Տաճարի վերաբերյալ մեջբերումներ 2025 թ․ապրիլի գերագույն համաժողովից

Ընտանիքը տանը դիտում է 2025 թ․ ապրիլի գերագույն համաժողովի նիստերը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2025 թ․ ապրիլի գերագույն համաժողովի ավարտին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 15 նոր տաճարների մասին։ Նա հայտարարեց, որ երբ մենք Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, ստանում ենք Հոգուց ծնված վստահություն, նա նաև հիշեցրեց մեզ, որ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը մեզ կպատրաստի Փրկչի Երկրորդ Գալուստին։

Համաժողովի ընթացքում առաքյալները, Բարձրագույն Իշխանությունները և Եկեղեցու Բարձրագույն Պաշտոնյաները նույնպես ուսուցանեցին պաշտպանության, ողորմածության և փոխհատուցող օրհնությունների մասին, որոնք գալիս են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ուխտի հարաբերություններ կառուցելու միջոցով:

Ինչպես նախորդ համաժողովների ժամանակ, մենք հավաքել ենք տաճարին վերաբերող ուղերձներ, որոնցով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Հուսով ենք, որ այս ուղերձները կոգեշնչեն և կբարձրացնեն ձեզ, նաև հրավիրում ենք ձեզ պատճենել կամ ներբեռնել դրանք և կիսվել ձեր ընտանիքի անդամների ու ընկերների հետ:

Հոգևորապես փրկված Նրանում․ Նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոն

Հինգ իմաստուն կույսերի արձանը, որը վերջերս տեղադրվել է Սոլթ Լեյք Սիթիի (Յուտա) Տաճարային հրապարակում

Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը մեզ ուսուցանեց, թե ինչպես հավատք գործադրել, մինչ սպասում ենք, որ Փրկիչը բժշկի մեզ։ Փրկված լինելու միջոցներից մեկն է՝ լինել ամբողջական և լիարժեք: Նա պատմեց 5 իմաստուն կույսերի և Փրկչի համար նրանց նախապատրաստության մասին՝ ունենալով ձեթով լի լապտերներ։

«Որովհետև, երբ մենք ուխտեր ենք կապում և պահում, հատկապես նրանք, որոնք հասանելի են Տիրոջ տանը, մեր լապտերները լցնում ենք դարձի ձեթով»: Նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոն

 

Մեր աչքի առաջ․ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Հիշեցնելով մեզ, որ մենք առաջին ականատեսներն ենք Տիրոջ կողմից Իր աշխատանքի արագացման գործում, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը վկայեց աննախադեպ տաճարաշինության մասին, որին մենք ականատես ենք լինում։

«Տաճարը հնարավորություն է տալիս ստանալու ամենաբարձր օրհնությունները, որ մեր Երկնային Հայրն ունի յուրաքանչյուրիս համար»: Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

«Տիրոջ տանը մենք կարող ենք զգալ Նրա սրբազան ներկայությունը և անսահման խաղաղությունը»։ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք արագացնում ենք մեր «սրբությունը», երբ ապրում ենք տաճարին արժանի կյանքով, երկրպագում ենք Տիրոջ տանը, ուխտեր ենք կապում Աստծո հետ՝ ինչպես մեզ համար, այնպես էլ՝ վարագույրի մյուս կողմում գտնվող մեր նախնիների»։ Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Հիսուս Քրիստոսի քավությունն ապահովում է վերջնական փրկությունը. Երեց Քվենթին Լ. Քուք

Ճիշտ, ինչպես ձեռնասայլերով ռահվիրաները փրկվեցին, երբ դժվարությունների հանդիպեցին, Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը հիշեցրեց մեզ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը ապահովում է վերջնական փրկություն մեզ՝ բոլորիս համար՝ անկախ մեր փորձություններից։

«[Կասպերի (Վայոմինգ) տաճարի նվիրագործումը] խոր, հուզական և հոգևոր փորձառություն էր։ Այն հստակորեն շեշտադրեց, թե ինչ դեր ունեն տաճարները Փրկչի Քավության միջոցով Աստծո զավակների փրկության գործում»։ Երեց Քվենթին Լ. Քուք

«Տաճարն ապահովում է շարունակական հիշեցում Փրկչի Քավության և այն մասին, թե ինչ է այն հաղթահարում։ Եվ, նույնիսկ ավելի կարևոր է, որ տաճար հաճախելը մեզ թույլ է տալիս ապահովել հոգևոր փրկություն մեր մահացած սիրելիների և ավելի հեռավոր նախնիների համար»։ Երեց Քվենթին Լ. Քուք

Հավատք. վստահության և նվիրվածության համակցում․ Երեց Սանդինո Ռոման

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Սանդինո Ռոմանը վկայել է, որ հավատք գործադրելով, մենք ուխտի փոխհարաբերություն ենք կառուցում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

«Եթե դուք անկեղծ ու խոնարհ եք, կլսեք Նրա պատասխանը և կսկսեք ձեր անձնական, տևական հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ոչ միայն դա, այլև ձեր կրոնական սովորությունները կդառնան իմաստալից։ Օրինակ՝ դուք անհամբեր կսպասեք ձեր աղոթքներին, անձնական ուսումնասիրությանն ու տաճարային երկրպագությանը՝ որպես Նրանց ավելի լավ ճանաչելու և Նրանց հետ լինելու հնարավորություններ»։ Երեց Սանդինո Ռոման

Փրկչին հանդիպելու անձնական պատրաստություն․ Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Մենք նման ենք հինգ իմաստուն կույսերին, երբ ընդունում ենք ավետարանը և խուսափում խաբեությունից, վկայել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը։ Տաճարում կանոնավոր երկրպագությունը օգում է մեզ խուսափել խաբեությունից և կործանումից։

«[Տաճարում կանոնավոր կերպով երկրպագելը] օգնում է մեզ պահպանել հավերժության հեռանկարը և պաշտպանում է մեզ ուխտի ճանապարհից շեղող ազդեցություններից»: Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել․ Երեց Հանս Թ․ Բում

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Հանս Թ․ Բումը խրախուսեց մեզ ուժ գտնել մեզանից առաջ ապրածների վկայություններից և հավատքից։

«Աճող սերնդի ներկայացուցիչնե՛ր, որտեղ էլ որ լինեք և ինչ իրավիճակում էլ որ հայտնվեք, խնդրում եմ, սովորեք և ուժ ստացեք նրանց հավատքից և վկայություններից, ովքեր ձեզնից առաջ են եղել: Դա կօգնի ձեզ հասկանալ, որ վկայություն ձեռք բերելու և այն աճեցնելու համար անհրաժեշտ է զոհաբերություններ կատարել, և որ «զոհաբերությունը բերում է երկնքի օրհնությունները»»: Երեց Հանս Թ․ Բում

«Բոլորս, անկախ նրանից՝ ավետարանի առաջին սերունդն ենք, թե հինգերորդը, պետք է ինքներս մեզ հարց տանք, թե հավատքի, ուժի և սելեստիալ նվիրվածության ի՞նչ պատմություններ ենք փոխանցելու հաջորդ սերնդին»: Երեց Հանս Թ․ Բում

Ողորմածության ծրագիրը․ Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

Տիրոջ ողորմածությունը մեզ համար հասանելի է Նրա տաճարներում, վկայել է Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդը։ Տաճարում անցկացրած ժամանակը փափկացնում է մեր սրտերը և կենտրոնացնում Տիրոջ վրա:

«Միսիոներների Ուսուցման Կենտրոն (ՄՈՒԿ) մտնելուց առաջ տաճարում անցկացրած ժամանակը կարող է հրաշալի օրհնություն լինել նոր միսիոներների համար, քանի որ նրանք ավելին են սովորում տաճարային ուխտերի մասին՝ նախքան այդ ուխտերի օրհնությունների մասին աշխարհի հետ կիսվելը»: Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

«[1836 թ․ Կիրթլենդի տաճարի] նվիրագործման աղոթքը ճշգրտորեն չի բացատրում, թե ինչպես է տաճարում անցկացրած մեր ժամանակը փափկեցնելու ուրիշների սրտերը, բայց ես համոզված եմ, որ դա սերտ կապ ունի այն բանի հետ, թե ինչպես է Տիրոջ տանը ժամանակ անցկացնելը փափկեցնում մեր սրտերը՝ կենտրոնացնելով մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ողորմածության վրա»։ Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

«Տաճարում մենք ողորմածություն ենք գտնում մեր կնքած ուխտերի շնորհիվ: Այդ ուխտերը, ի լրումն մկրտության ուխտի, կապում են մեզ Հոր և Որդու հետ և ավելի հասանելի դարձնում «հատուկ սերը և ողորմությունը, որը եբրայերենում կոչվում է հեսեդ», ինչպես ուսուցանել է նախագահ Նելսոնը»: Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

«Տաճարում մենք նաև ավելի հստակ ենք հասկանում, որ Արարումը, Անկումը, Փրկչի քավիչ զոհաբերությունը և մեր Երկնային Հոր ներկայություն կրկին մտնելու մեր կարողությունը, իրականում՝ փրկության ծրագրի յուրաքանչյուր մասը, ողորմածության դրսևորումներ են»: Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

«Ես գիտեմ, որ Նա ողորմածությամբ կհայտնի Իրեն Իր սուրբ տաճարում և մեր կյանքի բոլոր բնագավառներում, եթե մենք փնտրենք Նրան»: Երեց Ջեյմս Ռ․ Ռասբենդ

Մեր երկնային առաջնորդության համակարգը․ Երեց Սերխիո Ռ. Վարգաս

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Սերխիո Ռ. Վարգասը վկայել է, որ Քրիստոսի Լույսը ծառայում է որպես մագնիսական ուղեցույց՝ մեզ օգնելու վերադառնալ տուն՝ մեր Երկնային Հոր մոտ։ Մենք ավելի ենք մոտենում Աստծուն, երբ կապում և պահում ենք ուխտերը։

«Աղոթքը, սուրբ գրությունները, տաճարը և կիրակնօրյա ժողովներին մեր կանոնավոր մասնակցությունը կենսական նշանակություն ունեն մեր հոգևոր ճաշացանկում»: Երեց Սերխիո Ռ. Վարգաս

«Տաճար այցելելն ինձ մխիթարություն և մեծ հույս է տվել մեր հավերժական ճակատագրի վերաբերյալ: Ես զգացել եմ երկնային կապ վարագույրի երկու կողմերում գտնվող մարդկանց հետ»: Երեց Սերխիո Ռ. Վարգաս

«Մեր ուխտերը մեզ մոտեցնում են Աստծուն այն աստիճան, որ անհնարինը հնարավոր են դարձնում՝ խավարի և կասկածի յուրաքանչյուր տարածություն լցնելով լույսով և խաղաղությամբ»: Երեց Սերխիո Ռ. Վարգաս

Մասնակցեք՝ պատրաստվելու Քրիստոսի վերադարձին․ Երեց Սթիվեն Դ․ Շամվեյ

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Սթիվեն Դ․ Շամվեյը ուսուցանել է, որ տաճարում երկրպագելը մեզ պատրաստում է Փրկչի հետ հանդիպմանը։

«Արարողությունները չեն փրկում մեզ, քանի որ դրանք լրացնում են երկնային ստուգաթերթը: Ավելի շուտ, երբ մենք ապրում ենք այդ արարողությունների հետ կապված ուխտերով, դառնում ենք այնպիսի անձնավորություն, որը ցանկանում է լինել Աստծո ներկայության մեջ»։ Երեց Սթիվեն Դ․ Շամվեյ

Փոխհատուցող օրհնություններ․ Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե

Նախագահող եպիսկոպոսությունից Եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն նշել է, որ մեր նախնիների համար արարողություններ կատարելը Աստծո փոխհատուցող օրհնություններին մեր ներդրումն ունենալու ամենահզոր ձևերից մեկն է։

«Սիրառատ ծառայությունը, որը մենք առաջարկում ենք սուրբ տաճարներում, հիշեցնում է մեզ, որ Փրկչի շնորհը տարածվում է գալիք կյանքում»: Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե

«Ամենահզոր ուղիներից մեկը, որով կարող ենք մեր ներդրումն ունենալ Աստծո փոխհատուցող օրհնություններին, փոխանորդ աշխատանքն է, որը մենք կատարում ենք Տիրոջ տանը՝ մեր նախնիների համար: Երբ արարողություններ ենք կատարում նրանց անունից, մենք ակտիվորեն մասնակցում ենք Տիրոջ փրկության մեծ աշխատանքին՝ օգտագործելով մեր պարգևներն ու կարողությունները՝ օրհնություններ ապահովելու նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել դրանք ստանալու իրենց մահկանացու կյանքի ընթացքում»: Եպիսկոպոս Ջեռալդ Կոսե

Հավերժության մեծ պարգևները՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը, Հարությունը, Վերականգնումը․ Երեց Գերիթ Վ. Գոնգ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգը վկայել է, թե ավետարանի Վերականգնումը ինչպես իրագործեց մարգարեությունները՝ տեղի ունենալով Զատիկին Պասեքին։

«Պուեբլայի (Մեքսիկա) տաճարի նվիրագործման ժամանակ երջանկության արցունքները թրջում են մի սիրելի քրոջ դեմքը։ Նրա դիմագծերը ճառագում են հավատք և զոհաբերություն։ Նա ասում է, «Todos mis hijos están aquí en el templo hoy»՝ «Իմ բոլոր երեխաներն այսօր այստեղ են՝ տաճարում»։ Սերունդների հավաքումը Տիրոջ տանը բերում է ուրախության և երախտագիտության արցունքներ»։ Երեց Ջերիթ Վ. Գոնգ

«Հիսուս Քրիստոսի Զատիկը օգնում է մեզ նորոգել, հաշտեցնել [և] ուղղել մեր հարաբերությունները վարագույրի երկու կողմերում։ Հիսուսը կարող է բժշկել վիշտը, Նա կարող է տալ ներման հնարավորություն։ Նա կարող է ազատել մեզ և ուրիշներին այն բաներից, որոնք մենք կամ նրանք ասել կամ արել ենք, որոնք այլ կերպ տանում են մեզ գերության»։ Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Ուրախություն՝ ուխտյալ աշակերտության միջոցով․ Երեց Ջոն Ա․ Մակքյուն

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական երեց Ջոն Ա․ Մակքյունը ուսուցանել է, որ ուխտեր պահելը և ուխտի հարաբերությունները պահպանելը մեզ օրհնում է հոգևոր զորությամբ։

«Ուխտեր կապելով և պահելով` մենք, բնականաբար, կշրջվենք դեպի ուրիշները և կցանկանանք օգնել նրանց զգալ նույն ուրախությունն ու սերը, որ մենք ենք զգում մեր ուխտի հարաբերություններում: Մենք կարող ենք լինել այսօր երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ գործի՝ Իսրայելի հավաքման մասը»։ Երեց Ջոն Ա․ Մակքյուն

«Երբ մենք պարտավորվում ենք գործել որպես ուխտյալ աշակերտներ, անկախ մեր կարողությունների մակարդակից, Հոր և Որդու հետ մեր հարաբերությունները զարգանում են, մեր ուրախությունը մեծանում է, և մեր հավերժական հեռանկարը ընդլայնվում է: Այդ ժամանակ մենք օժտվում ենք զորությամբ և կարող ենք ուրախություն զգալ այն չափով, որը հասանելի է Աստծո ճշմարիտ ուխտյալ աշակերտներին»։ Երեց Ջոն Ա․ Մակքյուն

Ակնածանք դրսևորենք սրբազան թեմաների հանդեպ․ Երեց Ուլիսես Սոարես

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը վկայել է, որ սրբազան թեմաների հանդեպ ակնածանք ցուցաբերելը հրավիրում է հայտնություն։

«Տիրոջ տանը մեզ սովորեցնում են Հոր և Որդու սուրբ ներկայությունը մտնելու մասին: Ես միշտ ուսանելի և նույնիսկ ոգեշնչող եմ համարել, որ առաջին բաներից մեկը, որ մենք անում ենք տաճար մտնելիս և այնտեղ սուրբ արարողություններին պատրաստվելիս, մեր կոշիկները հանելն է և մեր սպիտակ հագուստը հագնելը»։ Երեց Ուլիսես Սոարես

«Ի վերջո, մենք կարող ենք զգալ այս հոգևոր փոփոխությունը մեր աշակերտության մեջ, երբ կանոնավոր կերպով երկրպագենք Տիրոջ տանը սարի վրա՝ մեր սուրբ տաճարներում, և ձգտենք ապրել ուխտի վստահությամբ, հատկապես, երբ բախվում ենք մահկանացու կյանքի փորձություններին»: Երեց Ուլիսես Սոարես

«Ես վկայում եմ, որ երբ մենք ընդունում ենք սուրբ բաների հանդեպ ակնածանքի այս պարգևը, լինի դա Տիրոջ տանը սարի վրա, հավաքատանը, թե մեր տանը, մենք կլցվենք ապշեցուցիչ զարմանքով ու ակնածանքով, երբ կապվենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրո հետ»: Երեց Ուլիսես Սոարես

Վստահություն Աստծո ներկայության մեջ․ Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է, որ ջանասիրաբար փնտրելով գթություն և առաքինություն, մենք կաճենք մեր վստահության մեջ Տիրոջ առաջ։ Նա մեզ հիշեցրեց, որ տաճարում ավելի շատ ժամանակ անցկացնելը մեզ կպատրաստի Փրկչի Երկրորդ Գալուստին:

«Ինձ հատկապես ոգեշնչում է մեր երիտասարդությունը։ Նրանցից շատերը ծառայում են մարդկանց։ Նրանք փնտրում են իրենց նախնիներին և արարողություններ են կատարում տաճարում»: Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«Տիրոջ տանը կանոնավոր երկրպագությունը մեծացնում է ինչպես գթության, այնպես էլ առաքինության մեր կարողությունը: Ուստի, տաճարում անցկացրած ժամանակը մեծացնում է մեր վստահությունը Տիրոջ առաջ: Տաճարում անցկացրած հավելյալ ժամանակը կօգնի մեզ պատրաստվել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին»: Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

15 նոր տաճարները

2018 թ․ Եկեղեցու նախագահ դառնալուց ի վեր նախագահ Նելսոնը հայտարարել է 200 տաճարների մասին։ Այս ապրիլին նա հայտարարել է 15 նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին հետևյալ վայրերում․

Ռեյնոսա (Մեքսիկա)
Չորիյոս (Պերու)
Ռիվերա (Ուրուգվայ)
Կամպո Գրանդե (Բրազիլիա)
Պորտո (Պորտուգալիա)
Ույո (Նիգերիա)
Սան Հոսե դել Մոնտե (Ֆիլիպիններ)
Նումեա (Նոր Կալեդոնիա)
Լիվերպուլ (Ավստրալիա)
Քալդուել (Այդահո)
Ֆլեգստաֆ (Արիզոնա)
Ռապիդ Սիթի (Հարավային Դակոտա)
Գրինվիլ (Հարավային Կարոլինա)
Նորֆոլկ (Վիրջինիա)
Սփենիշ Ֆորկ (Յուտա) 

Երկրպագել Տիրոջ տանը

Դուք կարող եք պատրաստվել Տիրոջ տանը երկրպագության՝ գտնելով ձեզ մոտ գտնվող տաճարը Եկեղեցու կայքում։ Կարող եք նաև տաճարային հանդիպում պլանավորել՝ օգտագործելով Տաճարային հանդիպումների պլանավորման գործիքը։

Պատրաստվեք տաճարի համար

Տեղական ղեկավարները, օրինակ՝ ձեր եպիսկոպոսը, կարող են օգնել ձեզ ստանալ երաշխավորագիր՝ Տիրոջ տանը երկրպագելու համար։ Տաճար մտնելու նախապատրաստման կամ ընտանիքի անունները պատրաստելու և գտնելու հետ կապված այլ օգնության համար փորձեք սեղմել ստորև նշված հղումները.

Ներբեռնել և կիսվել այս հոդվածի մեջբերումներով

Այս հոդվածի մեջբերումները կարող են պատճենվել և տարածվել անվճար:

Մեջբերման պատկերները աշխատասեղանի համակարգչում ներբեռնելու և համօգտագործելու համար սեղմեք պատկերի վրա՝ այն ընտրելու համար, այնուհետև աջ սեղմեք (Windows-ի համար) կամ սեղմեք Control, մինչ սեղմում եք (Mac-ի համար)՝ տեսնելու պահպանել և ներբեռնել տարբերակները: Պատկերը պահելուց հետո կարող եք այն վերբեռնել ձեր սիրելի սոցիալական մեդիայի կայք կամ ուղարկել ընկերոջը:

Եթե ցանկանում եք պատկերներով կիսվել կամ պահպանել դրանք ձեր շարժական սարքում, սեղմեք պատկերը՝ այն բացելու համար, այնուհետև պահեք ձեր մատը, մինչև հայտնվի ընտրացանկը, որպեսզի կարողանաք ներբեռնել կամ կիսվել:

Բացի այդ՝ դուք կարող եք միանգամից ներբեռնել բոլոր մեջբերումները zip արված պանակում՝ օգտագործելով այս կոճակը.

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 2025 թվականի ապրիլի գերագույն համաժողովի տեսանյութերի, ձայնային և տեքստային սղագրությունները գտնելու համար, այցելեք ChurchofJesusChrist.org:

Այս համաժողովից ավելի շատ մեջբերումներ և պատմություններ կարելի է գտնել Church Newsroom և Church News-ում։



FamilySearch-ում մենք մտածում ենք Ձեզ ձեր ընտանիքի հետ կապելու մասին, և մենք տրամադրում ենք անվճար հետազոտական հետաքրքիր փորձառություններ և ընտանեկան պատմության ծառայություններ։ Ինչո՞ւ: Որովհետև մենք փայփայում ենք ընտանիքը և հավատում ենք, որ սերունդների կապը կարող է բարելավել մեր կյանքը այսօր և հավերժ։ FamilySearch-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից հովանավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հավատքի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։

Հեղինակի մասին