Հաստատման նամակը սովորաբար հասնում է մի քանի րոպեից: Երբեմն դա տևում է 1-2 ժամ: Եթե այն շուտով չհասնի, այստեղ կան մի քանի հիմնական բաներ, որոնք կարող եք ստուգել.
- Նամակը գալիս է www.familysearch.org/register/ կայքից և ունի թեմայի տող Ավարտին հասցրեք ձեր FamilySearch հաշվի գրանցումը․․․:
- Ստուգեք ձեր անպետք (junk) կամ սպամ (spam) թղթապանակը: Խնդրում ենք փնտրել՝ FamilySearch հաշիվ, Ավարտին հասցրեք ձեր գրանցումը կամ՝ երկուսն էլ: Եթե նամակը գտնում եք ձեր անպետք կամ սպամ թղթապանակում, տեղափոխեք այն ձեր հիմնական թղթապանակ կամ մուտքի արկղ: Այժմ դուք կարող եք բացել այն և սեղմել ակտիվացման հղումը: Ակտիվացման հղումները չեն աշխատում անպետք կամ սպամ թղթապանակում:
- Ստուգեք ձեր ունեցած ցանկացած այլ է-փոստի հաշիվ:
- Եթե սխալ եք թույլ տվել՝ մուտքագրելով ձեր է-հասցեն, նորից գրանցվեք՝ նշելով ճիշտ է-հասցեն։
- Եթե ձեր հաշիվը ստեղծել եք ավելի քան 48 ժամ առաջ, է-փոստի հղումն անվավեր է: Կրկին գրանցվեք։
- Եթե գրանցման պատուհանը դեռ բաց է (48 ժամվա ընթացքում), սեղմեք կոճակը՝ ակտիվացման նամակը նորից ուղարկելու համար: Հիշեք, որ օգտագործեք ամենավերջին հաստատման է-փոստը, քանի որ մյուս նամակների հղումներն անվավեր են։
Եթե կարող եք մուտք գործել ձեր FamilySearch հաշիվ, խնդրում ենք անել դա: Այնուհետև սեղմեք ձեր անունը վերին աջ անկյունում: Սեղմեք Կարգավորումներ և ապա՝ Հաշիվ: Համոզվեք, որ ձեր վերականգնման տարբերակը ակտիվացված է: (Եթե ոչ, ապա Վերականգնման է-փոստի տակ կտեսնեք «Ստուգեք սա…» հղումը:)
Է-փոստի հասցեի վերականգնում․
- Եթե է-փոստի հասցեն հաստատված չէ, դուք կտեսնեք Ստուգեք այս հասցեն: Սեղմեք հիպերհղված բառերը և կարդացեք այս հաղորդագրությունը. «Խնդրում ենք ստուգել ձեր է-հասցեն։ Հաստատող նամակ է ուղարկվել [այս է-հասցեին]։ Հաստատելուց հետո մենք կօգտագործենք է-փոստի հասցեն, որպեսզի օգնենք ձեզ վերականգնել ձեր մուտքի տվյալները, եթե դրանք ձեզ անհրաժեշտ լինեն: Հաստատման հղումը կլինի անվավեր 48 ժամից»։
- Դուք ունեք այս տարբերակները. Նորից ուղարկել կամ Փակել:
- Եթե շարունակում եք խնդիրներ ունենալ ձեր FamilySearch հաշիվը կարգավորելու և ակտիվացնելու հարցում, խնդրում ենք դիմել FamilySearch:
Առնչվող հոդվածներ
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել անվճար FamilySearch հաշիվ
Կարո՞ղ եմ հաշիվներ ստեղծել համօգտագործվող է-փոստի հասցեով
Ինչպե՞ս կարող եմ անվճար հաշիվ ստեղծել երեխայի համար