FamilySearch-ն ունի նոր գործիք, որը, հուսով ենք, կբարելավի ձեր փորձառությունը՝ FamilySearch-ի Տոհմածառի միավորումների հետ կապված: Քանի որ միավորումն ազդում է 2 անձանց էջերի անունների, ամսաթվերի, վայրերի, աղբյուրների և կապերի վրա, միավորումների վերանայումը և շտկումը կարող է բարդ լինել: Միավորման վերլուծության նոր դիտումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր միավորման նախքանը և հետոն:
Ի՞նչ է Միավորման վերլուծության դիտումը
Նախքան միավորման վերլուծությունը հասանելի դառնալը, օգտվողները կարող էին տեսնել միայն պահպանվող և ջնջվող անձնական էջերի ամփոփումը միավորման մեջ, ինչպես նաև որոշ տեղեկություններ ստացվող փոփոխությունների մասին:
Միավորման վերլուծության նոր դիտումով այժմ կարող եք տեսնել միավորման մեջ ներգրավված յուրաքանչյուր անձի կենսական մանրամասները, աղբյուրները և կապերը՝ կողք կողքի: Դրա կողքին, «միավորվելուց հետո» բաժնում դուք կարող եք տեսնել տեղեկություններ պահպանված անձնական էջի համար:

Միավորման վերլուծության դիտումը նաև ունի «Սկզբնական ներդրումներ» բաժինը, որը ցույց է տալիս յուրաքանչյուր անհատի սկզբնական անունը, ստեղծման ամսաթիվը և ծննդյան տվյալները (եթե առկա է):
Ինչպես տեսնել միավորման վերլուծությունը
Դուք կարող եք գտնել միավորման վերլուծություն՝ նախ անցնելով Տոհմածառում անձի անձնական էջի վերջին փոփոխությունների ցանկին: Հետևեք այս քայլերին․
- Տոհմածառում բացեք անձի անձնական էջը (նաև կոչվում է անձի էջ):
- Աջ կողմում, «Վերջին փոփոխություններ»-ի տակ սեղմեք Ցույց տալ բոլորը:
- Փնտրեք միավորում, և սեղմեք Միավորման վերլուծություն։

Միավորման վերլուծությունն այժմ հասանելի է բոլոր միավորումների համար, որոնք տեղի են ունեցել 2016 թ․ օգոստոսի 1-ից հետո: Միավորման վերլուծության դիտումը ներկայումս հասանելի է միայն FamilySearch.org կայքում, և ոչ բջջային հավելվածում:
Ինչպես շտկել սխալ միավորումները
Ինչպես նշվեց վերևում, միավորման վերլուծության դիտումը հիանալի միջոց է FamilySearch-ի օգտագործողների համար՝ տեսնելու, թե արդյոք միավորումը ճիշտ է կատարվել, թե՝ սխալ: Եթե միավորումը սխալ է կատարվել, խնդիրը շտկելու 2 եղանակ կա.
Կատարել պարզ հետդարձ (եթե առկա է)
Եթե միավորման ավարտից հետո փոփոխություններ չեն կատարվել, կարող եք ամբողջությամբ հետարկել միավորումը՝ երկու անձնական էջերը նախկինում եղածին վերականգնելու համար.
- Անհատներից մեկի «Վերջին Փոփոխությունների» ցանկում սեղմեք Միավորման Վերլուծություն այն միավորման համար, որն ուզում եք հետարկել:
- Սեղմեք Հետարկել միավորումը միավորման վերլուծության էկրանի վերին աջ մասում:

Ինչպես վերականգնել ջնջված անձնական էջը
Եթե միավորումից հետո կատարվել են փոփոխություններ, ապա «Հետարկել միավորումը» կոճակը անհասանելի կլինի։ Ջնջված անձին վերականգնելու համար հետևեք այս 3 քայլերին։
- Անձնական էջերից մեկի համար «Վերջին փոփոխություններում» սեղմեք Միավորման Վերլուծություն այն միավորման համար, որն ուզում եք վերականգնել։
- Սեղմեք ջնջված անձի անունը:
- Սև վահանակի ներքևի աջ մասում, որտեղ երևում է, որ դուք դիտում եք ջնջված անձնական էջը, սեղմեք Վերականգնել անձին:
Նշում. Այս գործընթացը վերականգնում է ջնջված անձի անձնական էջը միավորումից առաջ եղած իր նախնական վիճակին, սակայն մյուս անձնական էջը պահպանում է միավորումից հետո կատարված բոլոր փոփոխությունները: Եթե այդ փոփոխություններից որոշը սխալ են, դրանք կարող են անհատապես շտկվել:

Տոհմածառի վրա միավորման և միավորման չեղարկման լավագույն եղանակները
Երբ միավորումը ճիշտ է, այն լուծում է կրկնօրինակների խնդիրը և կարող է նույնիսկ օգնել հարազատներին գտնել ընտանիքի լրացուցիչ անդամների և այլ տեղեկություններ: Բայց քանի որ սխալ միավորումները կարող են սխալ տեղեկություններ պարունակող խճճվածություն ստեղծել, ավելի լավ է խուսափել դրանցից ի սկզբանե: Ահա մի քանի եղանակներ, որոնք կարող են կանխել սխալ միավորումները․
Ստեղծեք անձնական էջեր, որոնք ճշգրիտ են և ողջամտորեն ամբողջական
Երբ անձնական էջ եք ավելացնում Տոհմածառին, ամեն ինչ արեք, որպեսզի տրամադրեք ճշգրիտ, ողջամտորեն ամբողջական տեղեկություններ: Սխալ միավորումները տեղի են ունենում առավել հաճախ այն անձնական էջերի հետ, որոնցում պակասում են կարևոր տեղեկություններ (օրինակ ՝ չկան ծննդյան մասին տեղեկություններ կամ աղբյուրներ)։ Որքան ավելի ամբողջական և ճշգրիտ է անձնական էջը, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ այն սխալ կերպով միավորվի:
Ուշադիր ստուգել ամբողջ տեղեկությունը
Միավորման կամ սխալ միավորման շտկումը դիտարկելիս շատ ուշադիր նայեք 2 անձնական էջերի տեղեկություններին: Երկու անհատներ կարող են ունենալ նույն անունը, և նույնիսկ նույն ծննդյան վայրերը և ծննդյան տարեթվերը: Զարմանալիորեն, այդպես պատահու՛մ է։ Փնտրեք այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նման կամ տարբեր կապերը, զբաղմունքները և աղբյուրները, որոնք կօգնեն ձեզ որոշել, թե արդյոք 2 էջերն էլ իսկապես ներկայացնում են նույն անձին: Եթե կասկածներ ունեք, ավելի լավ է չմիավորեք։
Վերականգնել պահպանված անձնական էջը սխալ միավորումից հետո (ըստ անհրաժեշտության)
Ինչպես նշվեց վերևում, երբ դուք վերականգնում եք սխալ միավորված անձնական էջը, բոլոր տեղեկությունները և աղբյուրները, որոնք ավելացվել են միավորման պահից, մնում են պահպանված անձնական էջում: Եթե տեղեկությունները և աղբյուրները սխալ են, Տոհմածառը կարող է ցույց տալ սխալ հուշումներ կրկնօրինակների համար, ինչը ավելի հավանական է դարձնում, որ սխալ միավորումը պիտի նորից կատարվի: Ժամանակ տրամադրեք բոլոր տեղեկություններն ու աղբյուրները ստուգելու համար, և ուղղեք բոլոր սխալները։
Թողեք լավ նշումներ և համագործակցեք ուրիշների հետ
Վերջապես, հիշեք, որ երբ դուք միավորում կամ հետարկում եք միավորումը, դուք համագործակցում եք մյուսների հետ Տոհմածառի վրա: Երբ փոփոխություններ եք կատարում, լավ է միշտ օգտակար պատճառի հայտարարություն ավելացնել։ Դուք կարող եք նաև օգտագործել նշումներ, զրուցարանի համակարգը և այլ գործիքներ հաղորդակցվելու համար: Զգուշացման նշումները հատկապես օգտակար են, երբ գործ ունեք ձեզ անհանգստացնող անձնական էջերի հետ, որոնք կարող են սխալ միավորվել:
Ինչպես կարծիք հայտնել
Մենք ցանկանում ենք շարունակել բարելավել միավորման վերլուծության դիտումը՝ օգնելու օգտագործողներին ավելի լավ հասկանալ և կառավարել Տոհմածառում կատարված փոփոխությունները և շնորհակալ կլինենք ձեր կարծիքի համար, երբ փորձեք այս նոր գործառույթը: Այցելեք FamilySearch համայնք ձեր կարծիքը մեզ հայտնելու համար։
FamilySearch-ը ձգտում է բարելավել համատեղ Տոհմածառը և կապել ձեզ ձեր ընտանիքի հետ: Հուսով ենք, հավանեցիք այս տեղեկությունը՝ նոր գործառույթի մասին։