Տաճարային և ընտանեկան պատմություն․ ղեկավարների ուսուցման ամենամյա ժողովը այս տարի կենտրոնացած էր «Հասնել Աստծո զորությանը տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով» թեմայի վրա։
Այս ուսուցումը նախատեսված է ծխի խորհրդի անդամների համար։ Եկեղեցու բոլոր անդամները, ներառյալ տաճարային և ընտանեկան պատմության կոչումներ ունեցողները, կարող են անձնապես շենանալ՝ դիտելով այս ուսուցումը։ Կարող եք դիտել ուսուցումը միասին՝ որպես ծխի խորհուրդ, և օգտագործել ուղեկցող քննարկման ուղեցույցը՝ միասին խորհրդակցելիս։
Հիշենք մարգարեի հրավերը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը սկսեց ուսուցումը՝ հիշեցնելով մեզ հետևել 2024 թվականի ապրիլին նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հղած խնդրանքին՝ ուսումնասիրել Վարդապետություն եվ Ուխտեր 109 բաժինը, որը պարունակում է Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքը։ Եկեղեցու հինգ այլ ղեկավարների հետ երեց Անդերսենը ղեկավարեց մի քննարկում՝ այս տնտեսության մեջ վերականգնված քահանայության բանալիներից յուրաքանչյուրի կարևորության վերաբերյալ: Նրանք քննարկեցին նաև նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով» ելույթը 2024 թվականի ապրիլի գերագույն համաժողովից։
Երեք երկնային սուրհանդակների կողմից Տիրոջ ղեկավարությամբ երկիր վերադարձված այս բանալիների նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։
Ղեկավարության ուսուցման հիմնական կետերը
2025 թվականի ղեկավարների ուսուցումը ներառում էր քննարկում Եկեղեցու 6 բարձրագույն պաշտոնյաների միջև։ Ահա նրանց գաղափարներից մի քանիսը.
- Նախագահ Սյուզան Հ․ Փորթերը (Երեխաների միության գերագույն նախագահ) ասաց, որ հինգ ուխտերը, որոնք մենք կապում ենք տաճարում, իրեն հիշեցնում են, որ զոհաբերությունն ու հնազանդությունը Աստծո պատվիրաններին բացում են մեր սրտերը՝ Աստծո զորությանը հասնելու համար։
- Երեց Պատրիկ Քիրոնը (Տասներկու Առաքյալների Քվորում) ուսուցանեց մեզ, որ Աստծո զորությանը հասնելու համար մենք պետք է գործենք, գնանք տաճար և փնտրենք մեր նախնիներին։ Այդժամ, երկնքի և երկրի ուժերը կմիանան։
- Երեց Քեվին Ս. Համիլտոնը (բարձրագույն իշխանություն յոթանասունական) խրախուսեց մեզ լինել տաճարում այնքան հաճախ, որքան մեր հնարավորությունները թույլ են տալիս։ Տիրոջ տանը մեր կրկնվող փորձառության շնորհիվ գիտելիքի աճ և հասկացողություն կտրվի մեզ։
- Քույր Քրիսթեն Մ․ Լին (Սփոփող միության գերագույն նախագահություն) հրավիրեց մեզ խորհել, թե ինչպես կարող ենք հրավիրել ուրիշներին ստանալ տաճարային օրհնություններ։ Տաճարային օրհնությունները դրական են ազդում սերունդների կյանքի վրա։ Աստծո զորությամբ մենք կարող ենք փոխել աշխարհը։
- Երեց Քեվին Ռ. Դանքընը (բարձրագույն իշխանություն յոթանասունական) մեզ հիշեցրեց, որ Տիրոջ տանը Հոգին է ուսուցիչը։
Նիստը ներառում էր նաև Եկեղեցու անդամների մասնակցությամբ երկու տեսանյութ, որտեղ նրանք կիսվում էին, թե Աստծո սուրբ տանը իրենք ինչպես են ստանում Նրա զորությունը, և ինչպես է իրենց նախնիների հայտնաբերումն ու նրանց անունից արարողությունների կատարումը օգնում այդ անդամներին ստանալ Աստծո զորությունը:
Ուսուցումը եզրափակվեց վեց խոսնակների վկայություններով այն մասին, թե ինչպես է ընտանեկան պատմության աշխատանքը տաճարային երկրպագության հետ միասին օգնում ստանալ Աստծո զորությունը։
Տաճարը դարպասն է այն մեծագույն օրհնությունների, որոնք Աստված ունի մեզանից յուրաքանչյուրի համար։
Կարող եք դիտել ղեկավարների ուսուցումը և անգլերենով և այլ լեզուներով ներբեռնել ուղեկցող քննարկման ուղեցույցն այստեղ․
Ղեկավարների նախորդ ուսուցումը
FamilySearch-ում մենք մտածում ենք Ձեզ ձեր ընտանիքի հետ կապելու մասին, և մենք տրամադրում ենք անվճար հետազոտական հետաքրքիր փորձառություններ և ընտանեկան պատմության ծառայություններ։ Ինչո՞ւ: Որովհետև մենք փայփայում ենք ընտանիքը և հավատում ենք, որ սերունդների կապը կարող է բարելավել մեր կյանքը այսօր և հավերժ։ FamilySearch-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից հովանավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հավատքի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։