Մենք ոգեշնչում ենք մարդկանց ամենուրեք կապվել իրենց ընտանիքների հետ՝ սերունդներ շարունակ:

FamilySearch գրասենյակ, Լեհի, Յուտա (ԱՄՆ)
Անվճար բոլորի համար
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին FamilySearch-ն անվճար տրամադրում է բոլորին՝ անկախ ավանդույթներից, մշակույթից կամ կրոնական պատկանելությունից: FamilySearch-ի ռեսուրսներն օգնում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում գտնել իրենց ժառանգությունը և կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Ի՞նչ ենք մենք անում
Մենք օգնում ենք մարդկանց բացահայտել իրենց ընտանեկան պատմությունը մեր կայքի, բջջային հավելվածների և ընտանեկան պատմության ավելի քան 5000 տարածքային կենտրոններում առկա օգնության միջոցով:

Համաշխարհային համագործակցություն
FamilySearch-ը նվիրված է ընտանեկան կարևոր գրանցումների պահպանմանը և դրանք առցանց անվճար հասանելի դարձնելուն, համաձայն տեղական օրենքների: Մեր աշխատանքն ընդգրկում է ամբողջ աշխարհը և ներառում է համագործակցություններ ավելի քան 10000 կազմակերպությունների հետ ավելի քան 100 երկրներում: FamilySearch-ը ձգտում է մշտապես պահպանել տեղական օրենքները:


















