2023 թվականից սկսած դուք կկարողանաք մուտք գործել FamilySearch կայքը՝ օգտագործելով Facebook, Google, Apple կամ Եկեղեցու օգահաշիվը (ChurchofJesusChrist.org): Թեև մուտք գործելու այս տարբերակներից ոմանք նախկինում հասանելի են եղել, որոշները նոր են:
Նշում. Մուտք գործելու որոշ տարբերակներ կարող են հասանելի չլինել բոլոր լեզուներով:
Մուտք գործելու առանձին տարբերակների օգտագործումը կօգնի ձեզ նվազագույնի հասցնել տարբեր օգտանունների և գաղտնաբառերի հոգնեցուցիչ մուտքագրումը, ինչպես նաև կարող է շատ ավելի արագ դարձնել FamilySearch կայք մուտք գործելը: Նաև օգտակար է այն դեպքերում, երբ անընդհատ մոռանում եք ձեր FamilySearch կայքի օգտանունն ու գաղտնաբառը, կամ եթե գաղտանաբառ մուտքագրելուց զատ նախընտրում եք մուտք գործելու այլ եղանակներ (օրինակ՝ Google-ի կամ Apple-ի անցաբառի (passkey) օգտագործումը):
Դուք կարող եք նաև օգտագործել մուտք գործելու մի քանի տարբերակ։ Դուք կարող եք մուտք գործելու տարբերակներ կապել այնքան, որքան ցանկանում եք։ Կապել «մուտք գործելու» տարբերակներ։
Եթե դուք արդեն ունեք FamilySearch օգտահաշիվ, FamilySearch.org կայքում սեղմեք Մուտք գործել և ընտրեք, թե մուտքի որ տարբերակն եք նախընտրում՝ օգտագործելով էջի վերևում գտնվող պատկերակները: Եթե դուք դեռ ձեր FamilySearch օգտահաշիվը չեք կապել Facebook-ի, Google-ի կամ Apple-ի օգտահաշիվներին, ապա սեղմելով այդ պատկերակներից որևէ մեկի վրա, դուք հուշումներ կստանաք, որոնք կօգնեն ձեզ կապել օգտահաշիվները:
Եկեղեցու հաշիվ մուտք գործելու օգնության համար կարդացեք այս օգնության հոդվածը:

Մուտք գործելու այս տարբերակների միջոցով FamilySearch օգտահաշիվ ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել հաշիվ» և ընտրեք գրանցման ձեր նախընտրած եղանակը՝ օգտագործելով տարբեր պատկերակներ:

Ի՞նչ տեղեկատվություն է համօգտագործվում, երբ ես կապում եմ հաշիվները:
Facebook-ի, Google-ի և Apple-ի հետ օգտահաշիվները կապելիս հուշումները ցույց կտան, թե կոնկրետ ինչ թույլտվություններ եք միացնում 2 հաշիվների միջև: Ընդհանուր առմամբ, համօգտագործվում է միայն հիմնական նույնականացման տեղեկատվությունը, որը թույլ է տալիս կապել հաշիվների մուտքի տվյալները:
Նշում․ հանրային համակարգիչ օգտագործելիս համոզվեք, որ դուրս եք գրվել և՛ FamilySearch կայքից, և՛ կապակցված հաշվից, որով մուտք եք գործել: Միայն մեկ հաշվից դուրս գալը միշտ չէ, որ ձեզ դուրս է բերում մյուսից:
nullՀուսով ենք, որ մուտք գործելու այս նոր տարբերակները կօգնեն օգտատերերին, ովքեր նախընտրում են ճկունություն իրենց հաշիվներում: Եվ եթե դուք պարզապես դժվարանում եք կառավարել շատ տարբեր գաղտնաբառեր, հուսով ենք, որ այս տարբերակները նույնպես կօգնեն ձեզ: Մուտք գործեք կամ գրանցվեք այսօր՝ այն փորձելու համար.