Ինչպես հաղորդել չարաշահման կամ անպատշաճ նյութերի մասին, որին հանդիպում եք FamilySearch-ում՝ օգտագործելով «Հաղորդել չարաշահման մասին» գործառույթը:
Եթե ինչ-որ մեկը ձեզ անցանկալի հաղորդագրություններ է ուղարկում, կարող եք լռեցնել այդ անձին: Դրանից հետո նրա հաղորդագրությունները ձեզ այլևս տեսանելի չեն լինի: Մանրամասների համար տե՛ս առնչվող հոդվածների տեղեկատվությունը:
Ի՞նչն է համարվում չարաշահում։
Չարաշահումը, այս դեպքում սահմանվում է որպես FamilySearch-ում պահպանված ցանկացած նյութ, որը կհամարվի վիրավորական կամ անպատշաճ, ինչպես օրինակ.
- Վիրավորական խոսքեր կամ բովանդակություն
- Տեղեկություններ, որոնք կարող են վնասել կամ անհարմար դրության մեջ դնել ապրող հարազատներին:
- Հղումներ՝ անպատշաճ բովանդակությամբ արտաքին վեբ էջերի
- Հայտեր ձեռնարկատիրական կամ հետազոտական ծառայությունների համար
- Ահաբեկում
- Քաղաքական հայտարարություն
- Հեղինակային իրավունքի խախտում
FamilySearch-ի չարաշահումը ներառում է նաև հայրապետական օրհնությունների կամ տաճարային պաշտոնական գրառումների տեղադրումը այս վայրերից որևէ մեկում.
- Քննարկումներ
- Նշումներ
- Հուշեր
- Կյանքի համառոտ պատմություն
Ի՞նչը չի համարվում չարաշահում։
Գրանցումների սխալները կամ փոփոխությունները չարաշահում չեն համարվում։ Եթե հարցեր ունեք գրանցումների ոչ դիտավորությամբ կամ պոտենցիալ չարամտությամբ հայտնված սխալների վերաբերյալ, որոնք չեք կարող լուծել, խնդրում ենք կապվել FamilySearch Support-ի հետ:
Մեր քաղաքականությունը սահմանված է FamilySearch Rights and Use Information-ում, որը կարելի է գտնել FamilySearch-ի գրեթե բոլոր էջերի ստորին մասում։
Քայլեր (կայք)
- Բացեք FamilySearch-ի այն հատվածը, որտեղ կարող եք հաղորդել չարաշահումների մասին.
- Գործիքներ․ Անհատի անձնական էջում Գործիքներ-ի ներքո փնտրեք Հաղորդել չարաշահման մասին կապուղին։
- - «Անձ» էջում ընտրեք Մանրամասներ ներդիրը:
- - Աջ սյունակում իջեք ներքև դեպի Գործիքներ բաժինը:
- Գործիքներ բաժնում սեղմեք Հաղորդել չարաշահման մասին:
- Հիշողության դիտակ․ Հիշողության առարկայի դիտակի վերևի աջ անկյունում սեղմեք 3 կետերը, ապա սեղմեք Հաղորդել չարաշահման մասին:
- Զրուցարան․ Զրուցարանի կողքին սեղմեք անձի անունը և սեղմեք Հաղորդել չարաշահման մասին։
- Գործիքներ․ Անհատի անձնական էջում Գործիքներ-ի ներքո փնտրեք Հաղորդել չարաշահման մասին կապուղին։
- Լրացրեք պահանջվող տեղեկատվությունը և սեղմեք Ուղարկել: Բոլոր հաղորդումները մնում են գաղտնի։
Քայլեր (բջջային հավելված)
Դուք կարող եք հաղորդել վիրավորական հաղորդագրության մասին, որը ստանում եք FamilySearch Զրուցարանում:
- Բացեք Family Tree հավելվածը ձեր հեռախոսի վրա։
- Սեղմեք ցանկի պատկերակ-ը:
- Apple iOS սարքի վրա սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 3 զուգահեռ գծերը:
- Android սարքի վրա սեղմեք վերևի ձախ անկյունում գտնվող 3 զուգահեռ գծերը:
- Սեղմեք Զրուցարան։
- Սեղմեք այն զրույցի վրա, որի մասին ցանկանում եք հաղորդել:
- Բացվող զրուցարանի պատուհանի վերևի աջ անկյունում սեղմեք 3 ուղղահայաց կետերին, ապա սեղմեք Հաղորդել չարաշահման մասին:
- Ընտրեք չարաշահման տեսակը:
- «Հաղորդել» բաժնում խնդրում ենք բացատրել ձեր մտահոգությունը:
- Մուտքագրեք ձեր է-փոստը կամ հեռախոսահամարը։ Այս երկու տարբերակներից մեկը պետք է լրացվի հաշվետվությունը ներկայացնելու համար:
- Սեղմեք Ուղարկել։
Քայլեր (Family Tree Lite)
Family Tree Lite-ում բացակայում են Հաղորդել չարաշահման մասին կոճակները: Այնուամենայնիվ, դուք կարող եք իջնել դեպի ցանկացած էջի ներքևի մասը և սեղմել Կարծիք և աջակցություն, ապա չարաշահման մասին մեզ հաղորդագրություն ուղարկել։
Առնչվող հոդվածներ
Ինչպե՞ս լռեցնել, թաքցնել կամ արգելափակել որևէ մեկին՝ որ ինձ հետ չզրուցի:
Որո՞նք են քննարկումների և զրուցարանների կանոնները: