր մեջբերումը:
«Մենք՝ որպես ծնողներ, . . . կարող ենք ուսուցանել տաճարային ուխտերի կարևորությունը, երբ խոսենք սելեստիալ ամուսնության վարդապետության մասին, սակայն մենք այն մարմնավորում ենք, երբ պատվում ենք մեր ուխտերը՝ արժանապատվությամբ վերաբերվելով մեր կողակցին»։
Երեց Վալերի Վ․ Քորդոն
Փրկչի բժշկող զորությունը ծովի կղզիների վրա. Երեց Ջ. Կիմո Էսփլին
Տաճարի բժշկող և կապող զորության մասին այս մեջբերումները կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր բախվում են ընտանեկան կամ կյանքի դժվարություններին:
«Տաճարային ուխտերը պարգևներ են մեր Երկնային Հորից՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Տաճարի միջոցով մեր Երկնային Հայրը կապում է անհատներին և ընտանիքներին Փրկչի հետ և միմյանց հետ»:
Երեց Ջ. Կիմո Էսփլին
«Տաճարային օրհնությունների միջոցով Փրկիչը բժշկում է անհատներին, ընտանիքներին և ազգերին»:
Երեց Ջ. Կիմո Էսփլին
Իր ելույթում երեց Էսփլինը պատմեց նաև, որ ճապոնացի անդամները շատ բան զոհաբերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հավայան կղզիներ մեկնելու համար, որպեսզի տաճարային ուխտեր կապեն, չնայած անձամբ էին զգում իրենց երկու ազգերի միջև ռազմական գործողությունների հետևանքները: Դժվար է պատմություններն ամփոփել մեջբերումներով, սակայն արժե կարդալ կամ լսել դրանք:
Այստեղ խոսում են սիրո մասին. Երեց Ջերիթ Վ. Գոնգ
Երեց Ջերիթ Վ. Գոնգի այս բոլոր մեջբերումները տաճարային ուխտերի, սիրո և հարաբերությունների մասին են:
«Երբ տաճարային ուխտերի հիմքում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, ավելի քիչ ենք անդրադառնում «տաճար գնալուն» և ավելի շատ՝ «Տիրոջ տանը Հիսուս Քրիստոսի մոտ գալուն»։ Յուրաքանչյուր ուխտ շշնջում է՝ «Այստեղ խոսում են սիրո մասին»։
Երեց Ջերիթ Վ. Գոնգ
«Հիսուս Քրիստոսն առաջարկում է ավելի լավ ճանապարհ՝ աստվածային ուխտի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ավելի ամուր են, քան մահվան կապանքները։ Աստծուն և միմյանց պատկանելու ուխտը կարող է բժշկել և սրբացնել մեր ամենաթանկ հարաբերությունները»։
Երեց Ջերիթ Վ. Գոնգ
Ունեցեք սելեստիալ մտածողություն. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Նախագահ Ռասել Մ. Նելսոնի խորհրդանշական ելույթը սելեստիալ մտածելակերպ ունենալու մասին հզոր և խորիմաստ ամփոփում էր 2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի համար: Ահա նրա ելույթից մի քանի մեջբերում՝ ներառյալ 20 նոր տաճարների կառուցման մասին հայտարարությունը:
«Տերը հստակ ուսուցանել է, որ միայն այն տղամարդիկ և կանայք, որոնք տաճարում կնքված են որպես ամուսին ու կին, և որոնք պահում են իրենց ուխտերը, միասին կլինեն հավերժության ընթացքում»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը հավատք է կերտում։ Իսկ ձեր տաճարային ծառայությունն ու երկրպագությունը կօգնեն ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ։ Տաճարը հայտնության վայր է։ Այնտեղ ձեզ ցույց է տրվում, թե ինչպես առաջ շարժվել դեպի սելեստիալ կյանք։ Այնտեղ դուք ավելի եք մոտենում Փրկչին և ավելի մեծ հասանելիություն ստանում Նրա զորության համար։ Այնտեղ դուք առաջնորդվում եք՝ լուծելու ձեր կյանքի խնդիրները, նույնիսկ ձեր ամենաբարդ խնդիրները»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Տաճարի արարողություններն ու ուխտերը հավերժական նշանակություն ունեն։ Մենք շարունակում ենք ավելի շատ տաճարներ կառուցել, որպեսզի այս սուրբ հնարավորությունները իրականություն դառնան ձեզանից յուրաքանչյուրի կյանքում»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
«Մենք երախտագիտությամբ հայտարարում ենք մեր ծրագրերը՝ հետևյալ 20 վայրերում նոր տաճարներ կառուցելու մասին․
- Սավաի (Սամոա)
- Կանկուն (Մեքսիկա)
- Պիուրա (Պերու)
- Հուանկայո (Պերու)
- Վինյա դել Մար (Չիլի)
- Գոյանիա (Բրազիլիա)
- Խոահո Կարլոս (Բրազիլիա)
- Կալաբար (Նիգերիա)
- Քեյփ Քոստ (Գանա)
- Լուանդա (Անգոլա)
- Մբուջի-Մայի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
- Լաոագ (Ֆիլիպիններ)
- Օսակա (Ճապոնիա)
- Կահուլուի (Մաուի, Հավայի)
- Ֆերբանքս (Ալյասկա)
- Վանկուվեր (Վաշինգտոն)
- Կոլորադո Սփրինգս (Կոլորադո)
- Թալսա (Օկլահոմա)
- Ռոանոկ (Վիրջինիա)
- Ուլան Բատոր (Մոնղոլիա)
Տերը մեզ ուղղորդում է կառուցել այս տաճարները, որպեսզի օգնի մեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն
Պատրաստվեք տաճարի համար
Տեղական ղեկավարները, օրինակ՝ ձեր եպիսկոպոսը, կարող են օգնել ձեզ տաճար հաճախելու վերաբերյալ խորհուրդ ստանալ: Տաճար մտնելու պատրաստման կամ ընտանիքի անունները պատրաստելու և գտնելու այլ օգնության համար փորձեք սեղմել ստորև նշված հղումներից մեկը.
- Օգտագործեք «Պատրաստ արարողություններ»-ը՝ ընտանեկան անունները գտնելու համար։
- Առաջին անգամ տաճար տարեք նախնիների անուններ
Ներբեռնել և կիսվել այս հոդվածի մեջբերումներով
Այս հոդվածի տեքստային մեջբերումները կարող են ազատորեն պատճենվել և տարածվել:
Եթե ցանկանում եք ներբեռնել և տարածել այս ոգեշնչող մեջբերումները, սեղմեք վերը նշված պատկերներից մեկը, այնուհետև սեղմեք աջը (Windows-ի համար) կամ ctrl+click (Mac-ի համար)՝ դրանք պահպանելու կամ ներբեռնելու համար: Այնտեղից կարող եք պատկերները վերբեռնել ձեր նախընտրած սոցիալական մեդիայի կայքում կամ ուղարկել ընկերոջը:
Եթե ցանկանում եք պատկերներով կիսվել կամ պահպանել դրանք ձեր շարժական սարքում, սեղմեք պատկերը՝ այն բացելու համար, այնուհետև պահեք ձեր մատը, մինչև հայտնվի ընտրանքների ընտրացանկը, որպեսզի կարողանաք ներբեռնել կամ կիսվել:
Բացի այդ՝ դուք կարող եք միանգամից ներբեռնել բոլոր մեջբերումները zip պանակում՝ օգտագործելով այս կոճակը.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի տեսանյութերի, ձայնային և տեքստային սղագրությունները գտնելու համար այցելեք ChurchofJesusChrist.org: