2023 թվականի ղեկավարների ուսուցում․ տաճարային և ընտանեկան պատմություն

Երեց Ջերիթ Վ. Գոնգը ելույթ է ունենում 2023 թվականի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարների ոսւուցման ժամանակ։ Երևում է, թե ինչպես են երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, քույր Սյուզան Հ. Փորթերը, քույր Քրիստին Մ. Յին և երեց Քեվին Ս. Համիլտոնը լսում:

Հուսով եմ, որ բոլորը լսում են և զգում հրավերը՝ գալու մեր Փրկչի մոտ և անելու որևէ բան, որը կկապի և կմիավորի ընտանիքները:
Երեց Ջերիթ Վ. Գոնգ

Տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարների վերջին ուսուցման բազմաթիվ մեջբերումներից միայն մեկը՝ երեց Գոնգի խոսքերը, արտահայտում է նրա հույսը, որ մենք կհետևենք և կգործենք այն խոսքերի համաձայն, ինչ լսում ենք՝ Փրկչին և մեր ընտանիքներին ավելի մոտենալու մասին: Ղեկավարների ուսուցումը եզակի հնարավորություն է, որ մենք լսենք Բարձրագույն իշխանություններին, երբ նրանք ոգեշնչված ելույթներ են ունենում, իսկ հետո հետևենք միասին խորհուրդ անելու նրանց օրինակին, թե ինչ է նշանակում Փրկիչի հետ կապված լինել ուխտերի և արարողությունների միջոցով և օգնել ընտանիքները հավերժության համար միավորելու աշխատանքին։

Այս տարվա ուսուցման համար ծխերի և ցցերի ղեկավարներն ամբողջ աշխարհում ոչ միայն հրավիրվում են դիտելու ուսուցումը, այլ հրավիրվում են միասին դիտելու այն իրենց խորհուրդներում և տաճարային ու ընտանեկան պատմության համակարգման ժողովներում: Այդ հրավերը վերաբերում է մասնավորապես նրանց, ովքեր ունեն հետևյալ կոչումները․

  • Տարածաշրջանի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները
  • Ցցերի, միսիաների և շրջանների նախագահությունները
  • Ցցերի և ծխերի խորհուրդների անդամները և նրանց նախագահությունները
  • Ծխերի միսիայի ղեկավարները և միսիոներները
  • Ծխերի Տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարները
  • Ցցերի և ծխերի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները
  • Երիտասարդ կանանց դասարանների նախագահությունները
  • Ահարոնյան քահանայության քվորումների նախագահությունները

Ընտանիքները գուցե նույնպես ցանկանան դիտել ղեկավարների ուսուցումները իրենց ընտանեկան խորհուրդներով:
Եթե դուք չեք դիտել ուսուցումն այս շաբաթ, մի անհանգստացեք: Այն այժմ հասանելի է Churchofjesuschrist.org կայքում.

Ցանկանու՞մ եք մի փոքր ավելին իմանալ նախքան դիտելը: 2023 թվականի ղեկավարների ուսուցումը ներկայացված է 3 բաժիններով։ Յուրաքանչյուր բաժնից հետո ուսուցումը դիտող խորհուրդներին առաջարկվում է միասին քննարկում անցկացնել՝ օգտագործելով Քննարկման ուղեցույցում տրված հարցերը (2023 թվականի ղեկավարների ուսուցում․ տաճարային և ընտանեկան պատմություն):

Ղեկավարների ուսուցումից ստորև բերված են մի քանի ընդհանուր մեջբերումներ, որոնք մեր կարծիքով ոգեշնչող են։ Մենք հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն, երբ դուք հավաքվեք ձեր խորհուրդներով կամ խորհեք այն մասին, թե ինչ լսեցիք ղեկավարների ուսուցման ժամանակ:

Մեջբերումներ 2023 թվականի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարների ուսուցումից


Խորհրդի քննարկումից հետո «Շարունակեք աղոթքով խորհել, թե ինչ կարող եք անել՝ բարելավելու ձեր անձնական փորձառությունը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված, և ինչպես կարող եք թույլ տալ նրանց, ում ծառայում եք, անել նույնը»: Քննարկման ուղեցույց

Պատմություններ այն անդամներից, ովքեր դիտել են 2023 թվականի ղեկավարների ուսուցումը

«Ես չեմ մասնակցել որևէ ժողովի, որտեղ մենք կանգ ենք առել և այս ձևաչափով քննարկել ընտանեկան պատմության աշխատանքին վերաբերող հարցերը: Քննարկման թեմաներին իրականում հեշտ էր արձագանքել: Մեր պատասխանների շնորհիվ ես նպատակ հետապնդեցի շարունակելու տաճարային աշխատանքում կատարելագործվելու մեր ջանքերը: Ես զգացի, որ քննարկման գործընթացի շնորհիվ ես ավելի մոտ զգացի ամուսնուս, քանի որ մենք միասին աշխատում էինք՝ ավելի մոտենալու Քրիստոսին»:
-Ջանալի Լի

 «Անկեղծ ասած, մինչև սկսելը ես վստահ չէի, թե արդյոք քննարկման գործընթացը դժվար կլինի, բայց դա հեշտ գործընթաց էր, և մենք մեծ օգուտ քաղեցինք՝ միասին դիտելով և քննարկելով ուսուցումը»:
-Անանուն

«Մենք օգնում ենք ծխի մյուս անդամներին կապվել Փրկչի հետ՝ խրախուսելով նրանց թարմացնել իրենց երաշխավորագրերը և հանդիպումներ նշանակել տաճար գնալու համար․․․ Հաջորդ քայլերով մենք ընկերներին և ընտանիքի անդամներին նույնպես հրավիրում ենք երկրպագել տաճարում և զգալ մեր Փրկչի սերը՝ փրկարար արարողություններ կատարելով իրենց սիրելիների համար: Մենք խմբային միջոցառումներ ենք անցկացնում, օգնում ենք մարդկանց տաճար գնալու համար հանդիպումներ նշանակել և տպել անվանաքարտերը։ Մենք հաջողության ենք հասնում մեր ջանքերում։ Դա մեզ նույնպես մեծ ուրախություն է պարգևում»:
-Անանուն

Դուք հնարավորություն ունեցե՞լ եք միասին դիտելու ղեկավարների ուսուցումը՝ ձեր ծխում, ցցում, նախագահության կազմով կամ ընտանիքում: Մենք կցանկանայինք լսել, թե ինչ մտքեր ու տպավորություններ եք ստացել։ Խնդրում ենք կիսվել մեկնաբանություններում:

Հեղինակի մասին