Ինչո՞ւ է Տեսնել կապը գործիքը ցույց տալիս «Անհայտ կապ»:

Share

Երբեմն, երբ օգտատերը փորձում է տեսնել կապը, գործիքը ցույց է տալիս՝ «Անհայտ կապ»: Բերված են որոշ պատճառներ, թե ինչու է դա տեղի ունենում և հնարավոր ուղղումները.

Թույլտվությունները պետք է միացված լինեն

Երբ օգտատերերը կապ են հաստատում հաղորդագրությունների միջոցով, նրանք կարող են դիտել միմյանց հետ ունեցած իրենց կապը: Այդ կապերը տեսնելու համար երկու օգտատերերն էլ պետք է միացնեն «Տեսնել կապը» գործիքը: Գնացեք ձեր Կարգավորումներ և միացրեք Թույլատրել կապի դիտումը: Սա թույլ կտա ձեզ և մյուս օգտատերերին տեսնել իրենց կապերը ձեզ հետ, ինչպես նաև տեսնել ցանկացած ընդհանուր նախնու: Այս թույլտվությունը չի ազդում ձեր և ձեր Տոհմածառի մարդկանց միջև կապը տեսնելու վրա:

Ձեր Տոհմածառը ավելի շատ տվյալների կարիք ունի

Եթե դուք ձեր ընտանիքի տվյալները դեռ չեք ավելացրել Տոհմածառի մեջ, մենք չենք կարողանա որևէ ազգական գտնել: Դուք պետք է գոնե մեկ անուն ավելացնեք, որպեսզի Տոհմածառը որոնման համար ձեր մասին տեղեկություններ ունենա։

Եթե դուք սկսել եք լրացնել ձեր Տոհմածառը, ապա ձեզ հարկավոր է ևս մի քանի սերունդ ավելացնել, որպեսզի կարողանանք գտնել ձեր ազգակցական կապերը ուրիշների հետ: Փորձեք ձեր ընտանիքի տոհմագծերից մեկում (ձեր ծնողներից մեկի նախնիները) ևս մի քանի սերունդ ավելացնել: Դա հնարավորություն կտա այլ օգտատերերի հետ ավելի շատ ընտանեկան կապեր գտնել։

Բավարար Ծառեր չկան

Հնարավոր է, որ բավարար թվով Տոհմածառեր ներկայացված չլինեն ձեր երկրամասից։ Դա Տոհմածառի համար դժվարացնում է կապեր գտնելը: Դուք կարող եք օգնել՝ խրախուսելով նմանատիպ նախապատմություն ունեցող մարդկանց մուտքագրել իրենց տեղեկությունները Տոհմածառում, մինչ դուք շարունակում եք ինքնուրույն աշխատել:

Ձեր ընդհանուր նախնին ցուցադրվածի շրջանակում չէ

Ազգակցությունը տեսնելու գործիքը ցույց է տալիս կապերը ձեր ընտանեկան տոհմագծերի՝ տվյալների որոշակի շրջանակում: Օրինակ, եթե ձեզ մեկ այլ անձի հետ կապող ընդհանուր նախնին ծնվել է մինչև մ.թ. 1500 թվականը, կապերը չեն գտնվի, քանի որ այն դուրս է այդ շրջանակից:

Եթե ​​կարծում եք, որ «Տեսնել կապը» գործիքը պետք է ցույց տա կապը, քանի որ այն գտնվում է նշված շրջանակում, խնդրում ենք կապվել FamilySearch-ի աջակցման ծառայությանհետ:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ Տոհմածառում տեսնել անձի հետ իմ կապը
Տեսնել կապը. Ինչպե՞ս միացնեմ կամ անջատեմ իմ կապը այլ օգտատերերի հետ տեսնելու գործիքը
Ինչպե՞ս կարող եմ Հուշերում տեսել անձի հետ իմ կապը
Ինչպե՞ս է Տոհմածառի «Տեսնել կապը» գործիքը որոշում՝ արդյո՞ք ես ազգակցական կապ ունեմ

Արդյո՞ք սա օգտակար էր: