
Մենք գունավորել ենք տարբեր հղումներ և կոճակներ, որպեսզի օգնենք օգտատերերին ավելի լավ հասկանալ իրենց տարբերակները:
- Կանաչ «Ավելացնել» կոճակը նախատեսված է պատմական գրանցման մեջ գտնվող անձին FamilySearch-ի տոհմածառի մեջ ավելացնելու համար: Եթե նախնին արդեն տոհմածառում է, կանաչ «Ավելացնել» կոճակը նախատեսված է նրա էջին որևէ մանրամասնություն կամ փաստ ավելացնելու համար:
- Մանուշակագույն «Համեմատել» կոճակը նախատեսված է որոշելու՝ արդյոք գրանցման մեջ նշված անձը նույնն է, ինչ տոհմածառի անձը: Եթե այո, ապա կարող եք գրառումը կցել անձի պրոֆիլին:
- Անջատման կոճակը պատմական գրանցումների և տոհմածառում գտնվող անձի միջև կապը հեռացնելու համար է: Դուք դա կանեիք, եթե հայտնաբերեիք, որ պատմական գրանցումներում նշված անձը տարբերվում է տոհմածառում նշված անձից:

Էկրանի աջ կողմում մենք ստեղծել ենք առանձին դիտման վահանակ՝ տոհմածառի գրանցումները և մարդկանց պրոֆիլները դիտելու համար:
- Վահանակը կարևոր հավելում է Սկզբնաղբյուրի կապորդին, քանի որ այն թույլ է տալիս դիտել այդ տեղեկատվությունը՝ առանց գործիքից դուրս գալու:
- Վահանակը բացվում է, երբ սեղմում եք անձի անվան վրա կամ սեղմում եք կոճակը՝ գրանցումը դիտելու համար: