Ինչպե՞ս կարող եմ օգտագործել հովհարաձև աղյուսակը Family Tree (Տոհմածառում):

Հովհարաձև աղյուսակը ունի մի քանի առավելություն.

  • Դուք կարող եք միանգամից տեսնել ձեր նախնիների մինչև 7 սերունդ:
  • Դուք կարող եք որոշել, թե որտեղ են ավարտվում ընտանեկան ճյուղերը, այլ կերպ ասած՝ որտեղ բացակայում է տեղեկատվությունը:
  • Դուք կարող եք տեսնել, թե որ երկրներում են ծնվել տարբեր նախնիները, և որ նախնիների էջերին են կցված լուսանկարներ, պատմություններ և աղբյուրներ։
  • Դուք կարող եք և՛ դիտել hովհարաձև աղյուսակը էկրանին, և՛ այն վերածել PDF ֆայլի՝ տպելու համար:

Քայլեր (կայք)

  1. Վերևի ընտրացանկում սեղմեք Տոհմածառ, այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Տոհմագրության դիտման վերևի աջ հատվածում սեղմեք ընթացիկ դիտման անունը (օրինակ՝ Հորիզոնական դիրք), այնուհետև սեղմեք Հովհարաձև աղյուսակը:
  3. Սեղմեք կատարելով հետևյալը.
    • Ընտրեք ցուցադրվող սերունդների թիվը:
    • Ընտրեք՝ արդյոք ցանկանում եք, որ հովհարաձև աղյուսակը ցուցադրի Family Lines (Ընտանեկան ճյուղեր), Birth Country (Ծննդյան երկիր)Sources (Սկզբնղբյուրներ), Stories (Պատմություններ), Photos (Լուսանկարներ) կամ Research Helps (Հետազոտման ռեսուրսներ): Տեղեկատվությունը ներառված է աղյուսակի տպագիր տարբերակում (տես քայլ #8):
    • Փոխեք գույները։
    • Տպեք հովհարաձև աղյուսակը մինչև 7 սերունդ (4-ը նվազագույնն է): Տպագրված աղյուսակը ներառում է հետևյալ տեղեկությունները. Ընտանեկան ճյուղեր, Ծննդյան երկիր, Սկաբնաղբյուրներ, Պատմություններ, Լուսանկարներ և Հետազոտման ռեսուրսներ:
  4. Եթե հիմնական անձը ուներ ավելի քան 5 երեխա, սեղմեք >՝ մնացածը տեսնելու համար։
  5. Որպեսզի աղյուսակում մեկ այլ անձի տեղափոխեք կենտրոնական դիրք, սեղմեք նրա անունը և սեղմեք Ծառ:

Apple iOS Family Tree հավելվածի քայլերը

  1. Ձեր տոհմածառի ստորին աջ մասում սեղմեք
  2. ընթացիկ դիտման վանդակը, սեղմեք
  3. Սեղմեք՝ ընտրելով, թե ինչպես ցուցադրել աղյուսակը. Լռելյայն դիտում, Ծննդյան երկիր, Սկզբնաղբյուրներ, Պատմություններ, Լուսանկարներ, Հետազոտման ռեսուրսներ:
  4. Վերևում՝ տոհմածառից ներքև, սեղմեք [number] Generations ([թիվ] Սերունդներ): Սեղմեք՝ ցուցադրվող սերունդների քանակն ընտրելու համար:
  5. (Ընտրովի) Եթե հիմնական անձը ուներ ավելի քան 5 երեխա, սեղմեք >, մնացածը տեսնելու համար։
  6. (Ընտրովի) Դուք կարող եք այլ անձի տեղափոխել հիմնական դիրք: Սեղմեք անունը, հետո սեղմեք վերին աջ կողմում գտնվող երեք կետերը (․․․): Սեղմեք Դիտել այս ծառը:

Android Family Tree բջջային հավելվածի քայլերը

  1. Վերին ձախ անկյունում սեղմեք 3 տողեր պատկերակ:
  2. Սեղմեք Կարգավորումներ:
  3. Սեղմեք Հավելված։
  4. Սեղմեք Միացնել հովհարաձև աղյուսակի դիտումը
  5. Ծառին վերադառնալու համար երկու անգամ սեղմեք ձախ սլաքը:
  6. Աղյուսակի ստորին աջ կողմում սեղմեք
  7. Նոր վանդակի վերևում, [թիվ] Սերունդներ: Սեղմեք՝ ցուցադրվող սերունդների քանակն ընտրելու համար:
  8. Սեղմեք՝ արդյոք ցանկանում եք, որ հովհարաձև աղյուսակը ցուցադրի Ընտանեկան ճյուղեր, Ծննդյան երկիրՍկզբնաղբյուրներ, Պատմություններ, Լուսանկարներ կամ Հետազոտման ռեսուրսներ:
  9. Տեղադրեք մատը ընտրության վանդակի վերևում և սահեցրեք ներքև:
  10. (Ընտրովի) Եթե հիմնական անձը ուներ ավելի քան 5 երեխա, սեղմեք >, մնացածը տեսնելու համար։
  11. (Ընտրովի) Դուք կարող եք այլ անձի տեղափոխել հիմնական դիրք: Սեղմեք անունը, հետո սեղմեք վերին աջ կողմում գտնվող երեք կետերը (․․․): Սեղմեք Դիտել այս ծառը:

Քայլեր (Family Tree Lite)

Դուք չեք կարող տեսնել հովհարաձև աղյուսակը Family Tree Lite-ում:

Առնչվող հոդվածներ

Որո՞նք են տարբեր տոհմագրությունները Տոհմածառում:
Ինչպե՞ս փոխեմ ծնողի կամ ամուսնու/կնոջ դիրքերը՝ Տոհմածառում ընտանեկան ճյուղերի ցուցադրումը փոխելու համար:

Արդյո՞ք սա օգտակար էր: