Հետազոտեք ձեր տոհմածառի քարտեզը FamilySearch Places գործիքի օգնությամբ

Young family with two children preparing for holidays.
Unrecognizable young family with two children preparing for holiday at home.
Halfpoint - stock.adobe.com

Յուրաքանչյուրը, ով փորձել է բացահայտել ընտանեկան պատմությունը, գիտի, որ բնակավայրը յուրաքանչյուր ընտանիքի պատմության անբաժանելի մասն է։ Մեր նախնիների ապրած վայրերը ձևավորել են նրանց կյանքն ու փորձառությունները։ Մեր տոհմածառի քարտեզի վրա եղած վայրերը նաև որոշում էին, թե ինչ գրանցումներ են արվել մեր ընտանիքի տվյալներով։ Տրամաբանական է, որ մեր նախնիներին գտնելու և նրանց կյանքը հասկանալու համար մենք պետք է ինչ-որ բան իմանանք նրանց ծագման վայրերի մասին։

FamilySearch Places գործիքը ձեր ընտանիքի ծագումը պարզելը դարձնում է ավելի հեշտ, քան երբևէ: Այն ներկայացնում է ձեր ընտանիքի ծագման վայրերի գրանցումների, ժողովրդագրական տվյալների և պատմության ամփոփում՝ ձեզ հնարավորություն տալով պատկերացում կազմել ձեր նախնիների կյանքի և փորձառության մասին։

տոհմածառի քարտեզի վայրերի էկրանի նկար

Որոնել ըստ` քաղաքի, ծխական համայնքի, շրջանի, նահանգի կամ այլ վայրի

Սկսելը շատ հեշտ է՝ էջի վերին ձախ անկյունում գտնվող որոնման դաշտում պետք է մուտքագրել տեղանունը։ Տեղանունը կարող է լինել քաղաք, ծխական համայնք, շրջան, նահանգ կամ որևէ այլ տեսակի վայր։

Եթե ​​​​համոզված չեք ուղղագրության մեջ, տեղանվան մեջ օգտագործեք «դատարկ քարտի նշաններ», օրինակ՝ «Neubrandenb*rg», կամ ալիքանշան (~)՝ նմանատիպ ուղղագրություն ունեցող բառեր որոնելու համար։ (Ալիքանշանը սովորաբար գտնվում է ստեղնաշարի 1 ստեղնից անմիջապես ձախ)։ Այս ճկուն որոնման շնորհիվ, «Փրովիդանս~, Յուտա» որոնելիս կգտնվեն նաև «Փրովիդենս, Յուտա» և Յուտայի ​​նմանատիպ այլ տեղանուններ։ «Փրովիդանս~» տեղանվան որոնումը կփնտրի նմանատիպ տեղանուններ ամբողջ աշխարհում։

որոնման վայրերի գործառույթի էկրանի նկար

Եթե ​​ձեր տոհմածառի քարտեզի վրա որևէ վայրի համար գոյություն ունեն պատմական սահմանափակումներ, ապա դրանք կներառվեն որոնման արդյունքներում։ Օրինակ՝ «Չաթհեմ, Կոնեկտիկուտ» որոնումը ցույց կտա, որ քաղաքը 1915 թվականին փոխել է իր անունը՝ դառնալով «Իսթ Հեմփթոն»։ Նման տեղեկատվությունը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է փոխվել ձեր նախնու տունը տարիների ընթացքում, և ինչպես կարող էր փոխվել այդ վայրի գրանցումների վարման գործընթացը։

Բնակավայրերի գործիքի էկրանի նկար՝ ժամանակացույցով

Ուսումնասիրեք Հետազոտման բաժինները

Տեղանունը որոնելուց և արդյունքները մանրամասնելուց հետո ձեզ հետաքրքրող վայրը գտնելու համար սեղմեք արդյունքի վրա՝ բնակավայրի մասին լրացուցիչ տեղեկություններ տեսնելու համար։ Մանրամասները կազմակերպված են բաժիններով՝ սկսած Հիմնական տեղեկությունից և Պատմությունից։

Հիմնական տեղեկություն

Այս բաժինը կարող է ներառել մի քանի պարբերություն, որոնք ամփոփում են ձեր ուսումնասիրած վայրի մասին հիմնական տեղեկությունները, ներառյալ տեղանվան ծագումը, ընդհանուր տեղեկություններ կառավարության մասին և տեղանքի մասին այլ բնորոշ և հետաքրքիր փաստեր։

Պատմական տեղեկություն

Այս բաժինը կարող է ներառել տեղանքի պատմության մասին կարճ պարբերություն կամ մի քանի պարբերություն և ընդարձակ ժամանակագրություն։

Այս բաժինը կարող է հատկապես օգտակար լինել պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում տվյալ վայրը որ վարչական մարմնի իրավասության տակ է եղել։ Վարչական մարմինն իմանալը կօգնի ձեզ որոշել, թե որտեղ փնտրեք գրանցումները յուրաքանչյուր ժամանակահատվածի համար։

Հետազոտական կապուղիներ

Ընտրված վայրի Պատմության բաժնի ներքևում կգտնեք Հետազոտական ​​հղումներ բաժինը։ Այս հղումները կապ են հաստատում արտաքին կայքերի հետ, որոնք պարունակում են տեղանքին վերաբերող տեղեկատվություն։ Որոշ հղումներ ընտրված վայրի պատմական լուսանկարներն ամրակցում են արտաքին քարտեզներին, ինչպես օրինակ՝ Historypin-ը։ Այլ հետազոտական ​​հղումները կարող են տրամադրել մոտակա վայրերի կամ այդ վարչական մարմնի իրավասության տակ գտնվող այլ վայրերի ցանկը։

Տոհմածառի վայրերի քարտեզ

Այլընտրանքային անուններ

«Հետազոտական ​​հղումներ» բաժնի ներքևում կգտնեք «Այլընտրանքային անուններ» բաժինը։ Այս բաժնում թվարկված են այլ անուններ, որոնցով վայրը հայտնի է եղել ժամանակի ընթացքում։ Նման տեղեկատվությունը հատկապես կարևոր կլինի այն վայրերի համար, որոնք փոխել են իրենց անունները կամ տարբեր լեզուներով ունեն տարբեր անվանումներ։

Մեջբերումներ

Հիմնական որոնման արդյունքների վերջին բաժինը «Մեջբերումներ» բաժինն է։ Այն վերաբերում է գրքերին կամ կայքերին, որտեղից հավաքվել է վայրի մասին տեղեկատվությունը։

Այս տեղակենտրոն ռեսուրսի միջոցով FamilySearch-ը ավելի հարմար է դարձրել դնել ձեզ անհրաժեշտ հիմքը, որպեսզի հասկանաք, թե որտեղից են եկել ձեր նախնիները և ինչպես գտնել նրանց։

Google քարտեզներ․ Պայմաններ և Գաղտնիություն

Հեղինակի մասին