Ընտանեկան խմբի բոլոր մասնակիցները կարող են տեսնել, ինչպես նաև խմբագրել ընտանեկան խմբի տոհմածառի ամբողջ տեղեկատվությունը: Սա թույլ է տալիս ընտանիքի մյուս անդամներին, օրինակ, կիսվել միմյանց մասին լուսանկարներով և հիշողություններով:
Խմբի անդամները կարող են նաև ընտրել իրենց մեկնարկային անձին՝ ընտանեկան խմբի տոհմածառը ցուցադրելիս օգտագործելու համար:
Խմբի բոլոր մասնակիցները պետք է տեղյակ լինեն և հետևեն գաղտնիության ուղեցույցներին, FamilySearch-ի օգտագործման պայմաններին, և խմբի վարքագծի կանոններին։
Մասնակիցները պատասխանատվություն են կրում համոզվելու, որ նրանք իրավունք և թույլտվություն ունեն խմբում տեղեկություններ տարածելու, ներառյալ այլ կենդանի անհատների անձնական տվյալները:
Կենդանի մարդիկ
Ընտանեկան խմբի բոլոր մասնակիցները կարող են տեսնել, ինչպես նաև խմբագրել ընտանեկան խմբի տոհմածառի ամբողջ տեղեկատվությունը:
Օգտատերերը ոչ մի կերպ հնարավորություն չունեն փակելու իրենց գրանցումը ընտանեկան խմբի տոհմածառում, որպեսզի խմբի մյուս անդամները չփոխեն այն:
Մահացած նախնիներ
Խմբի բոլոր մասնակիցները կարող են տեսնել և խմբագրել մահացած նախնիներին, որոնք կապված են տոհմածառի կենդանի մարդկանց հետ:
Ընտանեկան խմբի ծոհմածառի ապրող և մահացած մարդկանց հիմնական տարբերությունն այն է, որ մահացած նախնիները գտնվում են հանրային տոհմածառում, որտեղ FamilySearch-ի բոլոր օգտատերերը կարող են տեսնել և խմբագրել տեղեկատվությունը:
Մահացած նախնիներին հանրային տոհմածառից տեղափոխելու միջոց չկա, որպեսզի միայն ընտանիքի խումբը կարողանա տեսնել կամ խմբագրել այն:
Գաղտնի մարդիկ
Եթե ձեր անձնական ցուցակում ունեք գաղտնի մարդիկ, կարող եք պատճենել նրանց ընտանեկան խմբի տոհմածառում և տեղեկությունների հասանելիությունը կիսել խմբի մասնակիցների հետ: Սա միակ դեպքն է, երբ մահացած նախնիները տեսանելի են միայն խմբի մասնակիցներին:
Առնչվող հոդվածներ
Ինչպե՞ս է տոհմածառը պաշտպանում ապրող մարդկանց գաղտնիությունը:
Ո՞վ կարող է տեսնել կենդանի մարդկանց տեղեկությունները Տոհմածառում:
Ո՞վ կարող է տեսնել գաղտնի մարդկանց պրոֆիլները Տոհմածառում: