Ի՞նչ է նշանակում սերնդեսերունդ (սերունդներով փոխանցվող)։

Կինը նայում է հին սերնդի ընտանեկան լուսանկարներին։

Սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան հարցերի հայեցակարգը դառնում է ավելի ու ավելի արդիական թեմա հոգեբանության մեջ և ընտանեկան կյանքում: Ենթադրվում է, որ սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունների դիտարկումը օգտակար է համընդհանուր խնդիրների լուծման համար, որոնք ժամանակի ընթացքում կարող են ազդել ընտանիքների վրա:

Մենք կուսումնասիրենք, թե ինչ է նշանակում սերնդեսերունդ բառը, սերնդեսերունդ բնութագրերի օրինակներ, ինչ է իրենից ներկայացնում սերնդեսերունդ խնդիրը, ինչ է ներառում սերնդեսերունդ թերապիան, և ինչպես են սերնդեսերունդ հետազոտությունները օգուտ տալիս ընտանիքներին:

Բացի այդ, մենք ձեզ ցույց կտանք ձեր ընտանիքի մասին պատմություններ գրանցելու և ավելին բացահայտելու եղանակներ՝ օգտագործելով FamilySearch-ի Տոհմածառի գործիքը, այդ թվում՝ սերնդեսերունդ օրինաչափություններ փնտրելու եղանակներ: Շարունակեք կարդալ՝ ավելին իմանալու համար:

Ի՞նչ է նշանակում սերնդեսերունդ բառը

Սերնդեսերունդ բառը վերաբերում է օրինաչափություններին, համոզմունքներին, հատկանիշներին և վարքագծին, որոնք փոխանցվում են ընտանիքում մի սերնդից մյուսին: Այս տարրերը կարող են ազդել մարդկանց փոխհարաբերություններ կառուցելու, որոշումներ կայացնելու և իրենց կյանքի ընթացքում մարտահրավերներին դիմակայելու ոճի վրա:

Որո՞նք են սերնդեսերունդ բնութագրերը և օրինաչափությունները

Լատինաամերիկացի դուստրը, մայրը և տատիկը միասին ժպտում են:

Ընտանեկան պատմություններ լսելիս կամ ուսումնասիրելիս դուք կարող եք նկատել օրինաչափություններ և համոզմունքներ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Այս օրինաչափությունները կարող են լինել ենթագիտակցական կամ միտումնավոր:

Սերնդեսերունդ օրինաչափությունները կարող են ներառել հետևյալը.

  • ընտանիքներ, որոնք ընտրում են ունենալ նույն թվով երեխաներ ամեն սերնդում, 
  • ուժեղ, անկախ կանայք և մայրեր, կամ ուժեղ և անկախ տղամարդիկ ու հայրեր, 
  • տատիկ/պապիկ-զավակ-թոռ տոկունության օրինաչափություն՝ փորձության կամ դժբախտության դեպքում, 
  • վարքագծային սովորություն, ինչպիսին է անհանգստությունը, ամաչկոտությունը, վստահությունը կամ խիզախությունը նախնիների մեջ,  
  • որոշակի ուտելիքի նախընտրանքներ, ժամանակացույցեր կամ սերունդների վերաբերմունքը սննդակարգին, 
  • կրոնական համոզմունքներ, որոնք ազդել են մի քանի սերունդների բնավորության կամ գործողությունների վրա, 
  • սնահավատություն կամ ընտանեկան այլ ավանդույթներ։ 

Ի՞նչ է սերնդեսերունդ խնդիրը կամ տրավման

Ամուսինն ու կինը հաշտվում և գրկախառնվում են։

Սերնդեսերունդ խնդիրը կամ հարցը կարող է դրսևորվել բազմաթիվ ձևերով, բայց սովորաբար ներառում է վարքագծի, համոզմունքների կամ հակասությունների օրինաչափություններ, որոնք պահպանվում են սերունդների միջև և ունեն բացասական կամ անցանկալի հետևանքներ:

Սերնդեսերունդ տրավմա՝ նմանատիպ եզրույթ, սովորաբար վերաբերում է տրավմատիկ իրադարձության հետևանքների փոխանցմանը մի սերունդից մյուսին, որը կարող է կատարվել ենթագիտակցորեն կամ ակամա:

Այս տեսակի խնդիրները լուծելու և բուժելու համար պետք է հաշվի առնել սերնդեսերունդ խնդրի կամ տրավմայի բացահայտումը և ավելին իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք կարող էին դրանց պատճառը լինել:

Սերնդեսերունդ խնդիրները կարող են դրսևորվել տարբեր ձևերով, ինչպիսիք են.

  • կրկնվող ընտանեկան հակասություններ, 
  • բանավոր կամ ֆիզիկական բռնություն, 
  • մտավոր առողջության կամ կախվածության հետ կապված դժվարություններ, 
  • տրավմատիկ իրադարձություններ, որոնք ազդել են բազմաթիվ սերունդների վրա (օրինակ՝ վարքագծային սովորությունները, որոնք բխում են պատերազմից, տնտեսական դժվարություններից, կորուստներից և մահից կամ ընտանեկան հատուկ ողբերգություններից)։ 

Այս դինամիկան հասկանալն ու կառավարելը կարևոր է ընտանիքում հուզական առողջության և ներդաշնակության խթանման համար: Ընտանիքի անդամների վրա ազդած անցյալի իրադարձությունների ուսումնասիրությունը կարող է նաև օգնել անհատներին ավելի լավ հասկանալ ընտանիքի նախկին և ներկա անդամներին:

Ի՞նչ է նշանակում սերնդեսերունդ թերապիա

Արվեստանոցում նստած երիտասարդը նայում է մոլբերտի վրա դրված կտավին:

Սերնդեսերունդ թերապիան թերապևտիկ մոտեցում է, որը կենտրոնանում է մեկ սերնդից մյուսը փոխանցված ազդեցությունների և տրավմաների բացահայտման և վերացման վրա: Այն հիմնված է այն գաղափարի վրա, որ ընտանեկան խնդիրները և դիսֆունկցիոնալ դինամիկան կարող են հետագծվել նախորդ սերունդների տրավմատիկ իրադարձություններից կամ վարքագծի ձևերից:

Սերնդեսերունդ տրավմայի բուժման որոշ ընդհանուր թերապևտիկ մոտեցումներ ներառում են ճանաչողական վարքային թերապիա, ազդեցության ենթարկող թերապիա, արվեստի թերապիա և ընտանեկան համակարգի թերապիա: Ոմանք կարծում են, որ այս մեթոդները օգնում են մարդկանց հեռացնել ճնշող հույզերը, վերամշակել անցյալի տրավմատիկ իրադարձությունները, փոխել բացասական մտածողության ձևերը, բուժել խոր հուզական վերքերը և առաջ բերել հաշտություն բաժանված ընտանիքներում:

Սերնդեսերունդ թերապիան կարող է ապահով միջավայր ստեղծել ընթացիկ կյանքի վրա ազդող ընտանեկան սովորությունները և տրավմաները ուսումնասիրելու և հասկանալու համար, և այն կարող է խաթարել ցանկացած կործանարար օրինաչափություն և նպաստում է ընտանեկան պատմության ավելի խորը ըմբռնմանը՝ ապաքինմանը հասնելու համար:

Ինչպե՞ս կարող են սերնդեսերունդ ուսումնասիրությունները օգուտ բերել իմ ընտանիքին

Լատինաամերիկյան ընտանիքի երեք սերունդները խոսում և ժպտում են ընթրիքի սեղանի շուրջ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ «իրենց ընտանիքի պատմության մասին ավելի մեծ գիտելիքներ ունեցող երեխաներն … ունեն ավելի բարձր ինքնագնահատական, հուզական առողջություն և երջանկություն» (Արիել Շվարց, պար․ 6): Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ձեր ընտանիքի անցյալի մասին իմանալը կարող է ձեզ ավելի մեծ տոկունություն տալ կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար: Ձեր ընտանիքի տարբեր սերունդներով փոխանցվող օրինաչափություններն ուսումնասիրելը նույնպես կարող է մեծ օգուտ բերել:

Սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունների բացահայտումը կարող է պատկանելության և նույնիսկ բավարարվածության զգացում սերմանել՝ օգնելով ձեզ և ընտանիքի մյուս անդամներին կապի զգացում գտնել ձեր նախնիների հետ և ավելի լավ հասկանալ այն յուրահատուկ դերերը, որոնք դուք խաղում եք ձեր ընտանիքում:

Այս պատմությունների բացահայտումը կարող է նաև օգնել ձեզ ընդունել և՛ ձեր ընտանիքի ձեռքբերումները, և՛ դժվարությունները, որոնք «բարելավում են հուզական առողջությունը և հեշտացնում տոկունությունը ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների մոտ»(Արիել Շվարց, պար. 1):

Որոշակի օրինաչափություններ և ազդեցություններ բացահայտելով՝ անհատները և ընտանիքները կարող են քայլեր ձեռնարկել ցանկացած վնասակար վարքագիծ փոխելու և միմյանց հետ հարաբերությունները բարելավելու համար:

Ընտանիքի անդամների համար կարող է բարդ լինել դժվարին կամ տրավմատիկ իրադարձությունների մասին խոսել, և կարևոր է հիշել, որ նման թեմաների քննարկումը պետք է անել նրբանկատություն և զգայունություն ցուցաբերելով: Ընտանիքի անդամներին վերաբերվել կարեկցանքով, հարգանքով և հասկացողությամբ՝ որպես վերջնական նպատակ: Ընտանիքի որոշ անդամներ կարող են ապաքինում և օգնություն գտնել անցյալի ընտանեկան տրավմաները ուսումնասիրելուց և քննարկելուց: Հնարավոր է, որ մյուսները չցանկանան դա անել:

Ինչպես գրանցել և բացահայտել ձեր ընտանեկան պատմությունը FamilySearch-ի միջոցով

Ֆրանսիացի ընտանիքի չորս սերունդների սև-սպիտակ լուսանկար FamilySearch Հուշերից:

Սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունները կարող են ազդել հարաբերությունների, հուզական բարեկեցության և ընտանիքի ընդհանուր ապագայի վրա: Սերնդեսերունդ ուսումնասիրությունները կարող են ճանապարհ առաջարկել այս դինամիկան հասկանալու և բուժելու համար, մինչդեռ FamilySearch-ը ձեզ գործիքներ է տալիս՝ գրանցելու և կիսվելու ձեր բացահայտումներով:

Առաջին հերթին կենտրոնացեք մոտակա սերունդների վրա

Ձեր ընտանիքի պատմության ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ իմանալ սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունների մասին: Ձեզ նախորդող և հաջորդող սերունդների օրինաչափությունների ուսումնասիրությունը սովորաբար ավելի հեշտ է, քանի որ դրանք այն սերունդներն են, որոնց հետ դուք ամենաշատն եք շփվում և ունեք ամենաշատ տեղեկությունը:

Այնուամենայնիվ, ավելի հեռու գտնվող սերունդների մասին սովորելու ժամանակ հատկացնելը կարող է օգնել ձեզ տեսնել, թե որքան են շարունակվում օրինաչափությունները կամ նույնիսկ ուսումնասիրեք ձեր ընտանիքում առկա օրինաչափությունները, որոնք մեկուսացված են միայն մի քանի սերունդների համար (և բացահայտել պատճառները):

Գրանցեք այն, ինչ գիտեք

Սկսեք այն ամենից, ինչ գիտեք ձեր ընտանիքի մասին և գրանցեք այն պատմությունները, որոնք արդեն հասանելի են ձեզ: Ձեր սեփական պատմությունները կարևոր են և կարող են օգնել ապագա սերունդներին բացահայտել իրենց սովորությունները և վարքագիծը: Դուք կարող եք կազմակերպել և գրանցել այս պատմությունները՝ օգտագործելով ծագումնաբանական ծառայությունը, ինչպիսին FamilySearch.org-ն է: (FamilySearch-ը լիովին անվճար է: Ստորև կարդացեք ավելին:)

Տեսեք, թե արդյոք պատմություններն արդեն այնտեղ են

Ձեր ընտանիքի գաղտնի փաստաթղթերն ու գրանցումները կարող են ավելի շատ տեղեկություն պարունակել, քան դուք կարծում եք: Եթե ​​կան ընտանեկան գրքեր, ամսագրեր, նամակներ կամ հուշանվերներ, որոնք հասանելի են, նայեք դրանք և մտածեք դրանք սկանավորելու մասին, որպեսզի ունենաք թվային պատճեն:

Ընտանեկան պատմության համագործակցող կայքերը կամ այն կայքերը, որոնք թույլ են տալիս որոնել կամ կիսվել Տոհմածառերով, այլ վայր են՝ պատմություններ և տեղեկություններ գտնելու այն նախնիների մասին, որոնք ընտանիքի մյուս անդամներն արդեն հայտնաբերել կամ գրանցել են: FamilySearch-ում փորձեք որոնել կամ միանալ հանրային FamilySearch Տոհմածառին ՝ տեսնելու, թե ինչ տեղեկություններ կան:

Խոսեք ընտանիքի այլ անդամների հետ

Երբ խոսքը վերաբերում է ընտանեկան օրինաչափությունների բացահայտմանը, մեկ այլ կարևոր առավելություն ձեր ընտանիքն է: Երբ դա ապահով է, ընտանիքի անդամների, հատկապես ապրող տատիկների և պապիկների կամ նույնիսկ նախապապերի հետ տեղեկատվական հարցազրույցներ անց կացնելը կարող է ձեզ ավելի շատ համատեքստ տալ ձեր ընտանիքի և ձեր պատմության վերաբերյալ:

Ավելի ընդարձակ հետազոտություն

Ապրող և մահացած նախնիների պատմություններից բացի, դուք կարող եք ինքներդ փնտրել գրանցումները FamilySearch-ի և այլ ծագումնաբանական կայքերի միջոցով՝ տեղեկատվություն գտնելու, դեպի նախնիների հայրենիք ծագումնաբանական ուղևորություն պլանավորելու կամ աշխատել ծագումնաբանության մասնագետի հետ, որը կօգնի ձեզ ամեն ինչ հասկանալ:

Տոհմածառի օգտագործումը սերնդեսերունդ ուսումնասիրության և ընտանիքի պատմության վերլուծություն կատարելու այլ տեսակների համար

Էկվադորից կաթոլիկ մկրտության արձանագրությունների սկանավորված պատճենը հասանելի է FamilySearch-ում:

Եթե ​​ցանկանում եք ուսումնասիրել և գրանցել այնպիսի օրինաչափություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ ձեր ընտանիքում, FamilySearch-ն առաջարկում է կարևոր գործիք՝ Տոհմածառը: Այս տեսակի վերլուծությունը գործնականում արդյունավետ չէ առանց ընտանեկան տեղեկատվության դասակարգման: Դուք կարող եք օգտագործել այս ծագումնաբանական գործիքը՝ ձեր ընտանիքի մասին իմանալու և ձեր գտածի մասին նշումներ անելու համար: Այն կարող է օգնել ձեզ հետևել և փաստաթղթավորել ձեր ընտանիքի պատմությունը, ներառյալ ցանկացած համապատասխան տեղեկատվություն սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունների և նախնիների մարտահրավերների մասին:

Ահա մի քանի քայլեր՝ սկսելու համար.

  • Այցելեք Family Tree էջը, սեղմեք «Ստեղծեք ձեր Տոհմածառը»: Եթե ​​դեռ չունեք հաշիվ, գրանցվեք FamilySearch-ում անվճար:  
  • Ստեղծեք ձեր Տոհմածառը. ավելացրեք տեղեկություններ ձեր հարազատների մասին, ներառյալ անունները և ծննդյան, ամուսնության և մահվան ամսաթվերը: FamilySearch-ը կօգնի ձեզ բացահայտել, թե արդյոք արդեն կա տեղեկություն Ծառի այդ հարազատների մասին, երբ դուք մուտքագրում եք այն, ինչ գիտեք: 
  • Ավելացրեք պատմություններ և նշումներ. Օգտագործեք պատմությունների և նշումների գործառույթները՝ ձեր ընտանիքի անդամների կյանքի մասին մանրամասներ գրանցելու համար, ներառյալ՝ ձեր կողմից հայտնաբերված սերնդեսերունդ փոխանցվող օրինաչափությունների հետ կապված ցանկացած խնդիր: Նկարագրեք կարևոր իրադարձությունները, որոնք ազդել են ձեր ընտանիքի վրա:  
  • Դուք կարող եք նաև օգտագործել Տոհմածառի տարբեր տեսակները և պատմական քարտեզները և ժամանակային առանձնահատկությունները ՝ ուսումնասիրելու յուրաքանչյուր սերունդ՝ իրենց շուրջը ընթացող պատմության համատեքստում: 

Կիսելով և փաստաթղթավորելով այս տեղեկատվությունը FamilySearch-ում, դուք կարող եք նպաստել ձեր ընտանիքի պատմության ըմբռնմանը և կարող եք առաջ բերել բուժման և աճի վերաբերյալ կարևոր զրույցի հնարավորություն: Մի հապաղեք սկսել ընտանեկան բացահայտման ձեր ճանապարհորդությունը:



FamilySearch-ում մենք մտածում ենք Ձեզ ձեր ընտանիքի հետ կապելու մասին, և մենք տրամադրում ենք անվճար հետազոտական հետաքրքիր փորձառություններ և ընտանեկան պատմության ծառայություններ։ Ինչո՞ւ: Որովհետև մենք փայփայում ենք ընտանիքը և հավատում ենք, որ սերունդների կապը կարող է բարելավել մեր կյանքը այսօր և հավերժ։ FamilySearch-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից հովանավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Մեր հավատքի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։

Հեղինակի մասին
Elisha is a writer and editor passionate about her family history and roots in the Dominican Republic. She loves connecting with others about their family traditions—particularly food-related ones. Elisha loves learning about other cultures and firmly believes that we can all find ways to connect to each other through heritage.