
Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակի մանրամասները ստացվում են տոհմածառից: Եթե անձի անվան կողքին տեսնում եք մանուշակագույն «Համեմատել» կոճակը, կարող եք խմբագրել այս մանրամասներից մի քանիսը: Ահա թե ինչպես է այն աշխատում.
- Սեղմեք մանուշակագույն Համեմատել կոճակը այն անձի անվան կողքին, որի Տոհմածառի տվյալները ցանկանում եք խմբագրել:
- Մանրամասների տողը ընդլայնելով՝ փնտրեք մանուշակագույն պիտակը, որն ասում է Տարբեր: Այս պիտակը հայտնվում է, երբ սկզբնաղբյուրի (ձախ սյունակ) տվյալը տարբերվում է Տոհմածառում պարունակվող տվյալից:
- Մանուշակագույն պիտակի կողքին սեղմեք մատիտի պատկերակը։
- Կհայտնվի տոհմածառի տվյալներով մի բացվող պատուհան։ Գտեք այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել և կատարեք ձեր թարմացումը:
- Սեղմեք Պահպանել:

Եթե այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել, չի ուղեկցվում մատիտի պատկերակով, դուք պետք է գնաք նախնիների անձի էջ՝ թարմացումն անելու համար։
- Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակում սեղմեք այն անձի անունը, ում տոհմածառի տվյալները ցանկանում եք խմբագրել:
- Նայեք էկրանի աջ կողմում երևացող անձի վահանակին և սեղմեք Դիտել անձին:
- Մանրամասներ ներդիրում իջեք ցած, մինչև տեսնեք այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել, և սեղմեք մատիտի պատկերակի վրա: