Ինչպես օգտագործել Անելիքների ցանկը

Share

Անելիքների ցանկը հրաշալի գործիք է հետազոտման հաջորդ քայլերի ծրագրման կամ գաղափարներ ու հարցեր գտնելու համար, որոնց կցանկանայիք պատասխանել՝ որոշակի նախնիների վերաբերյալ։

Ինչպե՞ս է այն աշխատում.

Անելիքների ցանկը տեղակայելու համար․
FamilySearch.org կայքում (մուտք գործելուց հետո) Անելիքների ցանկը տեղակայված է էկրանի վերին աջ անկյունում։

Անելիքներ ավելացնելու համար․ 
1. Անելիքների ցանկի վանդակի վերևում ընտրեք + Ավելացնել իր․․․ դաշտում։
2. Գրեք ձեր Անելիքները։
3. Սեղմեք Ստուգման նշան, որպեսզի պահպանվի։
Նշում․ կախված լեզվից, տառերի սահմանաչափը 1000 տառն է։

Անելիքներ խմբագրելու կամ ջնջելու համար․
1. Տեղակայեք այն Անելիքները, որոնք ցանկանում եք խմբագրել կամ ջնջել։
2. Անելիքների աջ մասում սեղմեք 3 կետեր-ի վրա։
3. Սեղմեք Խմբագրել, որպեսզի Անելիքների մեջ փոփոխություն կատարեք, կամ Ջնջել, որպեսզի այն հեռացնեք ցանկից։

Ավարտված կետեր 
Հենց որ անելիքի դիմաց ստուգված է նշան դնեք, այն կհայտնվի Ավարտված կետեր ցանկում։ Ավարտված կետերը կարող են ջնջվել՝ սեղմելով աղբաման պատկերակը։

Կապուղիներ Անելիքների կետերում 
Ձեր Անելիքների ցանկում կարող եք ներառել ձեր վեբ էջերի կամ Տոհմածառում գտնվող մարդկանց կապուղիներ։ Այս կապուղիները կարող են որպես ուղիղ կապ ծառայել կայքի այն հատվածն անցնելու համար, որտեղ ցանկանում եք աշխատանք կատարել։

Նշումներ․ Այս ուղեցույցները նոր գլխավոր էջի Անելիքների ցանկի համար են (համոզվեք, որ էկրանի վերին աջ անկյունում գտնվող «Փորձեք գլխավոր էջի նոր հնարավորությունները» կողքին գտնվող կոճակը աջ կողմում է կամ միացված է)։ Անելիքների ցանկի տարբերակները հասանելի չեն բջջային հավելվածներում, այն հասանելի է միայն FamilySearch.org կայքում։

 

Արդյո՞ք սա օգտակար էր: